ԿՈԿՈՐԴԻԼՈՍԱԳԵՏԸ ԹՔԱԾ ՈՒՆԻ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ. Տեսանյութ

Օրերս «Ազդակ» լրագրողական ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում բանախոս Արփինե Խաչատրյանը ներկայացրեց, թե ինչ վայրագություններ են տեղի ունենում Վեդիի նախկին Եվրոպական քոլեջում։ Նշենք, որ Ա. Խաչատրյանը ՀՀ ԱԺ մի քանի գումարման պատգամավոր Իշխան Խաչատրյանի դուստրն է։ Ըստ բանախոսի․

- Դպրոցը, որ կառուցվել է 1940-ականներին Վեդիում, շատ երկար տարիներ ծառայել է որպես հանրակրթական դպրոց, որից հետո երկար տարիներ հանդիսացել է փախստականների կեցավայր, սակայն տարածքն այնքան անմխիթար էր, որ նվազագույն ապրելու համար անգամ պայմաններ չկային, որի պատճառով բնակիչները դուրս էին եկել։ Դրանից հետո դպրոցը դարձավ աղբավայր, օձերի ու կարիճների բույն։ 2009 թվականին հայրս նախաձեռնեց դրա վերակառուցումը, որը չուներ ոչ տանիք, ոչ դուռ եվ լուսամուտ, շենքի պատերն անգամ փայտերից էին։ Այդ ամենը վերակառուցվեց, կանաչապատվեց եվ լքված կրթօջախը վերածնունդ ապրեց ու բազում երեխաներ մտան կրթօջախ։ Սակայն հիմա Վեդիի կոկորդիլիսագետ համայքապետը, նույն ինքը՝ Գարիկ Սարգսյանը, ըստ տարածվող լուրերի, ցանկանում է այն դարձնել աղբատար մեքենաների կայանատեղի։ Պարզապես կցանկանայինք հասկանալ, կոկորդիլոսագետ քաղաքապետը տարիների շարունակ իր երազա՞նքն է ուզում իրականացնել եվ Հայաստան կոկորդիլոսներ բերել ու բազմացնե՞լ եվ այս պահին հարմար տարածք է գտել։ Դպրոցի շենքը քանդողը չի կարող հայ լինել, կամ հայի արժանապատվություն ունենալ։ Միանշանակ կարող եմ նշել, որ այդ քաղաքապետը խլում է իմ հոր կողմից կառուցած տարածքը։ Ի դեպ նշեմ, որ այդ տարածքում քոլեջը գործեց մինչեվ 2018 թվականը, այսինքն մինչ իշխանափոխությունը։ Քոլեջի ընդհանուր տարածքը հողամասով կազմում է շուրջ 8000 քմ, իսկ մեր տարածքը կազմում է` 250քմ․։ Տարիներ առաջ որոշեցի բացել եվ զարգացնել հրուշակագործությունը մի քանի նպատակներով այդ թվում միավորել Հայաստանի, Արցախի եվ սփյուռքի հրուշակագործներին, որը ինձ հաջողեց։ Իմ գործունեությունը ավելի մարզում ընդլայնելու համար  բանակցություններ սկսեցինք գույքի կառավարման կոմիտեի հետ, որի արդյունքում հայրիկիս կողմից վերակառուցված տարածքը 99 տարի անժամկետ օգտագործման պայմանով տրվեց Եվրոպական ակադեմիային: Սակայն 2024-ի հանձնվեց պետությանը Եվրոպական ակադեմիայի կողմից, իսկ 2025-ի հուլիսի 24-ին հանձնվում է կառավարությունը։ Դրանից հետո մենք դիմում ենք դատարան երեք հայցով՝ կառավարության որոշումը անվավեր համարել, գույքի կառավարման կոմիտեի դեմ եվ հայցի ապահովման վարույթը։ Պետք է նշեմ, որ մեզ հաջողվեց դատարանի միջոցով ունենալ հաղթանակ որտեղ նշնած է, որ կայացվել է որոշում, ըստ որի, Վեդի քաղաքի քաղաքապետարանի աշխատողները չեն կարող մուտք գործել։ Չխոչընդոտել հրուշակագործների համահայկական ՀԿ-ի գործն ու աշխատակիցների մուտքը Արարատյան 44 գտնվող հողամաս։ Կատարողական թերթը Վարչական դատարանը հրապարակվել է այս տարվա փետրվարի 5- ին, սակայն փետրվարի 6-ին Վեդիի համայնքապետարանի աշխատակիցները ոստիկանության ուղեկցությամբ ներս են խուժում տարածք, կոտրում են դռները, փոխում են փականները եվ հնչեցնում են այսպիսի մի միտք, թե դեռ կպարզենք ներսի գույքը ձերն է, թե մերն է։ Հայրս այդ պահին մոտենում է եվ ցույց է տալիս կատարողական թերթիկը իրենք մեկնաբանում են, որ տեղյակ չեն։ Որպես հավելում նշեմ, որ այնտեղ է եղել նաեվ համայնքապետարանի փաստաբանն ու իրավաբանը։ Այս ամենից հետո մտնում ենք դատարան արդեն քրեական գործով եվ միանգամից երեք վարույթով՝ ինքնիրացում, պետական պաշտոնի չարաշահում եվ մասնավոր գույքին վնաս հասցնել, բայց մինչ օրս այդ գործը դեռ կախված է օդում։ Դրանից հետո ինձ տալիս են մեկ բանալի, որով ես կարողանում եմ մուտք գործել տվալ հողամաս, այլ ոչ թե շինության ներս, որտեղ մենք ունենք բավականին շատ գույք, շուրջ 4-5 միլիոնի։ Ամենաաբսուրդայինը այն է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում, բաց է թողնվում մեր տարածքի պատուհաններից մեկը եվ փետրվարի 28-ին տեղի է ունենում մի ահավոր իրադարձություն։ 13,14 տարեկան հինգ հոգի անչափահաս երեխաներ ներխուժում եվ ջարդուփշուր են անում մեր ողջ գույքը։ Մենք հետո պարզում ենք, որ վերջիններս մեր քաաքի բնակիչներն են, ովքեր երեք ժամ շարունակ ջարդել են ամեն ինչ։ Հավելեմ, որ այդ ամենը տեսանկարահանված է մեր տեսախցիկներով։ Հենց փետրվարի 28-ին հայրս ահազանգ է ստանում, որ մեր տարածքից ծուխ է դուրս գալիս շենքը այրվում է։ Նա շտապ հասնում է անտեղ եվ քանի որ չունենք բանալիներ ստիպված է լինում ներս մտնել պատուանից ու փորձում հանգցնել ծուխը։ Մարդիկ արդեն զանգահարած են լինում հրշեջ ծառայություն, որոնց ուգահեռ ժամանում է նաեվ ոստիկանութունը, ովքեր տեղում արձագրություն են կազմում եվ այդքանով սահմանափակվում են մինչ օրս։ Ներսում կար հայկական դրոշը եվ գերբը, որն ամբողջությամբ ջարդած էր։ Վեդիի համայնքապետարանը դիմում է դատարան, որպեսզի բողոքարկի մեր հայցի միջնորդությունը եվ ապրիլի 1-ին տեղի է ունենում դատական նիստ, որի ընթացքում ներկայացվում է ամեն փաստ։ Արդեն երեկոյան հրապարակվում է դատարանի որոշումը՝ միջնորդությունը թողնել անփոփոխ, ասինքն էլի չեն հասնում իրենց նպատակին եվ դատարանն իրենց արգելում է մուտք գործել այդ տարածք։ Սական վարչապետի սրտի կոկորդիլոսագետը էլի շարունակում է աշխատանքներ իրականացնել։ Չհաշտելով իրականության հետ վերջիններս հինգ օր անց կրկին դիմում են վերաքննիչ դատարան որտեղ նույնիսկ բողոքը վարույթ չի ընդունվում։ Ամենատարօրինակն այն է, որ հարկադիրը չի կատարում իր գործառույթները ու հասկանալի չէ՝ հատո՞ւկ չի կատարում, թե՞ ուղորդված։ Ասեմ ավելին, եթե  իրենք ժամանակին կատարեին իրենց գործառութը ներսում ադ ոճրագործութունը չէր լինի։

Ա. Հակոբյան

https://youtube.com/shorts/sjfLhXD4wUg?si=JDQC-DlEfHhR5rGv

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում