Ես նման լեգենդ չեմ ճանաչել. Արա Խուդավերդյանը «լեգենդ» ներկայացվող Կանդազի մասին

Հանդիպում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ նախօրեին արված հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել և դարձել է բուռն քննարկումների և քննադատությունների առիթ։

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանը, պատասխանելով որդու չծառայելու մասին հարցին, նշել է. «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու նրա գիտելիքների չափ որ ունենայիր, դու էլ չէիր ծառայի»։

Արդյո՞ք այս հայատարարության հետ հաշտ է«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը, որ առավել հայտնի է որպես Կոռնիձորի Արո, հարցը ուղղել ենք անձամբ պարոն Խուդավերդյանին, ով ասաց․

-  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը իրավունք չուներ նման թեկուզ անզգույշ սխալ թույլ տալու։ Նա իր հայտարարությամբ վիրավորել է մի ամբող սերնդի, ովքեր պատերազմի դաշտում կյանք են նվիրաբերել, ու հետո ասել ներողություն, կներեք՝ չէ էլի, չի կարելի։ Լավ, ընդունենք ներողությունը, բայց արդյո՞ք ներողությունից հետո նման բաներ չի կրկնի, որը թիվ մեկ վարկաբեկիչ հետեւանքներ կարող է թողնել Հայոց բանակի հեղինակության վրա։ Այսինքն, այն գիտնականները, ովքեր ժամանակին վազել են կամավոր կռվի դաշտ, ուրեմն վա՞տ գիտնականեր էին։ Ի՞նչ է ուզում ասել պարոն Քոչարյանը, ուզում է ասել, որ մեր բանակը հենված է այնպիսի բթամատության վրա, որտեղ ամո՞թ է կրել զինվորի կեցվածք։  Լավ, ինչքան էլ լրագրողը հունից հանեց նրան, բա նրա քաղաքական խոհեմությունը ուր մնաց։ Ես ունեցել եմ 18 տարեկան զինվորներ, որոնք կարող էին դառնալ փայլուն գիտնականներ, բայց նրանք կանգնեցին հայրենիքի պաշտպանության կողքին, շատերը իրենց կյանքը զոհաբերեցին։ Չի կարելի նման ձւով արտահայտվել զինվորի, բանակի մասին։

-Պարոն Խուդավերդյան, Դուք մարտական ուղղի անցած մարդ եք, հետաքրքիր է՝ ճանաչում եք լեգենդար ներկայացվող Կանդազին։

- Ես նման լեգենդ չեմ ճանաչել, ավելին կարդացել եմ լրատվամիջոցներում, որ 2014թ․-ից գնացել է թոշակի, իսկ պատերազմի ժամանակ Մարտակերտից տղային փախցրել է մարտադաշտից, չգիտեմ այդպես է թե ոչ, բայց, որ նա լեգենդ չէ եւ չի էլ հավակնում լեգենդ դառնալու այ դա կարող եմ ասել։ Նա որպես լեգենդար հրամանատար կամ առհասարակ աչքի ընկնող զինվորական չի հանդիպել եւ որեւէ մարտական խաչմերուկում։ Նա ընդամենը ղարաբաղցի կռվող տղա է , ով շատ-շատերի նման կռվել է, բայց նա իր մարտական գործունեության ընթացքում աչնչով չի լեգենդացվել, այդ դա փաստ է։ Իր մասին լսել եմ միայն վերջերս, նրան լեգենդ են ներկայացնում բացառապես իր քաղաքական ուժի ներկայացուցիչները։  

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում