«Փաստ». Եկեղեցու դեմ պայքարում տապալվելով, Փաշինյանը որոշել է նորից կանգնել այդ «փոցխին»
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանի նախընտրած գործիքը ոչ թե ատաղձագործական մուրճն է, որը թափահարում էր հանրության գլխին, այլ՝ հողագործական փոցխը, որի վրա պարբերաբար կանգնում է: Տվյալ դեպքում փոցխը մի փոքր փոխաբերական առումով ենք ասում, բայց դրանից կոթի հարվածը, տվյալ դեպքում՝ քաղաքական հարվածը պակաս ցավոտ չէ:
«Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի։ Այն հակասում է մեր աշխարհասփյուռ ժողովրդի շահերին, վտանգում է ազգային արժեհամակարգի հիմերը և խաթարում հոգևոր անվտանգությունը»,-հայտարարեց Մայր Աթոռը:
Այս ամենի հետ կապված մեկ այլ նրբերանգ էլ կա: Փաշինյանի ու Հայ առաքելական եկեղեցին ատող նրա քպական նեղ շրջանակի հիմնական թեզերից մեկն էլ այն էր, թե հոգևորականները միջամտում են քաղաքական գործընթացների (թեպետ դա հոգևորականներին արգելված չէ, առհասարակ): Բայց հիմա ստացվում է, որ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթներն իրենց ծրագրի մեջ ընդգրկելով՝ Փաշինյանը ինքն է ուղիղ կերպով հոգևորականներին ու ընդհանրապես Հայ առաքելական եկեղեցին ներքաշում քաղաքական դաշտ:
Ընդհանրապես, Փաշինյանի այդ քայլը՝ Եկեղեցուն իր հայտարարած պատերազմը ՔՊ-ի ծրագրի մեջ մտցնելն ավելին է, քան պարզապես փոցխին կանգնելը: Դա նշանակում է ամբողջ հոգևոր դասին, հավատացյալ բոլոր հայերին լրացուցիչ անգամ տրամադրել սեփական անձի ու այդ անձի գլխավորած խմբակի դեմ: Ընտրությունից 1,5 ամիս առաջ: Դե-դե»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

