Մնում է պարզել՝ ո՞վ է տվել փողը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ըստ Հայաստանի շնորհապետական կուսակցության հաշվետվության` անցած տարի այս քաղաքական ուժը 8․6 մլն դրամի ֆինանսական մուտքեր է ունեցել։ Ընդ որում՝ դրանից 8 մլն 71 հազարը նվիրատվություն է, եւ ընդամենը 550 հազարը՝ անդամավճարներ։ Ավելին՝ նվիրատվության մեծ մասը՝ 7 մլն 420 հազար դրամն արել է կուսակցության ղեկավար, դեռ դե ֆակտո վարչապետի թեկնածու ԳՈՒՐԳԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ։ Մինչդեռ, որպես կուսակցության ղեկավար, նա 2025-ի հոկտեմբերի 9-ին գույքի եւ եկամուտների հայտարարագիր է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որի համաձայն, ընդամենը 171 հազար դրամ եկամուտ է ունեցել։ Այս գումարն աշխատանքի վարձատրություն է 3 կառույցներից՝ Մխիթարյան կրթահամալիրից, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանից եւ քաղիրավական պայմանագրով եկամուտ՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն հիմնարկից։ Միաժամանակ, Սիմոնյանը 12 մլն դրամ կանխիկ փող է ունեցել։ ԱԺԲ անդամ, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը հարց է բարձրացնում. «Հիմա մնում է պարզել՝ ո՞վ է տվել փողը։ Ասում էր` մեր փողը գալիս է ժողովրդի գրպանից` բա ինչո՞ւ ժողովրդի նվիրատվության ցուցակ չկա»։ Ի դեպ, այս ամենում եւս մի զարմանալի դրվագ կա. համաձայնեք, որ Հայ-ռուսական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտում դասավանդող Սիմոնյանի օրնիբուն հանդես գալը հակառուսական դիրքերից, վերջերս էլ հայտարարելը, թե՝ «ԵԱՏՄ-ն այլեւս հեռանկար չէ, այլ` բեռ», շատ ավելի ուտող-ուրացողի է նման, քան այն, որ «Հանրապետություն» կուսակցության Վաղարշապատի քաղաքապետի հակառուս թեկնածու Հարություն Մկրտչյանը, որ ռուսական Յանդեքս ընկերությունում տաքսի է քշում:

Իսկ ՔՊ-ական պատգամավոր ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ, որը տարիներ շարունակ հանրությանը հայտնի է ոչ միայն իր բիզնեսներով, այլեւ սեփական կարողության չափը հիշելու անկեղծ դժվարությամբ, որոշեց հնչեցնել դարի քաղաքական թեզը՝ «Հայաստանում հարուստ մարդը քաղաքական իշխանություն չպետք է ունենա»։ Այո՛, այն նույն մարդը, որը դեռ երեկ չէր կողմնորոշվում՝ իր ընտանիքի կարողությունը մեկ միլիարդ է, թե երկու, այսօր արդեն սահմանում է «մաքուր քաղաքականության» չափանիշները: Ինչ խոսք, իսկապես, քաղաքականությամբ պետք է զբաղվեն ոչ թե հարուստները, այլ՝ խելացիները։ Բայց այստեղ մի փոքր «մանրուք» կա, որը, կարծես, «վրիպել է» պատգամավորի ուշադրությունից։ Եթե հարուստների մուտքը քաղաքականություն այդքան անընդունելի էր, ապա ո՞ւր էր այդ սկզբունքայնությունը վերջին տարիներին։ Ինչո՞ւ խորհրդարանում գտնվելու ամբողջ ընթացքում գեթ մեկ օրենսդրական նախաձեռնություն չներկայացրեց հենց ինքը՝ սահմանափակելու մեծ կապիտալի մուտքը ԱԺ։ Ինչո՞ւ ոչ մի փորձ չարվեց փակելու այն ճանապարհը, որով հենց ինքն առանց խոչընդոտի մտնում է խորհրդարան: Եվ ընդհանրապես՝ մի պարզ հարց. այս երկրում «ոչ հարուստ», բայց խելացի մարդն ինչպե՞ս պետք է քաղաքականությամբ զբաղվի, եթե առնվազն կես միլիոն դոլար է անհրաժեշտ կուսակցություն գրանցելու, ընտրագրավ վճարելու, քարոզարշավ անելու, վստահված անձանց պահելու համար։ Թեպետ թվարկածն ըստ պատշաճի անելու համար կես միլիոնը հաստատ չի հերիքի:

Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ: Անդրադառնալով ԴՕԿ մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի հետ ընտրություններին մասնակցելու որոշմանը, մասնավորապես նշել է. «Պարզվեց` նա այդ բառապաշարով ավելի բարձր մակարդակ ունի, քան Հայաստանի մնացած բոլոր քաղաքական ուժերը»:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում