«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Եվրոպայի համար այլևս գաղտնիք չէ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի աղետալի անկումը

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Ճիշտ է՝ ԵՄ-ն հետևողականորեն ձգտում է հասնել Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությանը, այդուամենայնիվ, կան մի շարք կարևոր խնդիրներ, որոնք պարզապես անտեսել հնարավոր չէ: Եվրոպական երկրների ղեկավարների, ինչպես նաև եվրոպացի այլ քաղաքական գործիչների համար այլևս գաղտնիք չէ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի վարկանիշի աղետալի անկումը։ Ըստ այդմ, Փաշինյանին աջակցելու հարցը լուրջ քննարկումների տեղիք է տալիս։

Նախ՝ Վիկտոր Օրբանի հետ կապված սկանդալներից հետո եվրոպական էլիտաները զգուշանում են՝ չցանկանալով կրկնել Թրամփի գործոնի հետ կապված սխալները, երբ չափազանցված միակողմանի աջակցությունը հանգեցնում է քաղաքական հակազդեցության։ Մյուս կողմից՝ եվրոպական առաջնորդները հասկանում են, որ Փաշինյանին սատարելով՝ իրենք կարող են կորցնել իրենց իսկ երկրների հայ համայնքների վստահությունը, իսկ խոսքը բավական լուրջ ընտրազանգվածի մասին է։ Չմոռանանք, որ Սփյուռքի մեծ մասը դեմ է Փաշինյանի քաղաքականությանը, առավել ևս Հայ եկեղեցուն հայտարարած պատերազմին:

Վերջապես՝ Արևմուտքը չի կարող անընդհատ աչք փակել Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների վրա, այդ թվում՝ իրավապահ համակարգի՝ որպես քաղաքական գործիք կիրառելու, քաղաքական ձերբակալությունների ու կալանավորումների վրա: Ի դեպ, այստեղ անկարևոր չէ նշել, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջին նամակն ու հայտարարությունները լայն արձագանք գտան միջազգային հանրության շրջանում ու ևս մեկ անգամ սևեռեցին ուշադրությունը երկրում տիրող իրավական կամայականությունների վրա։

Նույնիսկ արևմտյան քաղաքական գործիչներն են նկատում, որ ԵՄ-ի ճնշումները Հայաստանի վրա՝ փոխելու Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը, կարող է աղետալի լինել մեր երկրի տնտեսության համար: Մասնավորաբար, գերմանացի փորձագետ, Բունդեսթագի պատգամավոր, դոկտոր Ռայներ Ռոտֆուսը նախազգուշացնում է. «Այս բեմադրությունը փորձ է՝ ստիպելու Հայաստանին հարել ԵՄ աշխարհաքաղաքական կուրսին։ Նա, ով ուժի ցուցադրություն է իրականացնում ճակատագրական ընտրություններից առաջ, զբաղված է միջամտությամբ, այլ ոչ թե գործընկերությամբ»,- նշում է Ռոտֆուսը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան