Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը

Տնտեսություն

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը ուրախությամբ հայտարարում են «Ucom Ֆելոուշիփ» ինկուբացիոն ծրագրի երրորդ փուլի մեկնարկի մասին՝ հիմնվելով երկու տարվա հաջող համագործակցության վրա։ Այս ռազմավարական գործընկերությունը շարունակում է Հայաստանի կանաչ տնտեսության զարգացումը խթանելու իր առաքելությունը՝ աջակցելով այն ձեռներեցներին, որոնք տեխնոլոգիաների միջոցով լուծում են բնապահպանական կարևոր մարտահրավերներ։

Ucom Ֆելոուշիփ 2025-ի երեք հաղթող թիմերից յուրաքանչյուրն ստացավ 400,000 դրամ՝ իր գաղափարը զարգացնելու և գործունեությունն ընդլայնելու համար։ Դրանց թվում էին լիարժեք քայքայվող մեղրամոմե կտորաթերթեր պատրաստող Bee Green-ը, որը պայքարում է պլաստիկ թափոնների դեմ, Eco Habit-ը, որը զբաղվում է կապրոնե զուգագուլպաների արտադրական թափոններով գորգերի արտադրությամբ՝ միաժամանակ աշխատատեղեր տրամադրելով խոցելի խմբերին, և Sun Home հյուրատունը՝ էկոտուրիզմի նախաձեռնություն, որը խթանում է կայուն զարգացումը Լոռու մարզում։

«Ucom-ում մենք հավատում ենք, որ կանաչ տեխնոլոգիաները կարող են դառնալ կայուն զարգացման կարևոր շարժիչ ուժ։ «Ucom Ֆելոուշիփ» ծրագրի շրջանակում մենք աջակցում ենք այն նախաձեռնություններին, որոնք ոչ միայն առաջարկում են նորարար գաղափարներ, այլև ներկայացնում են իրական լուծումներ՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանությանը և Հայաստանի կայուն ապագային։ Մենք ուրախ ենք տեսնել, թե ինչպես են այս գաղափարները վերածվում գործնական նախաձեռնությունների, և վստահ ենք, որ դրանցից շատերը կդառնան երկրի ապագա կանաչ տնտեսության կարևոր բաղադրիչներ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ucom-ի հետ արդեն երրորդ տարին շարունակվող համագործակցությունը վերահաստատում է մեր այն ընդհանուր համոզմունքը, որ շրջակա միջավայրի ճգնաժամերին դիմակայելու ամենաարդյունավետ ճանապարհը համապարփակ և ձեռնարկատիրական մոտեցումն է։ Տրամադրելով այս նորարարներին բարձրակարգ մենթորություն և զարգացման համար նպաստավոր միջավայր՝ մենք ձևավորում ենք փոփոխություններ իրականացնող կայուն համայնք, որը կնպաստի Հայաստանի ավելի կայուն և շրջանաձև տնտեսության ձևավորմանը»,-  նշել է Իմփաքթ Հաբ Երևանի ծրագրերի տնօրեն Թիջեյ Ճղըլյանը։

 

Ութամսյա ինկուբացիոն ծրագիրն այս տարի ևս առաջարկում է գործնական դասընթացներ, ոլորտի առաջատար մասնագետների մենթորություն, հասանելիություն Իմփաքթ Հաբի համաշխարհային ցանցին, որն ընդգրկում է աշխարհի ավելի քան 100 վայր, ինչպես նաև ֆինանսավորման հնարավորություն, որտեղ լավագույն թիմերը կստանան 400 000 ՀՀ դրամ մրցանակ:

Ծրագիրը նախատեսված է յուրահատուկ տեսլական ունեցող անհատների և թիմերի համար, որոնք մշակում են տեխնոլոգիական լուծումներ կայուն զարգացման առանցքային ուղղություններում՝ ներառյալ կանաչ էներգիան, ագրոտեխնոլոգիաները, էկոտուրիզմը և շրջանաձև տնտեսությունը։

Անկախ նրանից՝ դուք նորաստեղծ ստարտափ եք, հետազոտական թիմ, թե անհատ ձեռներեց՝ պատրաստ մասշտաբավորելու ձեր նախատիպը, այս ֆելոուշիփը ստեղծում է իդեալական միջավայր զարգացման և աճի համար։

Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց հայտերը ներկայացնեն մինչև 2026 թվականի ապրիլի 13-ը՝ ընտրությանը մասնակցելու համար՝ անցնելով հետևյալ հղումով:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում