Զելենսկին բողոքում է. Իրանում պատերազմը կթուլացնի ԱՄՆ-ի ճնշումը Ռուսաստանի վրա
ՄիջազգայինԶելենսկին ասել է, որ Իրանում պատերազմը կարող է ստիպել ԱՄՆ-ին թուլացնել Ռուսաստանի վրա ճնշումը։
«Իրանում պատերազմը բացասաբար է անդրադառնում Եվրոպայում տիրող իրավիճակի վրա՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով։
Ռուսաստանը մտադիր չէ կրճատել իր հարվածների քանակը, մինչդեռ ԱՄՆ-ն կարող է թուլացնել ճնշումը նրա վրա։ Սա կարող է հանգեցնել զենքի, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի պակասի», - բողոքել է Զելենսկին։

