Ռուսական ուժերը խորը ճեղքում են իրականացրել Զապորոժեի ճակատում
ՄիջազգայինՆման է, որ եղանակային պայմաններն արդեն թույլ են տալիս ռուսական ուժերին վերսկսել ակտիվությունը Զապորոժիեի ճակատում: Ամեն դեպքում, «Վոստոկի» զորքերի խմբի խորը ճեղքումն Օրեխովոյի հատվածում հուշում է այդ մասին:
Այսպես, ռուսները թափանցել են ուկրաինական պաշտպանություն և գրավել Վոզդվիժևկայի և Վերին Տերսայի միջև ընկած տնկարկները։ Երկու քաղաքների ծայրամասերում էլ մարտեր են ընթանում։ Ավելի կոնկրետ, երկու բնակավայրերն էլ այս պահին կիսաշրջապատման վիճակում են, եւ եթե ռուսները գրավեն Վոզդվիժևկան և Վերին Տերսան, ապա հաջորդ հարվածն ուղղվելու է Օրեխովոյի համար հիմնական` ճանապարհներից մեկին` դեպի Նովոնիկոլաեւկա տանող մայրուղուն (Քարտեզում): Իսկ այդ դեպքում Օրեխովոն կհայտնվի տակտիկական շրջապատման մեջ:

