«Եվրատեսիլն» ավարտվեց ռուս-ուկրաինական պատերազմով. Հայաստանը 7-րդ տեղում է

Արխիվ 16-20

Եվրոպայի սանկցիաներն ընդդեմ Ռուսաստանի տարածվեց նաեւ «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի վրա: Ուկրաինա-Ռուսաստան պայքարում Եվրոպայի թեթեւ ձեռքով հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան (Սուսանա Ջամալադինովան)` իր թուրքաթաթարական մուղամով ու քաղաքական ելույթով: Իսկ Հայաստանը հայտնվեց 7-րդ հորիզոնականում` բարձր 12 միավորներ ստանալով Ռուսաստանից, Բուլղարիայից, Իսպանիայից, 10-ական միավորներ` Հունաստանից, Մոնտենեգրոյից: Իսկ Հունգարիան փոխանակ իր դատական համակարգին մեկ նշանակեր` մարդասպան ռամիլսաֆարովներին արդարացնելու համար, «Եվրատեսիլում» որոշեց ընդամենը մեկ միավոր տալ Հայաստանին:

Ի դեպ, Հայաստանն իր ամենաբարձր միավորը նվիրեց Ֆրանսիայի ներկայացուցչին, մինչդեռ մեր բարեկամ երկրից նույնպիսի պատասխան չստացանք: Չմոռանանք նշել, որ Ադրբեջանը շտապեց Ռուսաստանի մոտ լավամարդ երեւալ ու իր 12 միավորը տալ հենց նրանց, բայց, իհարկե, այս անգամ հստակ էր` մեր ռազմական ու տնտեսական դաշնակից Ռուսաստանը նախընտրեց Հայաստանին: Սա, իհարկե, ազգային ժյուրիի տված 50 տոկոս արդյունքներն էին, քանի որ այս տարի որոշվել էր առանձին-առանձին հայտարարել:

Իսկ sms քվեարկության արդյունքները` մնացած 50 տոկոսը, Եվրոպան լղոզեց ու իր ուզած ձեւով ներկայացրեց: Արդյունքում իբրեւ չքաղաքականացված «Եվրատեսիլը» հերթական անգամ ապացուցեց ճիշտ հակառակը` մրցակցությունը թողնելով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ: Ու, բնականաբար, հերթական եվրոապտակը բաժին հասավ Ռուսաստանին: Հատկանշական է այն, որ Ջամալայի երգը՝ «1944» անվանումով նվիրված էր Ղրիմի թաթարների դեպորտացիային եւ «ցեղասպանությանը», ինչն հակասում է «Եվրատեսիլի» կանոններին: Վառ օրինակ այն, որ նախորդ տարի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի երգի բովանդակության մեջ նույն «Եվրատեսիլի» պարտադրանքով «մի՛  ժխտիրը»  դարձավ  «առերեսվի՛ր  ստվերներին, baby», որպեսզի քաղաքական ենթատեքստ չունենա, բայց արի ու տես, որ թաթարական ծագումով Ուկրաինայի ներկայացուցչին կարելի էր անգամ շրջանցել եվրատեսիլյան տաբուները:

Ինչեւէ, մեզ մնում է մխիթարվել նրանով, որ Իվետա Մուկուչյանը փայլուն ներկայացավ բեմում, կարողացավ աշխարհի ուշադրությունը սեւեռել Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման ու հիմնախնդրի  վրա եւ դառնալ այս տարվա ամենաքննարկված հայուհին Եվրոպայում: Ավելին` եթե մենք հայտնվեցինք 7-րդ տեղում, ապա Ադրբեջանը ամենավերջին հորիզոնականներում հազիվ էր տեղավորվել` եւ ոչ մի երկրից բարձր միավորներ չկորզելով: Ու, ի վերջո, բախտավորություն է «Եվրատեսիլում» չհաղթելն ու եվրոպական անառականոցի վերածված այդ մրցույթը Հայաստան չբերելը: Իսկ Եվրոպան թող թաթարաթուրքական մուղամի տակ ողբա իր արժեքների ու վարած քաղաքականության վերջնական անկումը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում