«Ժողովուրդ». Քաղաքական դաշտը ոչ թե հստակվում, այլ ավելի է մթագնում
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հունիսի 7-ը մոտենում է արագ, բայց քաղաքական դաշտը ոչ թե հստակվում, այլ ավելի է մթագնում։
Մոտ 60 օր է մնացել ընտրություններին, արդեն մոտ 8 քաղաքական ուժ հայտարարել է մասնակցության մասին, բայց իրական պայքարը կրկին սահմանափակվում է նույն երկու անուններով՝ Նիկոլ Փաշինյան և Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի։
Սա արդեն քաղաքական ճգնաժամ չէ․ սա քաղաքական փակ շրջան է։

