«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Թրամփի համբերությունը սպառվում է Ուկրաինայի հետ և ցանկանում է արագ լուծում. Guardian

Միջազգային

ԵՄ-ն վախենում է, որ ԱՄՆ-ն կստիպի Ուկրաինային ամենաուշը աշնանը հրաժարվել Դոնբասից, կարծում է Guardian-ը։

Ըստ աղբյուրի, ԱՄՆ-ի ճնշումը Կիևի վրա կարող է ուժեղանալ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ։

«Ակնհայտ է, որ Թրամփի թիմի համբերությունը սպառվում է Ուկրաինայի հետ և ցանկանում է արագ լուծում», - հրատարակությանը ասել է եվրոպացի պաշտոնյան։
«Աճում է մտահոգությունը, որ Թրամփը, ձգտելով աշխարհաքաղաքական հաղթանակի միջանկյալ ընտրություններից առաջ, կարող է մեծացնել ճնշումը Կիևի վրա՝ հրաժարվելու Դոնբասի նկատմամբ իր պահանջներից», - ասել է մեկ այլ եվրոպացի պաշտոնյա։

Այլ աղբյուրներ մի փոքր այլ գնահատումներ են տալիս: Այն է` ԱՄՆ-ն շատ արագ կվերադառնա ուկրաինական բանակցություններին, եթե հաջողվի փակել Իրանի հարցը: Սա սպիտակ տունը համարում է չափազանց կարեւոր քայլ, իրանական ձախողումից հետո Ուկրաինայում աշխարհաքաղաքական հաղթանակ ցույց տալու եւ Փրամփի ներքին դիրքերը վերականգնելու համար: Դա պետք է անել հնարավորինս արագ, որպեսզի հասցնեն այդ «բագաժով» պատրաստ լինելո Կոնգրեսի աշնանային ընտրություններին: Նաեւ կարծում են, որ դա Թրամփին կօգնի Չինաստանի հետ սպասվող բանակցություններում:

«Ճիշտ կլիներ ասել, որ արդեն իսկ Վաշինգտոնի կողմից ուկրաինական ուղղությամբ որոշակի քայլեր արվում են: Այն, որ ներկա պահին ԱՄՆ-ում է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիեւը, իր երթին է ակնարկում այդ մասին: Զգուշացում է հղվել նաեւ Զելենսկուն. նա պետք է կատարի բոլոր պահանջները, այլապես ԱՄՆ-ն սպառնում է վերջնականապես հայտարարել, որ բանակցային գործընթացի դուրս է գալիս, պատրաստ է հակառուսական պատժամիջոցները չեղարկել եւ Մոսկվայի հետ երկկողմ տնտեական նախաձեռնությունների մեկնարկը տալ: Զելենսկին, ճիշտ է, փորձում է նորից ամեն ինչ կապել անվտանգության երաշխիքների ակնհայտ արհեստական թեմայի հետ, սակայն նրան հստակ բացատրել են` ինչ երաշխիք, երբ այս պահին ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամների հարաբերությունենրը խորը ճգնաժամի մեջ են, դաշինքը կարող է անգամ փլուզվել: Նաեւ ֆինանսների բացակայությունն է Զելենսկուն դրել անելանելի վիճակում: Եվրոպայի 90 միլիարդը դառնում է անհույս, փորձեց արաբներից փող խնդրել, այստեղ էլ որեւէ հաջողություն չեղավ, ԱՄՀ-ի հետ ծրագրերը եւս տեղից չեն շարժվում եւ այլն: ուսներն էլ, թեեւ այս շաբաթներին, Իրանի հետ կապված, Ուկրաինայի ռազմաճակատներում «պաուզայի ռեժիմ» են միացրել, բայց եթե ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղից շարժվեն, Մոսկվան ողջ ճակատով մեկ կվերսկսի հարձակումները, որին բավականին ժամանակ պատրաստվում է: Նաեւ եղել է զգուշացում. եթե այս անգամ էլ Զելենսկին Դոնբասից դուրս չգա, Մոսկվան կփոխի բանակցային պայմանները` պահանջելով նաեւ Զապորոժեի, Խերսոնի այն տարածքները, որոնք ուկրաինական վերահսկողության տակ են: Ու ռեալ օգնության սպասելիքների անկումը կարող է այս անգամ Զելենսկուն ավելի զիջող դարձնել»,- կարծում է աղբյուրը:

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության