Թրամփի համար ցուգցվանգային վիճակը միայն խորանում է

Վերլուծություն

Ի­րան–ԱՄՆ հրա­դա­դա­րի ժամ­կե­տը գրե­թե ա­վարտ­վում է: Սա­կայն այդ­պես էլ չկա ո­րե­ւէ հստա­կե­ցում` ի՞նչ է լի­նե­լու (https://iravunk.com/?p=338702&l=am):

ԱՄՆ–ն դի­մել է հրա­դա­դա­րի ռե­ժի­մը եւս եր­կու շա­բա­թով եր­կա­րաց­նե­լու հա­մար: «Ի­րա­նը մեր­ժել է ա­ռա­ջար­կը»,–­ ե­րեկ հա­ղոր­դեց Tasnim-ը: Ա­վե­լին, այդ կա­պակ­ցութ­յամբ Մուհ­սեն Ռե­զա­յին` Ի­րա­նի գե­րա­գույն ա­ռաջ­նորդի ռազ­մա­կան խորհր­դա­կա­նը, հայ­տա­րա­րեց. «Իմ անձ­նա­կան կար­ծիքն է, ես կտրա­կա­նա­պես չեմ ա­ջակ­ցում հրա­դա­դա­րի շա­րու­նակ­մա­նը»։ Ա­վե­լին, ըստ Ռե­զա­յիի, դա նաեւ գե­րա­գույն ա­ռաջ­նորդ Մուջ­թա­բա Խա­մե­նեիի մո­տե­ցումն է:

Այս­քա­նից զատ, Իս­լա­մա­բա­դի բա­նակ­ցութ­յուն­նե­րում Ի­րա­նի պատ­վի­րա­կութ­յան ղե­կա­վար Մո­համ­մադ Ղա­լի­բաֆն էլ իր հեր­թին հայ­տա­րա­րեց, որ Ի­րա­նը այլեւս բա­նակ­ցութ­յուն­ներ չի վա­րի ԱՄՆ-ի հետ Պա­կիս­տա­նում: Ընդ ո­րում, միան­գա­մայն սկան­դա­լա­յին պնդում­նե­րի հի­մա վրա: Այդ թվում, որ Պա­կիս­տա­նի բա­նակ­ցութ­յուն­ներն Ի­րա­նի բա­նակ­ցա­յին պատ­վի­րա­կութ­յան ֆի­զի­կա­կան ոչն­չաց­ման նպա­տա­կով դա­վադ­րութ­յան մաս էին կազ­մում, ին­չը, սա­կայն, ձա­խող­վել է։ Նույն բանն է պնդում նաեւ Ի­րա­նի մեկ այլ ներ­կա­յա­ցու­ցիչ` Ալ Մա­յա­դին. «Պա­կիս­տա­նում բա­նակ­ցութ­յուն­նե­րի ժա­մա­նակ ի­րա­նա­կան պատ­վի­րա­կութ­յան դեմ մա­հա­փորձ է կա­տար­վել»։ Ընդ ո­րում, ի­րա­նա­կան փոր­ձա­գի­տա­կան ո­րոշ աղբ­յուր­ներ դրա­նում մե­ղադ­րում են նաեւ ինչ­պես Պա­կիս­տա­նին, այն­պես էլ ի­րա­նա­կան ո­րոշ շրջա­նակ­նե­րի` կար­ծե­լով, որ այս պատ­մութ­յու­նը դեռ ա­վարտ­ված չէ: «Իմ կար­ծի­քով, այս բա­նակ­ցութ­յուն­նե­րի բո­լոր մաս­նա­կից­նե­րը կդառ­նան հա­ջորդ ա­նակն­կալ հար­ձակ­ման թի­րախ։ Ն­րանց ԴՆԹ տվյալ­ներն ար­դեն ստաց­վել են, եւ Պա­կիս­տա­նը դրանք փո­խան­ցել է ԱՄՆ-ին: Սա­տա­նա­յի սե­ղա­նի շուրջ նստե­լու հա­մար գին կվճար­վի։ Զա­րիֆն ու Ռո­հա­նին անն­կատ «մաք­րում» են ի­րա­կա­նաց­նում երկ­րի ներ­սում՝ Հա­սան Ռո­հա­նիին գե­րա­գույն ա­ռաջ­նորդ նշա­նա­կե­լու նպա­տա­կով... Ն­րանք պատ­րաս­տում են մի խաղ, ո­րը կա­րող է վերջ­նա­կան հար­ված լի­նել Ի­րա­նի հա­մար: Չար­ժե գնալ այս բա­նակ­ցութ­յուն­նե­րին. դա­վա­ճան բա­րե­փո­խիչ­նե­րը լուրջ դա­վա­ճա­նութ­յան փու­լում են»,– պն­դում է հայտ­նի փոր­ձա­գետ Հա­յալ Մո­ւազ­զի­նը:

­Կարճ ա­սած, Ի­րա­նը թեեւ բա­նակ­ցութ­յուն­նե­րից դեռ վերջ­նա­կա­նա­պես չի հրա­ժար­վել, բայց պայ­մա­նով`դրանք պետք է տե­ղի ու­նե­նան Ռու­սաս­տա­նում կամ Չի­նաս­տա­նում: Որ­քա­նո՞վ ըն­դու­նե­լի կլի­նի այդ տար­բե­րա­կը ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար, դեռ կտես­նենք: Սա­կայն այս պա­հին Թ­րամ­փի հա­մար ընտ­րութ­յան տար­բե­րակ­ներն այն­քան էլ շատ չեն, ա­վե­լի ճիշտ` գրե­թե չկան: Թեեւ դեռ փոր­ձում է շա­րու­նա­կել բլո­կա­դա կոչ­վա­ծը, բայց դա բա­ցա­հայտ ձա­խող­ման մեջ է: Չի­նա­կան մի շարք նա­վեր կա­րո­ղա­ցան անց­նել, ու այդ­պես էլ պարզ չէ, թե դրա դեմ ինչ կա­րող է ա­նե­լ Թ­րամ­փը: Ա­ռա­վել եւս, որ ոչ հեռ­վում կան նաեւ չի­նա­կան ռազ­մա­նա­վեր, այ­սինքն, չի­նա­կան դրո­շի տակ գտնվող նա­վե­րի վրա ճնշում­նե­րը կա­րող են վատ հե­տե­ւանք­նե­րի տա­նել:

 Բա­ցի այդ, ե­թե սպառ­վի հրա­դա­դա­րի ռե­ժի­մը, եւ նոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն չլի­նի, բլո­կա­դա­յի հետ կապ­ված վի­ճա­կը կա­րող է շատ ա­վե­լի վատ­թա­րա­նալ: Ի­րա­նը հնա­րա­վո­րութ­յուն կստա­նա հար­վա­ծել բլո­կա­դա­յի են­թար­կող ա­մե­րիկ­յան նա­վա­տոր­մի նա­վե­րին, ո­րոնք հի­մա միան­գա­մայն հար­մար դիր­քե­րում են եւ ա­ռանձ­նա­պես մա­նեւ­րե­լու տար­բե­րակ­ներ չու­նեն: Իսկ այդ դեպ­քում, ե­թե ստիպ­ված լի­նեն հետ քաշ­վել, ա­պա բլո­կա­դա­յից ի­րա­կա­նում բան չի մնա:

Ն­ման ի­րա­վի­ճա­կում Թ­րամ­փին կմնա եր­կու տար­բե­րակ. ա­ռանց ո­րե­ւէ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան պար­զա­պես զոր­քե­րը հե­ռաց­նել Ի­րա­նից: Կա՛մ ընդ­հա­կա­ռա­կը, անց­նել իր հա­մար ա­մե­նաան­ցան­կա­լի սխե­մա­յին` ցա­մա­քա­յին պա­տե­րազ­մին: Ա­մեն դեպ­քում, ինչ­պես նա­ւե ՌԴ Անվ­տան­գութ­յան խոր­հուր­դը նա­խօ­րեին փաս­տեց, այդ նպա­տա­կով Պեն­տա­գո­նը շա­րու­նա­կում է ու­ժե­րի կենտ­րո­նա­ցու­մը, եւ հրա­դա­դա­րի ռեժի­մը հենց այդ նպա­տա­կի հա­մար է ծա­ռա­յեց­վում: Թեեւ մյուս կող­մից էլ, դեռ տե­սա­նե­լի չէ ա­մե­րիկ­յան այն քա­նա­կի ցա­մա­քա­յին ու­ժե­րի առ­կա­յութ­յու­նը, ո­րը կա­րող է ցա­մա­քում Ի­րա­նի դեմ բախ­ման պա­րա­գա­յում հա­ջո­ղութ­յան ռեալ շան­սեր ու­նե­նալ:

Ու վի­ճա­կը ծան­րաց­նում է այն, որ ԱՄՆ­–ում եւս չեն դա­դա­րում Թ­րամ­փին ուղղ­ված ճնշում­նե­րը: Հեր­թա­կան դրվա­գը Թ­րամ­փի պա­տե­րազ­մի նա­խա­րա­րի դեմ ուղղ­ված իմպիչ­մենտն է, ո­րի հիմ­քում Կոնգ­րե­սում դրել են մի շարք ծան­րա­գույն մե­ղադ­րանք­նե­ր: Ու բո­լորն են հաս­կա­նում, որ ի­րա­կա­նում այդ բո­լոր մե­ղադ­րանք­նե­րի հաս­ցեա­տե­րը Թ­րամփն է:

Այս­պի­սով, կկա­րո­ղա­նա՞ ԱՄՆ նա­խա­գա­հը շատ ա­րագ, մին­չեւ մո­տա­վո­րա­պես այս շա­բաթ­վա վեր­ջը լե­զու գտնել Ի­րա­նի հետ վերջ­նա­կան խա­ղա­ղութ­յան կամ գո­նե հրա­դա­դա­րի եր­կա­րաց­ման հար­ցով: Հ­նա­րա­վո­րութ­յուն­ներ դեռ կան, հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ այս ըն­թաց­քում Ի­րա­նին պար­տադ­րե­լու Թ­րա­մփի հաղ­թաթղ­թե­րից մե­կը եւս` բլո­կա­դան չաշ­խա­տեց:

Այ­լընտ­րան­քը կլի­նի պա­տե­րազ­մի վերսկ­սու­մը, ո­րին Ի­րա­նը ցույց է տա­լիս, որ լիո­վին պատ­րաստ է: Թ­րամփն էլ, թեեւ դեռ փոր­ձում է մար­տա­կան տես­քը պահ­պա­նել, բայց ակն­հայ­տո­րեն նրա հա­մար ցուգց­վան­գա­յին վի­ճա­կը միայն խո­րա­նում է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում