Նիկոլը վրեժ է հանում հայ ազգից, ու դա արել է միշտ. Արսեն Ղուկասյան
ՆերքաղաքականՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությունը, ըստ որի` իր որդին բարձրակարգ է՝ իր կրթությամբ, հետեւաբար չպետք է ծառայի ՀՀ զինված ուժերում, շարունակում է մեծ բողոքի ալիք առաջացնել. զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողների շրջանում դժգոհությունն ու աղմուկը չեն դադարում։ Նույնիսկ կա պահանջ, որ նա մանդատը վայր դնի, քանի որ Անդրանիկ Քոչարյանի ընդամենը ներողությունը նշանակում է ոչինչ չասել՝ արդեն իսկ ասվածից հետո: Այս մասին «Իրավունքը»-ը զրուցել է 44-օրյա պատերազմում ահետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբոր՝ ԱՐՍԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ:
— Դուք եւ այլ անհետ կորածների ծնողներ ամենօրյա խաղաղ ակցիա էիք իրականացնում խորհրդարանի դիմաց՝ պահանջելով հանրայնացնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի զեկույցը: Ակցիաները հիմա, կարծես, մարել է, ի՞նչն է լռության պատճառը:
— Ակցիան չի մարել: Առջեւում ԱԺ քառօրյա նիստերն են: Հիմա մեր այնտեղ գնալն այդքան էլ նպատակահարմար չենք համարում: Հետո, տեսաք` ինչ կատարվեց, ինչպիսի սադրանքներ եղան: Դա է պատճառը ժամանակավոր լռության, սպասում ենք, տեսնենք տղերքի հարցը, որոնց ակցիայի ժամանակ ձերբակալեցին, ինչպես կկարգավորվի, ըստ դրա, կգործենք: Ասեմ, որ շատ մարդիկ են միացել մեր պահանջին՝ Մանախը, Սեւ Հովազը եւ այլք: Գեւորգյան Գեւորգի հանդեպ գործ հարուցեցին եւ 5 միլիոն գրավի դիմաց ազատ թողեցին, սակայն գործը ընթացքի մեջ է: Միքայել Մարգարյանի խափանման միջոց ընտրվեց վարչական տուգանք, ստորագրությունով բաց թողեցին:
Իրականում, այդ ակցիան արդեն պետք է այլ ձեւաչափ ստանար, սակայն իրենց պահելակերպը ակնհայտ է՝ ասել են այլ բան, արել` բոլորովին այլը: Դա իրենց մոտ սովորական երեւույթ է: Ի դեպ, ես տեսա, թե ինչպես է Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում արտահայտվում: Ասեմ, որ շատ մեծ վրդովմունք է առաջացրել ծնողների շրջանում, թե իբր իր տղան խելացի է, դրա համար չի ծառայում: Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս է ինքը մարդկանց կարգերի բաժանում: Եթե չեմ սխալվում մարդկանց դասերի եւ կարգերի էին բաժանում ստրկատիրական ժամանակաշրջանում: Նրա արտահայտությունը ծնողներին շատ խորը վիրավորանք է հասցրել: Ես իմ մեսիջը ուղարկել եմ արդեն իրեն, որ պատրաստվի` ասածների համար պատասխան տալու: Այսինքն՝ եթե, ըստ իրեն, իր տղան բարձր կարգի տղա է եւ գիտակ, ապա մերն էլ ցածրագար ու անգրագե՞տ է, որ ծառայում է: Այս պահին ինչքան ծառայող եւ սահման պահող տղերք կան, հիմա իրենք ցածրակա՞րգ են:
— Ամեն անգամ ասում են այն, ինչ ուզում են, հետո ներողություն խնդրում եւ մարսում: Սրան ի՞նչ կասեք:
— Եկաք ամենացավոտ տեղին կպաք: Ի՞նչ անեմ, ասեք` գնամ, անեմ: Բա որ ասում են՝ «ծախված ծնողներ»: Փաստորեն, «ծախված ծնողներ»-ն այս 30-40 հոգին են, որ մշտապես կռիվ-դավի են տալիս, իսկ այն մնացած 4960 ծնողն ինչի՞ չեն գալիս խոսում: Դեռ մենք ենք ծախվա՞ծ... Ասել եւ ասում եմ՝ բերեք մի ապացույց մեր ծախված լինելու վերաբերյալ, մենք կանգնենք ողջ աշխարհի դեմն ասենք՝ մենք սրիկա ենք: Չե՛ն կարող:
— Կարծում եք՝ այդ հայտարարությունները միտումնավո՞ր են արվում՝ ծնողներին սադրելու համար:
— Անդոն կրկին կպավ ծնողներին, իբր ունեն արյան ԴՆԹ-ն ու չեն տանում իրենց երեխաներին հուղարկավորում: Ու դա ասում է բոլորի մասին: Հազար անգամ այդ միաբջջին բացատրեցինք, հազար ապացույցներով ներկայացրինք, մարդիկ կան, ովքեր անգամ գնացել են Նիկոլին էին ցույց տվել իրենց հստակ ապացույցները, որ դա իրենց զավակը չէ: Բա խալխի էրեխուն ինչպե՞ս տանեն հուղարկավորեն: Սակայն մարդկանց մեղադրում են, որ 80 մարմին եւ մասունք կա, ծնողները հրաժարվում են տանել: Այսինքն՝ նման բան ասելով, նրանք այդ 80 ծնողներին սարքում են պիղծ: Ծնողները բորբոքված են, էլ չեն դիմանում: Ես էլ ասում եմ՝ ժողովո;ւրդ, իրենք ինադու են անում, այս մարդկանց ուզում են վերջնական հունից հանեն: Ստիպում են, որ ծնողները չդիմանան, մի տեղ գտնեն ապտակեն, ու տանեն բանտարկեն: Այսինքն՝ այո՛, սադրում են, ու դա իրենց մոտ հոյակապ ստացվում է: Վերջին սադրանքներն ակնհայտ ձեզ օրինակ՝ Ալեն Սիմոնյանի սադրանքը, Նիկոլինը: Երբ անհետ կորած ծնողների հետ խաղաղ ակցիա էինք անցկացնում՝ հստակ պահանջով, հանկարծ, չգիտես ինչու, Ալենը որոշում է դուրս գալ զբոսանքի: Բնական է չէ՞, որ եկել էր սադրի: Եվ ստացվեց, ինչի հետեւանքով ակցիայի երկու մասնակցի տարան բաժանմունք:
— Ի՞նչ նպատակ են հետապնդում այսպիսի գործողություններով:
— Նիկոլը եկեղեցի մտավ, այդքան մարդկանց միջով անցավ, հասավ ազատամարտիկ Գեւորգյան Գեւորգի կողքը, կինո սարքեց: Գեւորգը սուս ու փուս կանգնած էր, սակայն նրան բռնեցին: Նկատեք, որ բան չէր ասել, որ բռնեցին, բա որ ասեր, ինչ կանեին… Այսինքն, իրենց կարելի է դուրս գալ հրապարակայնորեն հայտարարել, որ մենք գնացել ենք գիտակցված զոհողության հանուն Հայաստանի, այդ ժամանակ դատախազությունը չի կանգնում ասի՝ ա՛յ ընկեր, դու հենց նոր հանրային ձեւով ընդունեցիր քո մեղավորությունը: Ստացվում է, որ նպատակով տարել են մեր էրեխեքին կոտորելու, դրել են զոհասեղանին, սակայն դա հանցանք չէ:
Նիկոլը վրեժ է հանում հայ ազգից ու դա արել է միշտ: Այն ժամանակ չի կարողացել տանել մսաղացի տակ գցել, բայց գրել է տղերքի վրա, վերջում բռնել է տվել եւ այլն: Հետո «Մարտի 1» սարքեց: Այսինքն՝ այդ ժամանակ այդ հնարավությունն է ունեցել, հիմա ավելի մեծ հնարավորություններ ունի, այսպես է վարվում:
— Մինչեւ ե՞րբ…
— Նա կարողանում է այսքանն անել ու մարսել, քանի որ ազգը չի կանգնում ասում՝ հերի՛ք է: Ինչ ունենք-չունենք վերացնում է՝ ծառայող տղերքի վիզը ծռեց, ոչ ոք ձայն չհանեց:
Վստահեցնում եմ՝ շուտով, որտեղ տղերքի նկարները տեսնի, հանել կտա: Նրա նպատակն է, որ ոչ ոք չհիշի 44-օրյա պատերազմը, տղերքին: Այսինքն, մեր պատմությունը սկսվել է, օրինակ, 2021 թվականից, երբ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվել է: Դա՛ է իր նպատակը՝ ջնջել ամբողջը:
Հիշո՞ւմ եք՝ ինչպես էր նա արտահայտվում խաչի մասին: Իր խոսքերն են չէ՞, որ ասում էր՝ ուր գնում ես խաչ, խաչքարեր… Անգամ խոսքի մեջ ասաց մի բան, որին ես շատ սուր արձագանքեցի, թե բա՝ «ամեն աղբից խաչ են սարքում, ստեղ-ընդեղ դնում»: Հարգելիներս, «աղբ» եւ «խաչ» բառերն իրար հետ չեն համակցում: Դա արդեն ցույց էր տալիս իր էությունը խաչի հանդեպ: Էլ ի՞նչ վեհափառ, ի՞նչ եկեղեցի:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

