«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԱՄՆ-Իրան պատվիրակությունները վերադարձել են տուն. Պատերազմը կվերսկսվի՞

Միջազգային

Վենսի գլխավորած ամերիկյան պատվիրակությունը Իսլամաբադից մեկնել է Վաշինգտոն, այն բանից հետո, երբ Իրանի հետ բանակցությունները ավարտվել են առանց համաձայնության։

Իրանական պատվիրակությւոնը եւս լքել է Իսլամաբադը:

Ըստ իրանական կողմի գնահատումների, Իրանը վճռականորեն պաշտպանեց իր իրավունքները Իսլամաբադում 21-ժամյա բանակցությունների ընթացքում։ «Իրանական կողմը լիովին արգելափակեց ԱՄՆ-ի փորձերը՝ բանակցությունների միջոցով հասնելու այն բանին, ինչին նրանք չէին հասել ռազմական ճանապարհով, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի վերահսկողությունը և միջուկային նյութերի դուրսբերումը երկրից։ Չնայած իրանական կողմի կողմից արդար շրջանակային համաձայնագրի հասնելու կառուցողական նախաձեռնություններին, ամերիկացիները չհրաժարվեցին իրենց չափազանց պահանջներից»։

Նույնն են հայտնում էմերիկյան աղբյուրները. «Իրանական պատվիրակությունը հրաժարվում է զիջման գնալ երկու հիմնարար հարցերի շուրջ՝
Հորմուզի նեղուցի վերահսկողության և հարստացված ուրանի պաշարների պահպանման»։

Թե ինչ է լինելու հիմա, փորձագետները դեռ կարծիք չունեն: Հիմնական խոսակցություններն այն մասին են, որ պետք է սպասել բանակցային երկրորդ փուլի. կողմերը նախ պետք է «մարսեն» առաջին փուլի արդյունքները:

Պատերազմի վերսկսումը հրադադարի ժամկետի ավարտից հետո դեռ գնահատվում է, որպես ամենաքիչ հավանականություն ունեցող տարբերակը: Հաշվի առնելով նաեւ, որ բանակցությունների ձախողումից հետո Թրամփն անմիջապես առաջ քաշեց ոչ թե նոր հարվածների, այլ Իրանի ծովային շրջափակման գաղափարը։ Սա շատ թույլ տարբերակ է, հաշվի առնելով, որ ներկա պահին Իրանն այլ` ցամաքային կապուղիներ ունի: Նաեւ, որ հիմնական խնդիր հորմուզի նեղուցի փակ լինելն է, եւ որքան էլ Իրանին ծովային շրջափակման ենթարկեն, անգամ եթե հաոջղվի, մեկ է, նեղուցի խնդիրը դա չի լուծում:

Թրամփն այս պահին, ամեն դեպքում, ունի երեք ռեալ տարբերակ:

1. Գովաբանելով այն բանակցային ձեռքբերումները, որոնց հաջողվել է հասնել, կենտրոնանալ դեռ չլուծված հարցերի շուրջ բանակցային կոմպրոմիսների հնարավորության վրա: Դա, թերեւս, նաեւ Իրանի համար է ընդունելի շարունակություն:

2. Վերսկսել պատերազմը: Բայց այն դեպքում, երբ հազիվ է կարողացել դրանից ազատվել: Սա մնում է քիչ հավանական:

3. Պահել այս վիճակը` ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն: Սակայն այս դեպքում պետք է նաեւ որոշի` իր հսկայական ծախսեր պահանջող զինուժը թողնո՞ւմ տարածաշրջանում, որը խնդիր է: Այդ դեպքում Իսրայելը հաստատ մի քանի պրովոկացիան հարվածներ կհասցնի, եւ Իրանը, ամենաուժը երկշաբաթյա հրադադարից հետո կպատասխանի: Ու սա Թրամփի համար նորից կդառնա անցանկալի պատերազմին վերադառնալու տարբերակ: Իսկ եթե որոշի զորքերը հեռացնել, ապա դա Իսրայելին կմղի զգուշավորության, սակայն կընկալվի որպես Թրամփի պարտությունն իրանական պատերազմում:

Միգուցե կա նաեւ չորրորդ տարբերակը` Իրանի բլոկադա կամ նման մեկ այլ բան: Սակայն դրա էֆեկտիվությունն է մնում միանգամայն անորոշ: Չնայած, եթե նման տարբերակ լիներ, հաստատ Վաշինգտոնն արդեն այն գործադրած կլիներ:

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության