«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչի մասին է ակնարկում Հյուսիսային Օսիայում «Ջերմուկ»-ի գործի վերաբացումը

Միջազգային

Աշոտ Արսենյանը, ի պատասխան հարցադրմանը, թե ինչ է կատարվում «Ջերմուկ Գրուպ» ընկերության շուրջ, նշել է. «Հորդորում եմ խնայել սեփական ջանքերն ու թողնել հայկական ամենահեղինակավոր բրենդի վրա ցեխ շպրտելու խղճուկ փորձերը։ Մշուշոտ ենթադրությունների ետևում պարզ նշմարվում են ոմանց ականջները»։

Հիշեցնենք, ավելի վաղ ռուսական աղբյուրները հանդես եկան տեղեկատվությամբ, որ` «Նոր բացահայտված հանգամանքների պատճառով Հյուսիսային Օսիայի քննչական կոմիտեն վերսկսել է 65-ամյա տղամարդու մահվան գործի քննությունը՝ «Ջերմուկ» հանքային ջրով մեկ բաժակ խմելուց հետո»:

Այն, որ իրականում 2024 թվականի փետրվարին տեղի ունեցած դեպքի քննության վերսկսումն ունի ավելի շուտ քաղաքական տեսք, զգացվում է հենց այդ հրապարակումների առանցքային մտքերից մեկից` «Հարված Հայաստանի վարչապետ Փաշինյանի «դրամապանակներին», որոնք Ռուսաստանից գումար են կլանում»: Ակնարկը, թերեւս, վերաբերում է նրան, որ Արսենյանն ու նրա ՔՊ-ական մարզպետ որդին գործում են նիկոլյան թեւում, բայց նաեւ իրենց «Ջերմուկ»-ի «ընդհանուր արտադրանքի մինչև 60%-ը» վաճառելով Ռուսաստանում:

Ու երբ հայաստանյան ընտրությունների շեմին 2024 թվականի փետրվարի դեպքը վերադառնում է օրակարգ, դա արդեն նման է ոչ թե «հայկական ամենահեղինակավոր բրենդի վրա ցեխ շպրտելու խղճուկ փորձերի» այլ ռուսական ուղղությունից Արսենյանին հղված մեսիջի` կա´մ մտածել Նիկոլի մասին, կա´մ իրենց հիմնական արտադրանքի 60 տոկոսանոց շուկայի:

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության