«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իրանի բլոկադան անխուսափելի է դարձնում համաշխարհային տնտեսական աղետը

Միջազգային

Ինչ է խոստանում նավթի համաշխարհային շուկաներին Իրանի բլոկադան:

Ինչպես հայտնի է, Հորմուզի նեղուցով անցնում է նավթի համաշխարհային պահանջարկի մոտ 20 եւ գազի` մոտ 20-25 տոկոսը: Պատերազմական ժամանակաշրջանը թեեւ որոշակի խնդիրներ առաջացրեց, սակայն, չնայած մեծ աղմուկին, իրականում անկումը շատ մեծ չէր: Նախ, նեղուցով անցնում էր իրանական նավթը, որի արտահանումը զգալիորեն ավելացավ: Երկրորդը. մի շարք դեպքերում Իրանը թույլ տվեց այլ երկրների նավթի անցում: Ոչ մեծ ծավալներով, սակայն ոչ էլ աննշան:

Կան նաեւ Հորմուզի նեղուցը շրջանցող նավթի փոխադրման ուղիներ (Քարտեզում):

Շրջանցիկ խողովակաշարերից են Սաուդյան Արաբիայի արևելքից` արևմուտք, մինչև Կարմիր ծով խողովակաշարը: Դրա հաշվարկային հզորություն օրական 5 միլիոն բարել է, եւ մինչ հակամարտությունը տեղափոխում էր 2.1 միլիոն բարել օրական: Հակամարտության ընթացքում ծավալները հասան օրական 7 միլիոն բարելի (հզորության արտակարգ ավելացման արդյունքում): Այսինքն, մոտ 5 միլիոն բարել, որը մինչ այդ անցնում էր նեղուցով, տեղափոխվեց խողովակաշար:

ԱՄԷ-ի Հաբշան - Ֆուջեյրա (Կարմիր ծով) նավթամուղի հզորությունն օրական 1.5 միլիոն բարել է: Նախքան հակամարտությունը առաքվում էր օրական 0.8 միլիոն բարել: Այն հիմա հասել է 1.5 միլիոնի, այն է` եւս 0,7 միլիոն բարել նեղուցից տեղափոխվել է խողովակաշար:

Իսկ ահա Իրաքի խողովակաշարերի մոտ այլ պատկեր է: Բասրա - Աքաբա օրական 1 միլիոն բարել հզորությամբ խողովակաշարը մասամբ է գործում` աշխարհաքաղաքական խնդիրների և անվտանգության սպառնալիքների պատճառով։ Իրաք – Թուրքիա` Քիրքուք – Ջեյհան 1.6 միլիոն բարել հզորությամբ խողովակաշարը, որը մինչև հակամարտությունը գործում էր 0.5 միլիոն բարել հզորությամբ, հիմա կարողանում է ընդամենը 0.2 միլիոն բարել փոխանցել:

Հանրագումարում, որպես Հորմուզի նեղուցի շրջանցում, խողովակաշարերը իրենց վրա վերցրեցին օրչական հավելյալ մոտ 5 միլիոն բարել նավթ, որն ամեն օր նեղուցով անցնող 20-21 միլիոն բարել նավթի մեջ զգալի ցուցանիշ է: Գումարած Իրանի նավթի արտահանման ավելացումը եւ մյուս թույլատրված արտահանումները: Այսինքն, այդ 20-21 միլիոն բարելի մոտ կոսը պատերազմի ժամանակ էլի դուրս էր գալիս համաշխարհային շուկա:

Բացի այդ, հեղուկ բնական գազի համաշխարհային ծավալների մոտ 20-25%-ը անցնում է նեղուցով, որի համար արդեն ցամաքային ցամաքային այլընտրանք չկա:

Լիակատար բլոկադայի դեպքում, եթե իհարկե հաջողվի, կկանգնի նաեւ իրանական նավթի հոսքը: Այսինքն, Հորմուզի նողուցով անցնող 20 միլիոնից, միայն մոտ 5 միլիոնը կփոխհատուցվի խողովակաշարերի հաշվին: Բայց նաեւ ենթադրելի է, որ նման իրավիճակում ինչպես Սաուդյան Արաբիայի, այնպես էլ` ԱՄԷ-ի խողովակաշարերը կհայտնվեն հարվածի տակ: Այդ դեպքում արդեն օրական եւս 8,5 միլիոն բարել պակասորդ կառաջանա: Հանրագումարում, համաշխարհային շուկայիում դեֆիցիտը կհասնի մոտ 25 տոկոսի:

Եթե սրա հետ մեկտեղ Իրանը արգելափակի նաեւ Բաբ էլ-Մանդեբի նողուցը, աննախադեպ համաշխարհային տնտեսական կատաստրոֆան դառնում է անխուսափելի:

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության