Պատերազմն Իրանի հետ արևմտյան գերիշխանության փլուզման ուղին է. Դուգին
ՄիջազգայինՊատերազմը Իրանի հետ արևմտյան գերիշխանության փլուզման ուղին է: Այս կարծիքն է հայտնել ռուս փիլիսոփա և գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը:
«Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ բախումը նույնքան վտանգավոր է, անկախ նրանից՝ դուք նրանց հետ բանակցում եք, թե հրաժարվում բանակցել։
Իրանցիները հրաժարվում են ընդունել պարտությունը և չեն ենթարկվի արյունարբու ագրեսորի բիրտ ուժին։ Սա հակասում է նրանց էությանը։ Նրանք ապրում են «Քարբալայի էթիկայով» (նահատակության [շահադաթ] և անզիջում դիմադրության իդեալներով)։
Սպիտակ տունը ներկայումս գտնվում է կոշտ բողոքական ֆունդամենտալիստների խմբի վերահսկողության տակ, որոնց հայացքները հիմնականում ապոկալիպտիկ են։
ԱՄՆ-ի դաժան ագրեսիան միայն կարագացնի արևմտյան գերիշխանության փլուզումը՝ հանգեցնելով քաոսի, ՆԱՏՕ-ի ներսում խորը պառակտումների և, հնարավոր է, նաև Միացյալ Նահանգների ներսում ներքին հակամարտության»,– նշում է փիլիսոփան:

