«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». ՔՊ-ն ընտրական գործընթացը վերածել է վերահսկման և վախի համակարգի

Միջազգային

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին պարբերաբար խիստ մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ մարզային որոշ բնակավայրերում քպական, այսպես կոչված, «գյուղապետերը» կամ նրանց «լիազոր ներկայացուցիչները» այցելում են մարդկանց տներ և սկսում հարցաքննության նմանվող խոսակցություններ՝ պարզելու, թե ում են պատրաստվում ընտրել հունիսի 7-ին։

Մեզ ահազանգած քաղաքացիներից մի քանիսը նշում էին, որ նկատել են, թե ինչպես են այդ զրույցները գաղտնի ձայնագրում՝ առանց մարդկանց համաձայնության կամ նույնիսկ իրազեկման։ Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, եթե քաղաքացին արտահայտում է ՔՊ-ին աջակցող դիրքորոշում, նա միանգամից «անցնում է ստուգումը»։ Իսկ եթե ոչ, ապա սկսվում է հաջորդ փուլը։ Ընթացքում «հյուրերն» ակնարկում են, որ իրենք անձնական ոչինչ չունեն, բայց «ստիպված են լինելու» զրույցի մանրամասները հայտնել իրավապահ մարմիններին: Նպատակը մարդկանց «աչքը վախեցնելն է»։

Մեզ ահազանգած քաղաքացիներից մեկը նշում էր, որ սա այլևս չի կարելի անվանել պարզապես ընտրական գործընթաց, սա վերահսկման և վախի համակարգ է, որ կիրառում են իշխանությունները ընտրողների նկատմամբ։ Առավել ևս, որ հենց իրավապահ համակարգը ոչ թե պաշտպանում է օրենքը, այլ ծառայեցվում է իշխանությունների քաղաքական նպատակներին։

Միևնույն ժամանակ, մեր ունեցած տեղեկություններով, նույնիսկ նման մեթոդները լավատեսական հույսեր չեն ներշնչում, որովհետև մեծամասնությանը վախեցնել չի հաջողվում, և նրանք կա՛մ հստակ պատասխանում են, որ այս ամենը հանդուրժել չեն ցանկանում, կա՛մ «դիվանագիտորեն» խուսափում են ուղիղ պատասխան տալ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության