Ալիեվի երազանքներից է, որ Նիկոլը վատթարացնում է Մոսկվայի հետ հարաբերությունները

Վերլուծություն

­Փա­շին­յա­նի վեր­ջին մոս­կով­յան այ­ցը ի ցույց դրեց այն խո­րը անջր­պետը, որն ա­ռա­ջա­ցել է Հա­յաս­տա­նի եւ Ռու­սաս­տա­նի հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: Այ­սինքն այն, որ ա­ռա­ջի­կա ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո, ե­թե նի­կո­լա­կան հա­մա­կար­գը վե­րար­տադր­վի, դա տա­նե­լու է հա­րա­բե­րութ­յու­ննե­րի վերջ­նա­կան խզման, էս գլխից կա­րե­լի է են­թադ­րել:

ԿՕԳՆԻ՞ ԵՎՐՈՊԱՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Այդ հե­ռան­կար­նե­րը, ի­հար­կե, նաեւ սպաս­վող ընտ­րութ­յու­նն­երի հետ կապ­ված են դար­ձել լուրջ ազ­դակ: Նաեւ այն հար­ցում, թե այդ եր­կընտ­րան­քի ա­ռաջ ինչ ընտ­րու­թյուն կկա­տա­րեն հա­յաս­տան­յան ընտ­րող­նե­րը, ա­վե­լի կոնկ­րետ` հա­յաս­տան­յան հան­րութ­յան բո­լոր շեր­տե­րը: Այ­սինքն, այն հատ­վա­ծը, ո­րը կեն­սա­կա­նո­րեն կապ­ված է Ռու­սաս­տա­նի հետ, հա­կա­դիր հատ­վա­ծը, ո­րը բիզ­նես կամ այլ շա­հեր է տես­նում, կա­պեր ու­նի ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յան հետ, վեր­ջա­պես` շար­քա­յին ընտ­րո­ղը, ո­րի վրա էլ ջարդ­վե­լու է այդ ողջ կուժն ու կու­լան, ա­սենք գա­զի գնե­րի, միրգ–­բան­ջա­րե­ղեն ա­ճեց­նել, Ռու­սաս­տան ար­տա­հա­նե­լու տես­քով եւ այդ­պես շա­րու­նակ:

Այս ֆո­նին ա­սել, որ Ռու­սաս­տա­նի գոր­ծո­ղութ­յու­ննե­րը չեն ազ­դե­լու հա­յաս­տան­յան ընտ­րութ­յուն­նե­րի վրա, ի­հար­կե, միամ­տութ­յուն կլի­ներ. միայն այն, որ ռու­սա­կան կող­մը բարձր մա­կար­դակ­ով նկա­րագ­րում է հնա­րա­վոր հե­ռան­կար­նե­րը, ո­րոնք բխում են նի­կոլ­յան հա­մա­կար­գի ներ­կա­յիս դիր­քո­րո­շու­մից, գոր­ծո­ղութ­յուն­նե­րից, ար­դեն իսկ ազ­դում են կամ կա­րող են ազ­դել լայն շեր­տե­րի վրա: Սկ­սած այն գոր­ծա­րար շրջա­նակ­նե­րից, ո­րոնց բիզ­նե­սը սեր­տո­րեն կապ­ված է ռու­սա­կան ուղ­ղութ­յան հետ եւ ո­րը հա­յաս­տա­նյան ընդ­հա­նուր տնտե­սութ­յան կա­ռուց­ված­քում լուրջ ծա­վալ ու­նի, վեր­ջաց­րած այն շար­քա­յին ընտ­րող­նե­րով, ո­րոնք ապ­րում են Ռու­սաս­տա­նի մի­ջո­ցով` «խո­պան­չի­ներ», այն­տե­ղից տրանս­ֆեր­ներ ստա­ցող­ներ, կամ ա­սենք` վա­ղը գա­զի գինն ինչ­քան կլի­նի հար­ցով մտա­հոգ­վող­ներ եւ այդ­պես շա­րու­նակ:

Ընդ ո­րում, այս ֆո­նին Հա­յաս­տա­նի վի­ճա­կը բար­դա­նում է նաեւ այն ա­նո­րո­շութ­յուն­նե­րով, ո­րոնք բխում են գլո­բալ ի­րո­ղութ­յուն­նե­րից: Ո՞րն է ե­րախ­շի­քը, որ ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի, սրվող ԱՄՆ–ԵՄ կամ` Իս­րա­յել–­Թուր­քիա հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վերջ­նարդ­յուն­քում Հա­յաս­տա­նը եւ ընդ­հան­րա­կան ի­մաս­տով` կով­կաս­յան տի­րույ­թը կմնա Ա­րեւ­մուտ­քի հե­տաքրք­րութ­յուն­նե­րի գո­տում, կամ ե­թե ան­գամ ա­սենք ԵՄ­–ի հե­տաքրք­րութ­յուն­նե­րը մնան, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը թույլ կտան դրանք ի­րա­կա­նութ­յուն դարձ­նել: Հար­ցա­կան­ներն այս­տեղ շատ են, եւ այդ հե­տաքրք­րութ­յուն­նե­րի բա­ցա­կա­յութ­յան պա­րա­գա­յում ո՞րն է լի­նե­լու Հա­յաս­տա­նի ճա­կա­տա­գի­րը: Ու մյուս կող­մից էլ, երբ Նի­կո­լը մա­յի­սի 4-5-ին մի ամ­բողջ եվ­րո­պա­կան շոու է կազ­մա­կեր­պում, դա էլ իր հեր­թին  սրե­լով այս բո­լոր մի­տում­նե­րը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նա­խընտ­րա­կան ի­մաս­տով կա­րող է «ար­ջի ծա­ռա­յութ­յուն» դառ­նալ հա­յաս­տա­նյան գոր­ծող իշ­խա­նա­կան հա­մա­կար­գի հա­մար: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով, որ ան­գամ Եվ­րո­պան ար­դեն չի կա­րող հաշ­վի չնստել ինչ­պես Նի­կո­լի չա­փա­զանց ցածր վար­կա­նի­շի հետ, այն­պես էլ նրա բո­լոր ա­պօ­րի­նութ­յուն­նե­րի, ե­կե­ղե­ցու դեմ հա­լա­ծանք­նե­րի, ին­չը հա­յաս­տան­յան հա­սա­րա­կութ­յան մոտ ար­դեն իսկ սկսել է ա­ճող ա­տե­լութ­յուն ձե­ւա­վո­րել նույն Նի­կո­լի քա­րո­զած «եվ­րո­պա­կան ուղ­ղութ­յան» հան­դեպ:

ԱԼԻԵՎԸ ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ Է

­Թե ին­չու է Նի­կո­լը մնում այս ակն­հայ­տո­րեն կոր­ծա­նա­րար կուր­սի մեջ, կա­րե­լի է տար­բեր բա­ցատ­րութ­յուն­ներ գտնել: Սա­կայն այս պա­հին էա­կա­նը դա չէ, այլ բուն փաս­տը` Հա­յաս­տա­նում կա Նի­կո­լը, եւ եր­կի­րը գնում է հենց այդ վատ­թա­րա­գույն ուղ­ղութ­յամբ:

Ընդ ո­րում, ի տար­բե­րութ­յուն Ա­լիե­ւի, ով ներ­կա խա­ռը ի­րա­վի­ճա­կում ո­րո­շել է ա­ռանձ­նա­պես աչ­քի չընկ­նել: Ու դա կա­րե­լի է հաս­կա­նալ. մի կող­մից, Ի­րա­նի շուրջ ի­րա­վի­ճակն է ծայ­րա­հեղ զգու­շա­վո­րութ­յուն պար­տադ­րում: Այս­պես ոչ թե ըն­դա­մե­նը ԱՄՆ (Իս­րա­յել) – Ի­րան բա­խումն է, այլ նաեւ ներգ­րավ­ված է Չի­նաս­տա­նը, Ռու­սաս­տա­նը եւ այլն: Ա­վե­լորդ քայ­լը, ան­կախ նրա­նից, թե որ ուղ­ղութ­յամբ, կա­րող է ճա­կա­տագ­րա­կան լի­նել: Ա­ռա­վել եւս, որ մ­յուս կող­մից էլ սուր ի­րա­վի­ճակ է նաեւ Ա­լիե­ւի եր­կու մեր­ձա­վոր դաշ­նա­կից­նե­րի` Իս­րա­յե­լի եւ Թուր­քիա­յի մի­ջեւ: Վեր­ջա­պես եր­րորդ սերտ դաշ­նա­կի­ցը` Պա­կիս­տանը, իր հեր­թին է տա­րօ­րի­նակ խա­ղե­րի մեջ, ու ա­մեն բան մնում է ա­նո­րո­շութ­յուն­նե­րի դաշ­տում. դժվար է ա­սել, թե վա­ղը ով կմնա թամ­բի վրա:

 Չ­նա­յած այս ա­նո­րո­շութ­յու­ննե­րին` Ա­լիե­ւը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, փոր­ձում է մեղ­մել այն թշնա­ման­քի հա­սած մթնո­լոր­տը, ո­րը կար Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի ուղ­ղութ­յամբ, թե­րեւս ել­նե­լով պա­տե­րազ­մի ըն­թաց­քի ընդ­հա­նուր տրա­մա­բա­նութ­յու­նից: Այդ թվում, օ­րերս Ի­րան վե­րա­դարձ­րեց իր դի­վա­նա­գի­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին: Նա­խօ­րեին էլ հայ­տա­րա­րութ­յուն ե­ղավ, որ Ռու­սաս­տանն ու Ադր­բե­ջա­նը լու­ծել եւ վերջ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի են ե­կել ՌԴ­–ում ադր­բե­ջա­նա­կան ինք­նա­թի­ռի կոր­ծան­ման հայտ­նի պատ­մութ­յան հետ կապ­ված, որն էլ Մոսկ­վա–­Բա­քու հա­րա­բե­րութ­յուն­ներն էլ հասց­րել էին թշնա­ման­քի մա­կար­դա­կի:

Այս ա­մե­նը, թե­րեւս, հու­շում է, որ Հեյ­դա­րո­վի­չը, որ­քան էլ հա­վա­տա­րիմ էր պանթ­յուր­քիս­տա­կան ծրագ­րե­րի ուղ­ղութ­յամբ, իսկ Իս­րա­յե­լի հետ «եղ­բայ­րութ­յու­նից» հույ­սեր ու­ներ Ի­րա­նի հաշ­վին հա­մեղ պա­տառ ստա­նալ, ներ­կա ի­րա­վի­ճա­կում մի շարք էա­կան դե­տալ­ներ աչ­քա­թող չի ա­նում: Նախ, Ի­րանն ա­պա­ցու­ցեց, որ «չսպան­ված արջ» է, ո­րի «մոր­թին բա­ժա­նե­լը» կա­րող է նաեւ մա­հա­ցու դառ­նալ: Ա­ռա­վել եւս, որ Իս­րա­յելը, այս­պես ա­սենք, գո­նե այս պա­հին չի ար­դա­րաց­նում իր հետ կապ­ված հույ­սե­րը: Ու այս­քա­նից զատ, ե­թե հան­կարծ իր եր­կու մեր­ձա­վոր­նե­րը` Թուր­քիան եւ Իս­րա­յե­լը, գնան բախ­ման, ա­պա դա կա­րող է դառ­նալ մուր­ճի եւ զնդա­նի ա­րան­քում մնա­լու պես մի բան: Հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ այդ բախ­ման ժա­մա­նակ Իս­րա­յե­լի թի­կուն­քը լի­նե­լու է ԱՄՆ–ն, իսկ Թուր­քիան կա­րող է իր բո­լոր հաշ­վարկ­նե­րը կա­պել ռուս–­չի­նա­կան տան­դե­մի հետ: Ու նման ի­րա­վի­ճա­կում իս­րա­յե­լա­մետ խա­ղե­րը կա­րող են ծանր հե­տե­ւանք­ներ ու­նե­նալ ոչ իս­րա­յե­լա­մետ երկր­նե­րի շրջա­պատ­ման մեջ մնա­ցող Ադր­բե­ջա­նի հա­մար:

Ն­ման ի­րա­վի­ճա­կում, ի­հար­կե, Հեյ­դա­րո­վի­չի հա­մար չա­փա­զանց ցան­կա­լի են այն խա­ղե­րը, ո­րի շրջա­նակ­նե­րում Նի­կո­լը շա­րու­նա­կում է վատ­թա­րաց­նել Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը. որ­քան Նի­կո­լը Մոսկ­վա­յի աչ­քից ընկ­նի, այդ­քան ին­քը` Ա­լիե­ւը, կա­րող է բարձ­րա­նալ` որ­պես հա­րավ­կով­կաս­յան այ­լընտ­րանք:

ՄՈՍԿՎԱՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻՆ

­Վեր­ջա­պես, Բա­քուն պետք է նաեւ այս ամ­բող­ջա­կան հա­մայ­նա­պատ­կե­րում հաշ­վի առ­նի այն կոշ­տա­ցում­նե­րը, ո­րոնք նկատ­վում են Մոսկ­վա­յի կող­մից, եւ ո­րոնք վե­րա­բե­րում են ոչ միայն Նի­կո­լին, այլ ողջ հետ­խորհր­դա­յին տի­րույ­թին, այդ թվում` Ուկ­րաի­նա­յին եւ ՆԱՏՕ­–ի եւ ԵՄ­–ի կազ­մում գտնվող բալթ­յան տա­րա­ծաշր­ջա­նին:

Ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ, թե­րեւս, Թ­րամ­փի նա­խա­ձեռ­նած բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը մտել է ար­գե­լակ­ման փուլ, եւ թե դա որ­քան կտե­ւի եւ հե­տո կվե­րա­կանգն­վի՞, մեծ հար­ցա­կան­ներ կան: Եվ սրան զու­գա­հեռ, թեեւ ա­ռան­ձին եվ­րո­պա­կան երկր­ներ փոր­ձում են ակ­տի­վա­նալ ՌԴ­–ի հետ գո­նե է­ներ­գա­կիր­նե­րի հետ կապ­ված հա­րա­բե­րութ­յուն­նե­րը քիչ թե շատ տրա­մա­բա­նա­կան մա­կար­դա­կի հասց­նե­լու ուղ­ղութ­յամբ, սա­կայն կա նաեւ հա­կա­ռակ գոր­ծըն­թա­ցը: Այդ թվում, Եվ­րո­պա­յում շա­րու­նակ­վում է Ուկ­րաի­նա­յի հա­մար զենք–­զի­նամ­թեր­քի ար­տադ­րութ­յու­նը, որ­տեղ շատ մեծ ծա­վալ­նե­րի են հա­սել ներ­կա պա­տե­րազ­մում ա­ռանց­քա­յին տեղ զբա­ղեց­նող ա­նօ­դա­չու­նե­րը եւ հե­ռա­հար հրթիռ­նե­րը: ԵՄ­–ի եւ ՆԱՏՕ­–ի ան­դամ բալթ­յան երկր­նե­րի տա­րած­քով ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու­ներն ա­նար­գել թռնում են` հար­վա­ծե­լով Ռու­սաս­տա­նին եւ այլն: Այս ի­մաս­տով, հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րը նա­խօ­րեին հնչեց­րեց Ռու­սաս­տա­նի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յունը, կար­ել ի է ան­գամ ան­նա­խա­դեպ հա­մա­րել: «Եվ­րո­պա­ցի ա­ռաջ­նորդ­նե­րի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը այս երկր­նե­րին ա­վե­լի ու ա­վե­լի են ներ­քա­շում Ռու­սաս­տա­նի հետ պա­տե­րազ­մի մեջ։ Եվ­րո­պա­կան հան­րութ­յու­նը պետք է ոչ միայն հստակ հաս­կա­նա ի­րենց անվ­տան­գութ­յա­նը սպառ­նա­ցող սպառ­նա­լիք­նե­րի ի­րա­կան պատ­ճառ­նե­րը, այլեւ ի­մա­նա իր տա­րած­քում Ուկ­րաի­նա­յի հա­մար ա­նօ­դա­չու թռչող սար­քեր եւ բա­ղադ­րիչ­ներ ար­տադ­րող «ուկ­րաի­նա­կան» եւ «հա­մա­տեղ» ձեռ­նար­կութ­յուն­նե­րի հաս­ցե­ներն ու գտնվե­լու վայ­րե­րը»,– մաս­նա­վո­րա­պես ընդգ­ծում է ՌԴ ՊՆ–ն:

Իսկ ա­վե­լի վաղ ռու­սա­կան կող­մը պաշ­տո­նա­պես մե­ղադ­րել էր նաեւ բալթ­յան երկր­նե­րին, այն է` նո­րից Եվ­րո­պա­յին, ո­րոնք թույլ են տա­լիս իր տա­րած­քով ի­րա­կա­նաց­նել ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րի թռիչք­ներ` Ռու­սաս­տա­նին հար­վա­ծե­լու հա­մար:

Այս եր­կու դե­տա­լը մեկ բան է նշա­նա­կում` Մոսկ­վան Եվ­րո­պա­յին փաս­տա­ցի մե­ղադ­րում է «Ռու­սաս­տա­նի հետ պա­տե­րազ­մում» ներգ­րավ­վա­ծութ­յան մեջ: Ի՞նչ կա­րող է հե­տե­ւել. ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը գրում է. «Սա իս­կա­պես հիա­նա­լի լուր է. կա­րե­լի է միայն հույս ու­նե­նալ, որ դրան կհա­ջոր­դեն ի­րա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ՝ եվ­րո­պա­կան ար­տադ­րա­կան նե­րու­ժը վե­րաց­նե­լու հա­մար։ Ա­վե­լին, միաս­նա­կան Արեւ­մուտ­քի բա­ժա­նու­մը Միաց­յալ Նա­հանգ­նե­րի եւ Եվ­րո­պա­կան դա­շին­քի, որն ինք­նին միաս­նա­կան չէ, լայն հնա­րա­վո­րութ­յուն­ներ է բա­ցում նման գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հա­մար»,- գրում է փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը:

Կգ­նա՞ Մոսկ­վան այն­պի­սի ար­մա­տա­կան քայ­լե­րի, ինչ­պի­սիք են Եվ­րո­պա­յում գտնվող ինչ­–որ «ուկ­րաի­նա­կան» ար­տադ­րա­կան օբ­յեկտ­նե­րի խո­ցու­մը: Ե­թե նման բան լի­նի, թե­րեւս Թ­րամ­փը մի բան էլ շնոր­հա­կա­լութ­յուն կհայտ­նի Պու­տի­նին: Ա­մեն դեպ­քում, ա­հա­զան­գը, ո­րը հնչեց­րեց The Times-ը, թե` Ռու­սաս­տա­նը պլա­նա­վո­րում է մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ տե­ղա­կա­յել «տիե­զե­րա­կան Պերլ Հար­բո­րի» ու­ղեծ­րում, իր հեր­թին է շատ լուրջ: Խոսքն այն մա­սին է, որ նման մի­ջու­կա­յին պայթ­յու­նի դեպ­քում ՌԴ-ն կա­րող է ան­ջա­տել մինչեւ 10 000 ար­բան­յակ: Այ­սինքն՝ տիե­զեր­քում առ­կա բո­լոր ար­բան­յակ­նե­րի շուրջ 80%-ը, ինչն ամ­բողջ աշ­խար­հում կհան­գեց­նի ռազ­մա­կան հե­տա­խու­զութ­յան, կա­պի, ին­տեր­նե­տի եւ GPS նա­վի­գա­ցիոն հա­մա­կար­գի ան­վե­րա­կանգ­նե­լի խա­փա­նում­ների:

Ա­հա այս ֆո­նին սպաս­վում է, որ մա­յի­սի վեր­ջե­րին Պե­կին կմեկ­նի Վ­լա­դի­միր Պու­տի­նը: Են­թադր­վում է, որ դրա­նից մի քա­նի օր ա­ռաջ վեր­ջա­պես կկա­յա­նա Թ­րամ­փի այ­ցը Չի­նաս­տան: Այ­սինքն, բա­նակ­ցա­յին դաշ­տը դեռ աշ­խա­տում է: Չ­նա­յած, շատ բան մնում է կախ­ված այն ի­րա­վի­ճա­կից, ո­րը ձե­ւա­վոր­վում է Ի­րա­նի շուրջ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում