ԻՐԱՆ-ԱՄՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ

Վերլուծություն

Այս­պի­սով, ԱՄՆ-ն նո­րից ստիպ­ված ե­ղավ ծանր հե­տե­ւանք­ներ խոս­տա­ցող քայ­լի` Ի­րա­նի բլո­կա­դա­յին գնալ ա­ռանց դաշ­նա­կից­նե­րի օգ­նութ­յան (Те;с наеу https://iravunk.com/?p=338500&l=am): ՆԱՏՕ-ա­կան երկր­նե­րը մե­կը մյու­սի հե­տե­ւից շտա­պե­ցին հրա­ժար­վել մաս­նակ­ցել բլո­կա­դա­յին: Ընդ ո­րում` փաս­տը, որ Հուն­գա­րիա­յում պարտ­վեց Օր­բա­նը, ում Թ­րամփն իր ըն­կերն էր հա­մա­րում եւ նա­խօ­րեին հուն­գա­րա­ցի­նե­րին էր դի­մել` նրա օգ­տին քվեար­կե­լու հա­մար, ցույց է տա­լիս ԱՄՆ նա­խա­գա­հի ռեալ կշի­ռը նաեւ եվ­րո­պա­կան հան­րութ­յան մոտ:

Եվ­րո­պա­յի` Թ­րամ­փի նկատ­մամբ այս կոշ­տա­ցող մո­տե­ցու­մը մեկ հան­գա­ման­քի մա­սին էլ է ակ­նար­կում: Այն­տեղ սկսել են հաս­կա­նալ, որ ինչ­պես ի­րա­նա­կան պա­տե­րազ­մը, այն­պես էլ դրան հա­ջոր­դած Իս­լա­մա­բա­դի բա­նակ­ցութ­յու­ննե­րը, բա­ցի նրա­նից, որ ի ցույց դրե­ցին Ի­րա­նի բարձր դի­մադ­րո­ղա­կա­նութ­յու­նը, նաեւ հու­շում են, որ հե­գե­մոնն այն­քան էլ հե­գե­մոն չէ: Այլ կերպ ա­սած` ԱՄՆ-ի գլո­բալ գե­րիշ­խա­նութ­յան մո­դելն աչ­քի ա­ռաջ փլուզ­վում է: Ըստ այդմ, չի գոր­ծում մե­խա­նիզ­մը, ո­րը մինչ այդ ա­մե­րիկ­յան գե­րիշ­խա­նութ­յան հիմքն էր. բա­վա­կան է Վա­շինգ­տո­նը մի թե­թեւ սպառ­նար, որ բո­լո­րը վա­զեին կա­տա­րե­լու: Իսկ դրա հիմ­քում այն է, որ չի գոր­ծում նաեւ ԱՄՆ-ի ռազ­մա­կան մո­դե­լը. օ­դից հար­ված­ներ, եւ բո­լո­րը հանձն­վում էին: Ռազ­մա­կան նոր մե­խա­նիզ­մը, որն ի հայտ ե­կավ Ուկ­րաի­նա­յում եւ ո­րին ռուս­նե­րը (նաեւ` ուկ­րաի­նա­ցի­նե­րը) կա­րո­ղա­ցան ա­դապ­տաց­վել: Այ­սինքն, որ պա­տե­րազ­մում գե­րիշ­խող է ոչ թե մի­լիար­դա­նոց տեխ­նի­կան, ո­րը սպա­ռե­լուց հե­տո հա­մալ­րելն է դառ­նում գերխն­դիր, այլ է­ժան ա­նօ­դա­չու­նե­րը, ո­րոնք կա­րե­լի է ա­րա­գո­րեն ար­տադ­րել տասն­յակ հա­զար­նե­րով, ԱՄՆ-ի հա­մար ներ­կա­յումս ա­պա­գա է: Կ­հաս­նի՞ այդ ա­պա­գա­յին, դա եւս բա­զում գոր­ծոն­նե­րից է կախ­ված:

­Մեկ այլ գոր­ծոն եւս ի ցույց դրվեց. աշ­խարհն այն աս­տի­ճան է կախ­ված է­ներ­գա­ռե­սուրս­նե­րից, որ գե­րիշ­խող են դառ­նում այդ ռե­սուրս­նե­րը, եւ որ էլ ա­վե­լի կա­րե­ւոր է, լո­գիս­տի­կա­նե­րը վե­րահս­կող­նե­րը: Մաս­նա­վո­րա­պես, Հոր­մու­զի նե­ղու­ցը դար­ձել է այլ վե­րահս­կո­ղութ­յան գոր­ծիք, եւ ոչ միայն նավ­թի, այլեւ հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յի, քա­ղա­քա­կա­նութ­յան վե­րահս­կո­ղութ­յան: ԱՄՆ-ի հա­մար այդ գոր­ծո­նը լիար­ժեք չէ. է­ներ­գա­կիր­ներ ԱՄՆ-ն շատ ու­նի, բայց նաեւ հսկա­յա­կան չա­փե­րի է հաս­նում ներ­քին սպա­ռու­մը, եւ ա­զատ ռե­սուրս­ներ քիչ են մնում: Ռու­սաս­տա­նի պա­րա­գա­յում այլ պատ­կեր է, եւ պա­տա­հա­կան չէ, որ Օր­բա­նին հաղ­թող Մադ­յա­րի ա­ռա­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից մեկն էր` «Մենք ստիպ­ված կլի­նենք նստել բա­նակ­ցութ­յուն­նե­րի սե­ղա­նի շուրջ Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի հետ։ Ռու­սաս­տա­նի եւ Հուն­գա­րիա­յի աշ­խար­հագ­րա­կան դիր­քը չի փոխ­վի։ Մեր է­ներ­գե­տիկ կախ­վա­ծութ­յու­նը Ռու­սաս­տա­նից նույն­պես կմնա։ Մենք կբա­նակ­ցենք»: Զե­լենս­կին ե­րե­ւի դա լսում էր ա­պու­շա­ցած դեմ­քով… Մինչ­դեռ այս նոր է­ներ­գե­տիկ ի­րա­վի­ճա­կը նաեւ Եվ­րո­պա­յի հա­մար է ա­ռաջ­նա­յին օ­րա­կարգ բե­րել Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի թե­ման: Մ­նալ կախ­ված Հոր­մու­զի նե­ղու­ցի՞ց, շա­րու­նա­կել օգտ­վել ա­մե­րիկ­յան գեր­թանկ է­ներ­գա­ռե­սուրս­նե­րի՞ց. եր­կու տար­բե­րակն էլ ան­խու­սա­փե­լի են դարձ­նում տնտե­սա­կան ա­ղե­տը: Իսկ եր­րորդ տար­բե­րա­կը Մոսկ­վա­յի հետ լե­զու գտնելն է. եվ­րո­պա­կան ո­րոշ ա­ռանց­քա­յին փոր­ձա­գետ­ներ ար­դեն հի­շել են Պու­տի­նի եր­բեմ­նի ա­ռա­ջար­կը` Պոր­տու­գա­լիա­յից մին­չեւ Վ­լա­դի­վաս­տոկ տնտե­սա­կան տի­րույ­թի մա­սին:

Այս նոր ի­րո­ղութ­յուն­նե­րը, ի­հար­կե, Թ­րամ­փը եւս ստիպ­ված է լի­նե­լու ըն­դու­նել, ընդ ո­րում` շատ ա­րագ, ժա­մա­նակ նա չու­նի: Հայ­տա­րա­րել է բլո­կա­դա­յի մա­սին, բայց, օ­րի­նակ, ի՞նչ է ա­նե­լու, ե­թե չի­նա­կան ո­րե­ւէ տան­կեր, վրան չի­նա­կան դրոշ բարձ­րաց­րած, փոր­ձի անց­նել դե­պի Ի­րան կամ հա­կա­ռա­կը: Պետք է խո­ցի՞ կամ գրա­վի՞. հաս­տատ լուրջ չէ: Կամ, որ­քա՞ն ժա­մա­նակ կա­րող է ա­մե­րիկ­յան գրե­թե ողջ նա­վա­տոր­մը պա­հել Ի­րա­նի մոտ, երբ ա­մեն մի օ­րը նաեւ նե­րա­մե­րիկ­յան հար­թութ­յու­նում է իր հա­մար ան­կում ար­ձա­նագ­րում:

Այս­պի­սով, Թ­րամ­փը նո­րից կանգ­նած է եր­կընտ­րան­քի ա­ռաջ: Շա­րու­նա­կել խոս­տա­ցած ծո­վա­յին բլո­կա­դան, ո­րը շատ ա­րագ, ա­մե­նաու­շը մեկ շա­բա­թից կհան­գեց­նի պա­տե­րազ­մի վերսկս­ման: Այն պա­տե­րազ­մի, ո­րը նա դժվա­րութ­յամբ կա­րո­ղա­ցավ կանգ­նեց­նել:

Այ­լընտ­րան­քը բա­նակ­ցութ­յու­ննե­րին վե­րա­դառ­նալն է, որ­քան էլ որ դրանք հի­մա տա­պալ­ված են թվում: Ընդ ո­րում, ար­դեն հար­ցը միայն Ի­րա­նի հետ պայ­մա­նա­վոր­վե­լը չէ. պետք է միան­գա­մայն այլ մո­տե­ցում, այդ թվում` պատ­ժա­մի­ջոց­նե­րի մո­դե­լի գո­նե մաս­նա­կի ա­պա­մոն­տա­ժում, նոր առեւտ­րա­յին ու­ղի­ներ, այդ հիմ­քով կա­պե­րի ամ­րապն­դում Չի­նաս­տա­նի եւ Ռու­սաս­տա­նի հետ: Խո­շոր հաշ­վով, գի­տակց­ված եւ պայ­մա­նա­վոր­ված ան­ցում բազ­մաբ­եւեռ հա­մա­կար­գի:

Այ­լընտ­րան­քը բո­լո­րը պարզ տե­սան. ոչ միայն ծա­վալ­վող պա­տե­րազմ, այլեւ ընդ­հուպ հա­սել են այն կե­տին, որ­տեղ հին հա­մա­կար­գը կորց­նում է գոր­ծըն­թաց­նե­րը կա­ռա­վա­րե­լու իր բո­լոր հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը: Իսկ դրա գա­գաթ­նա­կե­տը մի­ջու­կա­յին բա­խումն է:

Չ­նա­յած, ար­դեն խոս­վում է, որ մոտ օ­րերս Ի­րա­նի ու ԱՄՆ-ի եւս մեկ բա­նակ­ցա­յին ռաունդ կլի­նի: Մ­նում է, որ Թ­րամ­փի թի­մում կա­րո­ղա­նան մար­սել  փաս­տա­ցի ներկա ի­րա­վի­ճա­կը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում