Իրատեսակա՞ն է իսրայել–թուրքիա պատերազմը

Վերլուծություն

Ի դեպ, այս օ­րե­րին մեր տա­րա­ծաշր­ջա­նում, բա­ցի Ի­րան–ԱՄՆ հա­կա­մար­տութ­յու­նից, եւս մեկ թե­մա է զար­գա­նում, ո­րը եւս կա­րող է ուղ­ղա­կիո­րեն ազ­դել Հա­յաս­տա­նի, ա­սենք նաեւ Նի­կո­լի քա­ղա­քա­կան ճա­կա­տագ­րի վրա:

­Բայց նախ տես­նենք, թե ինչ վի­ճակ է Ի­րա­նում: Այս­տեղ ա­մեն բան զար­գա­նում է սպա­սե­լի հու­նով: Թ­րամ­փը հայ­տա­րա­րեց իր խոս­տա­ցած բլո­կա­դան: Դա ոչ միայն ծաղ­րի եւ քննա­դա­տութ­յան նոր ա­լիք ա­ռաջ բե­րեց, այլ նաեւ ԱՄՆ նա­խա­գա­հի հա­մար հեր­թա­կան ցուգց­վան­գը: Այն է` Չի­նաս­տա­նը ռազ­մա­կան գե­րա­տես­չութ­յան մա­կար­դա­կով պար­զա­պես հայ­տա­րա­րեց, թե ի­րեն չի հե­տաքրք­րում ԱՄՆ­–ի բլո­կա­դան, ինքն ի­րա­վունք ու­նի Ի­րա­նից նավթ գնել, եւ չի­նա­կան տան­կեր­նե­րը կմտնեն ի­րա­նա­կան նա­վա­հան­գիստ­ներ: Ու հի­մա Թ­րամփն է ո­րո­շե­լու` պե՞տք է հար­ձակ­վի չի­նա­կան նա­վե­րի վրա` նոր պա­տե­րազմ սկսե­լով: Թե՞ չտես­նե­լու է տա­լու, ո­րը նրան էլ ա­վե­լի ծի­ծա­ղե­լի վի­ճա­կում կդնի: Ել­քը կար­ծես թե գտան. ակ­նարկ­ներ հնչե­ցին ԱՄՆ–Ի­րան նոր բա­նակ­ցա­յին ռաուն­դի մա­սին: Եվ այս դեպ­քում ա­մե­րիկ­յան կող­մը, ո­րը փաս­տա­ցի դեռ չգոր­ծար­կած, կորց­րեց նաեւ բլո­կա­դա­յի խա­ղա­թուղ­թը, պետք է որ ա­վե­լի զի­ջող լի­նի:

Մ­յուս կող­մից, Մոսկ­վա­յից Իս­րա­յե­լին ուղղ­ված միան­գա­մայն կոշտ հայ­տա­րա­րութ­յուն հնչեց` կապ­ված Բու­շե­րի ա­տո­մա­կա­յա­նին հնա­րա­վոր հար­վա­ծի հետ: Ն­ման հար­վա­ծը կա­րող էր Իս­րա­յե­լի հա­մար վեր­ջին մի­ջոց դառ­նալ` ԱՄՆ­–ին ի­րա­նա­կան ուղ­ղութ­յան մեջ պա­հե­լու հա­մար: Բայց ռու­սա­կան այդ նա­խազ­գու­շա­ցու­մը հու­շում է` ա­վե­լորդ տե­ղը բախ­տը չփոր­ձել:

Ըստ այդմ, սկսում է ա­ճել այն բա­նի հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ Ի­րանն ու ԱՄՆ–ն կկա­րո­ղա­նան լե­զու գտնել: Եվ այն, որ Ա­րաղ­չու հետ խո­սե­լով, Լավ­րո­վը եր­կօր­յա այ­ցով մեկ­նեց Պե­կին, գա­լիս է հու­շե­լու, որ ի­րա­կա­նում կու­լո­ւար­նե­րում ա­վե­լի խոր­քա­յին սցե­նարներ են եփ­վում: Միայն թե այս­տեղ կա մեկ նյո­ւանս եւս. Թ­րամ­փը, ան­կախ դրա պատ­ճառ­նե­րից, չի կա­րող մե­նակ թող­նել Նե­թան­յա­հու­ին: Այ­սինքն, հա­սու­նա­նում է այն «Բ» պլա­նը, ո­րի մա­սին խոս­վում էր մինչ ի­րա­նա­կան պա­տե­րազմ եւ հա­մար­վում էր դրա այ­լընտ­րան­քա­յին տար­բե­րակ:

Այս­պես, հատ­կա­պես վեր­ջին օ­րերին, երբ սկսեց ա­ճել Ի­րան–ԱՄՆ լե­զու գտնե­լու հա­վա­նա­կա­նութ­յու­նը, զու­գա­հե­ռա­բար աչ­քի ա­ռաջ սկսե­ցին վատ­թա­րա­նալ Իս­րա­յե­լի եւ Թուր­քիա­յի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Կող­մե­րը սկսել են մին­չեւ իսկ հրա­պա­րա­կա­յին դաշ­տում ի ցույց դնել փո­խա­դարձ թշնա­մութ­յունն ու ան­գամ չբա­ցա­ռել պա­տե­րազ­մը: Ար­դեն ընդ­հուպ արտ­գործ­նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով: Ի­րա­նից հե­տո Իս­րա­յե­լը կա­րող է Թուր­քիա­յին թշնա­մի հայ­տա­րա­րել, ա­սում է Ֆի­դա­նը. «Իս­րա­յե­լը չի ​​կա­րող ապ­րել ա­ռանց թշնա­մու։ Մենք տես­նում ենք, որ նրանք փոր­ձում են նոր հռե­տո­րա­բա­նութ­յուն մշա­կել եւ Թուր­քիա­յին նոր թշնա­մի հայ­տա­րա­րել»:

Ընդ ո­րում, այս ֆո­նին չմո­ռա­նանք նաեւ ա­րեւմտ­յան լրատ­վա­կան դաշ­տի կան­խա­տե­սում­ներն այն մա­սին, որ ՆԱՏՕ­–ից հետ քաշ­վե­լու Թ­րամ­փի քայ­լե­րի պատ­ճառ­նե­րից թվում է, որ Իս­րա­յել–­Թուր­քիա պա­տե­րազ­մի դեպ­քում ու­նե­նա ձեռ­քերի ա­զա­տութ­յուն` ՆԱՏՕ­–ա­կան Թուր­քիա­յին թող­նե­լով, Իս­րա­յե­լին պաշտ­պա­նե­լու հա­մար:

Արդ­յուն­քում, ստա­նում ենք նման մի պատ­կեր. ե­թե «Իս­րա­յե­լը չի ​​կա­րող ապ­րել ա­ռանց թշնա­մու», եւ Ի­րա­նին հաղ­թե­լը հնա­րա­վոր չէ, ու­րեմն այդ թշնա­մին, ինչ­պես են­թադ­րում է Ֆի­դա­նը, պետք է դառ­նա Թուր­քիան: Այն, ի դեպ, շատ ա­վե­լի հար­մար թի­րախ է, քան Ի­րա­նը. չու­նի ի­րա­նա­կան հրթի­ռա­յին, ա­նօ­դա­չու­նե­րի, ներ­քին հա­մախմբ­վա­ծութ­յան, տնտե­սա­կան կա­յու­նութ­յան պո­տենց­իա­լը: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը, թի­կուն­քին չու­նի այն­պի­սի ա­ջա­կից­ներ, ինչ­պի­սիք են Չի­նաս­տանն ու Ռու­սաս­տա­նը:

Մ­յուս կող­մից, երբ Իս­րա­յե­լի հա­մար, ինչ­պես հի­մա շատ են խո­սում Թել Ա­վի­վում, «կեն­սա­կան տա­րած­քի» ա­պա­հով­ման հա­մար միակ տար­բե­րակ է դառ­նում Սի­րիա­յի հաշ­վին ընդ­լայն­վե­լը, ա­պա դա կտրուկ մե­ծաց­նում է թուրք­–իս­րա­յել­յան պա­տե­րազ­մի հա­վա­նա­կա­նութ­յու­նը: Իսկ այն, որ ԱՄՆ–ն շա­րու­նա­կում է մեծ քա­նա­կութ­յամբ զենք–­զի­նամ­թերք տե­ղա­փո­խել տա­րա­ծաշր­ջան, ար­դեն մեծ հարց է` Ի­րա­նի՞, թե` Թուր­քիա­յի ուղ­ղութ­յամբ օգ­տա­գոր­ծե­լու հա­մար է:

Այս ի­րա­վի­ճա­կում, թե­րեւս, Թուր­քիա­յի հա­մար միակ տար­բե­րակ կա­րող է դառ­նալ Պե­կի­նի եւ Մոսկ­վա­յի ա­ջակ­ցութ­յու­նը փնտրե­լը: Որ­քա­նո՞վ կհա­ջող­վի, դեռ կտես­նենք: Բայց այդ փոր­ձե­րը լի­նե­լու են, եւ, առ­հա­սա­րակ, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի եւ ՆԱՏՕ­–ի շուրջ ձե­ւա­վոր­վող այս ամ­բող­ջա­կան ֆո­նը պար­տադ­րում է Ան­կա­րա­յին մտա­ծել սե­փա­կան անվ­տան­գութ­յան հա­մա­կար­գի խոր­քա­յին տրանս­ֆոր­մա­ցիա­յի մա­սին: Ի վեր­ջո, ՆԱՏՕ–ն այ­լեւս հաս­տա­տուն հո­վա­նոց չէ, Բ­րի­տա­նիան, որ­պես եր­կա­րա­ժամ­կետ հատ­վա­ծում «թի­կունք», այ­լեւս չու­նի այն պո­տենց­իա­լը, ո­րը պահ­պա­նում էր մին­չեւ ան­ցած դա­րի 90–ա­կան­նե­րը: Իսկ ա­հա Իս­րա­յե­լի` «Իս­րա­յե­լը չի ​​կա­րող ապ­րել ա­ռանց թշնա­մու», ո­րը դառ­նում է Թուր­քիան, ե­թե Ի­րա­նի դեմ ո­չինչ ա­նել չի կա­րո­ղա­նում: Այս պատ­կե­րը հու­շում է, որ Թուր­քիա­յին պետք է եր­կա­րա­ժամ­կետ կտրված­քով հա­րա­բե­րութ­յուն­նե­րի բա­րե­լա­վում Մոսկ­վա–­Պե­կին ա­ռանց­քի ուղ­ղութ­յամբ: Եվ որ դա կազ­դի նաեւ Ան­կա­րա­յի կով­կաս­յան քա­ղա­քա­կա­նութ­յան վրա, դա եւս սպա­սե­լի է: Ընդ ո­րում, ան­կախ այն բա­նից, որ Հա­յաս­տա­նում Թուր­քիա­յի բա­րե­կամ­ներ խա­ղա­ցող­նե­րի պա­կաս չկա:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում