Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու
Իմաստուն ժողովուրդն ասում է. «Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու»։ «Իրավունք»-ն անդրադարձել էր, որ Երեւանի Հակոբ Կոջոյանի անվան պետական կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը, որը թունդ նիկոլական է, թույն ու թարախ է թափել սոցցանցում 44-օրյա պատերազմում զոհված Վարդան Ամալյանի հոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի հասցեին։ Իսկ ավելի վաղ սերունդներ «կրթող» տիկինը տարբեր գրառումներով աջակցել է Նիկոլ Փաշինյանի՝ դեպի Վեհարան գրոհի գաղափարին եւ շեշտել. «Պատրաստ ենք»:
Ինչո՞ւ կրկին հիշեցինք այս ամենը, որովհետեւ Ամենայն Հայոց կաթողիկոսի ու հերոսի հոր ուղղությամբ ամենակեղտոտ արտահայտություններն արած սույն տիկինը սոցցանցում հրապարակել է լուսանկարներ իրենից ոչ պակաս թունդ նիկոլական դաշնակահար Վահագն Հայրապետյանի եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻ հետ եւ նշել. «Շատ սիրված ընկերներիս հետ»:
Փաստորեն, ի՞նչ է ստացվում տիկին պաշտպանն ամեն առիթի դեպքում խոսում է հանդուրժողականության, ատելության խոսքի բացառման մասին, բայց չի՞ տեսնում, որ իրեն գրկախառնված ընկերուհին սոցցանցում ինչով է զբաղված: Եթե Մինասյանի հորդորներն անգամ հարազատ ընկերուհին բանի տեղ չի դնում, ուրեմն՝ էլ ումի՞ց ինչ սպասել: Թե՞ տիկին պաշտպանը մի հայտարարություն է անում, բայց ուրիշ հորդորներ ու քաջալերանքի խոսքեր է հղում նիկոլական ընկերուհիներին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

