«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իսլամաբադի բանակցություններում լուծվում է նաեւ աշխարհի ապագա կառավարման հարցը

Միջազգային

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը վերջապես հաստատել է իրանական պատվիրակության ժամանումը՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու համար։

Թեհրանը պատրաստ է բանակցել, եթե ԱՄՆ-ն առաջարկի «իսկական համաձայնագիր»։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն կատարել է այն պայմանները, որոնք ի սկզբաներ ստանձնել էր, սակայն Իսրայելի պատճառով ամեն բան սրվեց: Խոսքն առաջին հերթին Լիբանանում հրադադարի, ապա` Իրանի սառեցված ակտիվները մասամբ ապասառեցնելու մասին է:

Ամեն դեպքում, Իրանը շարունակում է թերհավատորեն վերաբերվել բանակցություններին: «Մենք ունենք բարի կամք, բայց չունենք վստահություն», - ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ով արտգործնախարարի հետ միասին ներկայացնում է Իրանի պատվիրակությունը։

Այն, որ այս անգամ Ղալիբաֆն է բանակցային պատվիրակության ղեկավարը, շատ բան է ակնարկում:Արախչին, չնայած պատերազմի ժամանակ իրեն դրսեւորեց բավականին հստակ, բայց ամեն դեպքում ընկալվում է, որպես Իրանի իշխանությունների այն թեւի ներկայացուցիչը, որը հակված է Արեւմուտքի հետ կոմպրոմիսային լուծումների: Պատերազմը, իհարկե, որոշակիորեն փոխեց նաեւ այդ թեւի մոտեցումները, բայց մեկ է, իրանցի շատ փորձագետներ անվստահություն ունեն նրա հանդեպ: Իսկ ահա Ղալիբաֆը  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատարն է, ով հազիվ թե շեղվի ԻՊՀԿ-ի ընդհանուր կուրսից, որի կրողը, ի դեպ, նաեւ նույն ԻՊՀԿ-ական նոր Գերագույն առաջնորդն է: Ու Ղալիբաֆի կողմից իրանական պատվիրակության ղեկավարելու փաստն ինչպես արտաքին ուժերին, այնպես էլ` իրանական հանրությանն ուղղված այն մեսիջն է, որ Իրանն իր հիմնական պահանջներից շեղվող որեւէ զիջողության չի գնա: Համենայնդեպս չմոռանանք, որ հենց Ղալիբաֆը պաշտոնապես հանդես այն վերջնագրով, որ ոչ մի բանակցություն էլ չի լինի, եթե չդադարեցվի Լիբիայում Իսրայելի հարձակումը եւ չապասառեցնեն իրանական միջոցները: Բացի այդ, մեկնելով Իսլամաբադ, Ղալիբաֆը հրապարակել էր Մինաբի դպրոցի վրա հարձակման ժամանակ զոհված երեխաների լուսանկարներով եւ նրանց դպրոցական պայուսակներով լուսանկար, որոնք նա իր հետ տարել էր բանակցություններին` «որպես ուղեկիցներ»։ Սա այն միանշանակ ազդակն է, որ իրանական պատվիրակությունը հանդես է գալիս նաեւ բոլոր նահատակների անունից, այն է` ամերիկյան կողմը որեւէ շեղում չպետք է սպասի:

Ամեն դեպքում, Իսլամաբադի բանակցությունները ընդամենը հերթական պատերազմը դադարեցնելուն միտված միջոցառում չէ: Սա շատ ավելի խորքային երեւույթ է, որից նախ` կախված է միլիոնավոր մարդկանց և համաշխարհային տնտեսության ճակատագիրը, ու հենց այս պահին: Հաջորդը, այս բանակցություններից մեծ չափով կախված է նաեւ, թե ինչ նոր համաշխարհային կառավարման համակարգ է ստեղծվում:

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության