Իսրայելական լրատվամիջոցներն արդեն ոչ թե քննադատում, այլ ծաղրում են Նեթանյահույին
ՄիջազգայինԻսրայելական լրատվամիջոցներն արդեն ոչ թե քննադատում, այլ ծաղրում են Նեթանյահույին` Իրանի եւ Լիբնանի հետ պատերազմի համար: «Մենք մարտի մեջ մտանք առյուծի պես մռնչալով, բայց վերադարձանք կատվի պես մլավելով»։
«Մաարիվ» թերթը հրապարակել է վերլուծաբան Ավի Աշկենազիի կոշտ հոդվածը, որում նա ամփոփում է Իրանի դեմ 41-օրյա պատերազմը՝ արդյունքները անվանելով «Իրանի ջախջախիչ հաղթանակ» և սիոնիստական ռեժիմի ու Միացյալ Նահանգների «ռազմավարական կապիտուլյացիա»։
Հեղինակի հիմնական կետերը Նեթանյահուի և Թրամփի տեսլականի փլուզման վերաբերյալ.
Չնայած 41-օրյա մարտերին և 5000 ավերված շենքերին, իրանական ռեժիմը մնացել է անվնաս։
Գլխավոր նպատակը չիրականացավ. Իրանի միջուկային ծրագիրը և հարստացված ուրանը մնացել են անվնաս։
Իրանը պահպանել է իր բալիստիկ հրթիռային ներուժը։
Հորմուզի նեղուցը դարձել է «Թեհրանի բանկոմատը»։
Իրանցիներին հաջողվել է Իսրայելին և ԱՄՆ-ին բերել համաձայնության, որում կապիտուլյացիայի տարրեր առկա են և՛ իսրայելական, և՛ ամերիկյան կողմից։ ԱՄՆ-ն և Իսրայելը հրաժարվել են իրենց հայտարարած բոլոր պատերազմական նպատակներից, և իրանական ռեժիմը հաղթանակ է տարել, եզրափակում է սիոնիստական դիտորդը։

