«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Փաշինյանն էլ է հասկանում, որ բազմաթիվ քպականներ փաստացի իր դեմ են աշխատում

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում գնալով ավելի ու ավելի հաճախ է այնպիսի տպավորություն ստացվում, որ քպականներն անընդհատ, ինչպես ասում են, «կրակում են իրենց ոտքին»: Մինչ Նիկոլ Փաշինյանը հնարավոր ու անհնար, թույլատրելի ու անթույլատրելի, օրինական ու անօրինական բոլոր միջոցները կիրառում է հատակին հայտնված վարկանիշը մի քիչ գոնե փրկելու համար, մի շարք քպականներ պարբերաբար պարզապես ջուրն են գցում այդ ջանքերը:

Օրինակ՝ մեկը սոցցանցերում փողոցային մակարդակով ամենավերջին խոսքերով հայհոյում է քաղաքացիներին, մյուսը խոսում է «կրծքերի զբաղվածության» մասին, երրորդը վիրավորում է բանակում բոլոր ծառայողներին և այլն, և այլն: Ընդ որում, մի տեսակ քպական սովորություն են դարձրել՝ անել ինչ-որ խայտառակություն, հետո մի կեսբերան ներողություն խնդրել, կարծես դրանով իրենց արածը դարձավ ընդունելի:

Հասկանալի է, իհարկե, որ այդ ամենը բնորոշ է քպականներին, նրանք երբեք էլ քաղաքակիրթ խոսքով աչքի չեն ընկել: Նիկոլ Փաշինյանն ինքն էլ այս առումով ևս անընդհատ հատում է բոլոր «կարմիր գծերը», ի մասնավորի՝ օրերս ընդդիմությանը ձայն տալու պատրաստ բոլոր քաղաքացիներին, այսինքն՝ հայ մարդկանց գերակշիռ մեծամասնությանն անվանել էր «շուն ու շանգյալ»: Սակայն վերջին շրջանում առանձին քպականների պահվածքը, որոնք մրցակցության մեջ են, թե ով ավելի մեծ հավատարմություն կցուցաբերի Նիկոլ Փաշինյանին, ով ավելի թունդ կվիրավորի ընդդիմադիրներին, դուրս է գալիս նույնիսկ ՔՊ-ին բնորոշ խոսույթի շրջանակներից:

Մեր ունեցած տեղեկություններով, նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է զարմացել նման դրսևորումներից և հանձնարարել է ոչ միայն սահմանափակել հրապարակային խոսքի շրջանակը, այլ նաև խստորեն վերահսկել քպականների պահվածքը սոցցանցերում: Ըստ երևույթին, ինքն էլ է հասկանում, որ բազմաթիվ քպականներ իրենց պահվածքով փաստացի իր դեմ են աշխատում: Երևի ակամա:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան