«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում Նիկոլ Փաշինյանը մտել է շատ վտանգավոր մի «խաղի» մեջ

Միջազգային

«Փաստ» թերթը գրում է. «Տարբեր առիթներով ոչ մեկ անգամ Ռուսաստանից ակնարկել են, թե Հայաստանի համար ինչ հետևանքներ կարող է ունենալ ԵԱՏՄ-ից դուրս գալը կամ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերությունների խզումը: Ու դա սպառնալիք չէ, ինչպես սիրում են մեկնաբանել կամ փորձում են ներկայացնել քպական կամ մերձիշխանական քարոզիչները: Դա առավելագույնը զգուշացում է, փաստերի պարզ շարադրանք, ըստ էության՝ ձևավորված առևտրատնտեսական, առևտրաքաղաքական, աշխարհաքաղաքական իրողությունների հստակ արձանագրում:

Փաշինյանի այս վերջին մոսկով յան հանդիպումից հետո Ռուսաստանից արդեն շատ ավելի հստակ ու բացորոշ, առանց դիվանագիտական բազմապաճույճ ձևակերպումների նշեցին, թե ինչ կոնկրետ հետևանքներ կլինեն: Ընդ որում, հետևանքներ, որոնք շոշափելիորեն իրենց վրա կզգա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:
Խնդրեմ. բնական գազի գինը կարող է 2-4 անգամ թանկանալ (ԵՄ եք ուզո՞ւմ, վճարեք ԵՄ սակագներով), օդային հաղորդակցությունը կարող է դադարեցվել կամ էապես սահմանափակվել (դա արդեն կլինի ԵՄ պահանջը), կծագեն ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացման խնդիրներ (արդեն սկսվել են), հատկապես՝ գյուղմթերքի, գյուղատնտեսական արտադրանքի համար: Դեռ չենք խոսում Ռուսաստանում արտագնա աշխատանքին վերաբերող խնդիրների մասին:

Նշված ու նաև բազմաթիվ չնշված առանձին թեմաներին, դրանց հետևանքներին դեռ մանրամասն անդրադառնալու առիթներ կլինեն առաջիկայում:

Տվյալ պարագայում ավելի առաջնային է թվում հարցը, թե ի՞նչ է անում Փաշինյանը:

Կոնկրետ հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում Նիկոլ Փաշինյանը մտել է շատ վտանգավոր մի «խաղի» մեջ, որը երկիրն անխուսափելիորեն տանում է դեպի տնտեսական ու նաև սոցիալական կոլապսի:

Սարսափելի է միայն պատկերացնել, թե կոնկրետ գազի գնի թանկացումն ինչի կհանգեցնի: Շղթայական կապով կթանկանա ամեն ինչ՝ սկսած էլեկտրաէներգիայից, վերջացրած բոլոր տեսակի ապրանքների գներով: Դրա հետևանքներն անմիջականորեն կզգան բոլոր տնտեսվարողները, բոլոր քաղաքացիները, բոլորն՝ անխտիր, ընդհանրապես՝ ամբողջ պետությունը: Ոչ պակաս դաժան է պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվեն դեպի ռուսական շուկա կողմնորոշված գյուղմթերք, նաև ծաղիկներ արտադրողներն ու արտահանողները, այդ ոլորտներում զբաղված հազարավոր մեր հայրենակիցներ:

Ու այդ ամենը... հանուն ինչի՞: Հանուն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը լուռումունջ կատարի արտաքին որոշ դերակատարների պատվերն ու շարունակի իշխե՞լ: Մի քիչ շատ թանկ չեն արժենո՞ւմ Փաշինյանն ու նրա քմահաճույքները մեր բոլորիս կյանքի վրա: Չնայած, վաղուց արդեն շատ թանկ են արժեցել, ուղղակի այդ «թանկաբազարությունը» նորանոր վտանգավոր, կործանարար հեռանկարներ է ուրվագծում, որից խուսափել ոչ մեկին չի հաջողվելու, եթե այս իշխանությունը մնաց»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության