«Հրապարակ»․ Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձը չի տալիս
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ի փակվելուց շուրջ 2 տարի անց բժշկական հիմնարկի աշխատակազմը չի ստացել աշխատավարձերը․ քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք աշխատողներին:
Ծննդատան նախկին աշխատակից՝ անեսթեզիոլոգ Հայկանդուխտ Գրիգորյանը երեկ մեզ հայտնեց, որ քաղաքապետարանը թեպետ օրեր առաջ խոստացել է վճարել, բայց այնքան են խաբել, որ այլեւս չեն հավատում եւ պատրաստվում են առաջիկայում կառավարության շենքի մոտ բողոքի ձայն բարձրացնել։
Հիշեցնենք, որ ծննդատունը 2020 թվականից հանձնված է եղել հավատարմագրային կառավարչին: 2022-ից հավատարմագրային կառավարիչն իր պարտավորությունները չի կատարել, եւ Երեւանի քաղաքապետարանը սկսել է պայմանագրի խզման գործընթաց, ապա ընթացել է դատական գործընթաց, որն ավարտվել է 2024 թ. ապրիլի 29-ին:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

