Գալիք խորհրդարանում լինելու է՝ ԴՕԿ դաշինքը և օրենքի դիկտատուրան, մյուս կողմում՝ համակարգի մնացորդները, որոնք տարիներ շարունակ թալանել, խաբել ու նվաստացրել են այս ժողովրդին

Թեեւ ընտրություններին դեռ  1.5 ամսից ժամանակ կա, բայց նախըտրական կրքերը արդեն իսկ բավական թեժ է, ինչը հուշում է, որ բավական թեժ մրցակցության ենք ականատես լինելու։ Ինչպիսի՞  խորհրդարանական կոնֆիգուրացիայի ենք ականտես լինելու գալիք խորհրդարանում «Իրավունքը» խնդրել է մեկնաբանություն ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, աղմկահարույց գործերով իրավապաշտպան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ.

- Չի լինելու որևէ անորոշություն։ Այս ընտրությունների գլխավոր և վճռորոշ ուժը ԴՕԿ դաշինքն է՝ Վարդան Ղուկասյան-ի առաջնորդությամբ։ Մնացածը՝ կամ ուղեկից են լինելու, կամ քաղաքական դաշտից դուրս մնացողներ։
Մենք չենք մասնակցում ընտրություններին «մասնակցելու համար»։ Մենք գալիս ենք ձևավորելու իշխանություն։ Եվ դա լինելու է այնպիսի իշխանություն, որտեղ այլևս տեղ չի լինելու ոչ նախկինների, ոչ ներկաների համար, քանի դեռ նրանք չեն կրել իրավական և քաղաքական պատասխանատվություն։
Մեր ցուցակը չի կազմվում կուլիսային պայմանավորվածություններով կամ քվոտաներով։ Այն ձևավորվում է մեկ սկզբունքով՝ պետական շահը վեր է ամեն ինչից։ Ով պատրաստ է այդ սկզբունքով աշխատել՝ կլինի այդ թիմում, ով չէ՝ կմնա պատմության աղբանոցում։
Գալիք խորհրդարանը լինելու է կտրուկ բաժանված՝
մեկ կողմում՝ ԴՕԿ դաշինքը և օրենքի դիկտատուրան,
մյուս կողմում՝ համակարգի մնացորդները, որոնք տարիներ շարունակ թալանել, խաբել ու նվաստացրել են այս ժողովրդին։
Եվ այստեղ ոչ մի «միջին տարբերակ» չկա։
Կամ ձևավորվելու է ազգային, պատասխանատու իշխանություն՝ Վարդան Ղուկասյան-ի առաջնորդությամբ,
կամ շարունակվելու է նույն խեղված համակարգը՝ այլ անուններով։
Մենք արդեն հայտարարել ենք՝ այս պայքարը մանդատների համար չէ։ Սա պայքար է պետության վերականգնման համար։
Եվ այդ վերականգնումը լինելու է մեկ ճանապարհով՝ օրենքի դիկտատուրայով։
Ովքեր փորձեն խանգարել կամ կանգնել ժողովրդի ճանապարհին՝ կկանգնեն օրենքի առաջ։ Անխուսափելի։
Արևային Հայաստանը կառուցվելու է։ Հարցը միայն այն է՝ ով է լինելու այդ ճանապարհին, և ով՝ դրա տակ մնացողը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում