Իրան–ԱՄՆ հրադադարի ժամկետն ավարտվում է. պատերազմը կվերսկսվի՞

Վերլուծություն

Այս­պի­սով, ԱՄՆ­–ի եւ Ի­րա­նի պա­տե­րազ­մում երկ­շա­բաթ­յա հրա­դա­դա­րը հա­սավ եզ­րագ­ծին: Թե այս եր­կու շա­բաթ­նե­րին պա­տե­րազմ կամ խա­ղա­ղութ­յուն թե­ման քա­նի ան­գամ շրջա­դար­ձե­րի են­թարկ­վեց, ե­րե­ւի կա­րե­լի է գնա­հա­տել նավ­թի հա­մաշ­խար­հա­յին շու­կա­նե­րի վի­ճա­կից, որ­տեղ գներն այս ըն­թաց­քում քա­նիցս կտրուկ վե­րելք­նե­րի եւ վայ­րէջք­նե­րի են­թար­կվե­ցին` պայ­մա­նա­վոր­ված պա­տե­րազմ կլի­նի–­չի լի­նի փո­փոխ­վող սպա­սե­լիք­նե­րով:

ԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ ԴԵՌ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ

Ա­մե­նա­վատն այն է, որ ան­գամ վեր­ջին պա­հին անշ­նոր­հա­կալ գործ կլի­ներ են­թադ­րե­լը` պա­տե­րազ­մը կվերսկս­վի՞, հրա­դա­դա­րը կեր­կա­րաց­վի՞, թե կլի­նի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն եւ ա­վարտ: Մի կող­մից, ԱՄՆ­–ից հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն գա­լիս են մե­սիջ­ներ, թե ա­մեն բան լավ է: Բայց նաեւ հա­մեմ­ված թրամփ­յան սպառ­նա­լիք­նե­րով. ե­թե Ի­րա­նը չստո­րագ­րի, ա­պա կջար­դենք–կփշ­րենք: Մ­յուս կող­մից, Ի­րա­նից քա­նիցս հնչեց ազ­դակ, թե մին­չեւ մեր պայ­ման­նե­րը չկա­տա­րեք, ոչ մի հրա­դա­դար: Ընդ ո­րում, որ այս ըն­թաց­քում մի պահ բա­ցե­ցին Հոր­մու­զի նե­ղու­ցը, ա­պա ա­րա­գո­րեն փա­կե­ցին, ի­րա­նա­կան հենց այդ ռազ­մա­վա­րութ­յան մա­սին է հու­շում: Նա­խօ­րեին նաեւ հրա­դա­դա­րի կոնկ­րետ խախ­տում ե­ղավ, երբ ա­մե­րի­կա­ցի­նե­րը գրա­վե­ցին ի­րա­նա­կան տան­կե­րը, ո­րին ի պա­տաս­խան, Ի­րա­նը սկսեց հար­ված­ներ հասց­նել բլո­կա­դա ի­րա­կա­նաց­նող ա­մե­րիկ­յան նա­վե­րին:

­Բայց չնա­յած այս բո­լոր տա­տա­նում­նե­րին` դժվար չէ նկա­տել, որ կու­լի­սա­յին գե­րակ­տիվ բա­նակ­ցութ­յուն­նե­րը չեն դա­դա­րել: Այ­սինքն, կլի­նի պա­տե­րազմ, թե` ոչ, միայն վեր­ջին պա­հին պարզ կդառ­նա: Ա­սենք, ար­դեն ան­գամ ի­մաստ չու­նի այս հար­ցադր­ման վրա կենտ­րո­նա­նալ. հրա­դա­դա­րի ժամ­կետն ա­վարտ­վում է, եւ թե դրան ինչ կհա­ջոր­դի, այ­սօր–­վա­ղը կտես­նենք: Ս­րա­նով հան­դերձ, կա նաեւ այն հար­ցը, թե այս եր­կու տար­բե­րակ­նե­րից որն ուր է տա­նում աշ­խար­հը եւ, ա­ռա­ջին հեր­թին` Ի­րա­նի հա­րե­ւան երկր­նե­րին:

Ե­թե հայ­տա­րար­վի պա­տե­րազ­մի ա­վար­տի կամ նոր հրա­դա­դա­րի մա­սին, ա­պա այս­տեղ հար­ցեր գործ­նա­կա­նում չեն էլ մնում: Այդ ի­րա­վի­ճա­կը, ինչ­պես, օ­րի­նակ, Daily Beast-ն­ է գնա­հա­տում, ընդ­հան­րա­կան ի­մաս­տով կնշա­նա­կի սա. «Թ­րամ­փը փնտրում էր հեշտ հաղ­թա­նակ, բայց փո­խա­րե­նը Ի­րա­նը վե­րա­ծեց նոր գեր­տե­րութ­յան»: Եվ դա մեր­կա­պա­րա­նոց եզ­րա­կա­ցութ­յուն չէ. ե­թե պա­տե­րազմն ա­վարտ­վում է հենց այս ստա­տուս–ք­վո­յով, այն է` Ի­րա­նը ոչ միայն ծնկի չի գա­լիս, այլ իր ձեռ­քին է պա­հում կա­րե­ւո­րա­գույն նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող Հոր­մու­զի նե­ղու­ցի վե­րահս­կո­ղութ­յու­նը, ա­պա նա հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ ի­րա­կա­նում էլ վե­րած­վում է այն­պի­սի ինք­նու­րույն խա­ղա­ցող­ի, ինչ­պի­սիք են մյուս գեր­տե­րութ­յուն­նե­րը: Ինչ վե­րա­բե­րում է ԱՄՆ­–ին, ա­պա այն թեեւ նախ­նա­կան տպա­վո­րութ­յամբ դիր­քա­յին լուրջ կո­րուստ­ներ կու­նե­նա, սա­կայն եր­կա­րա­ժամ­կետ հատ­վա­ծում դա կա­րող է ան­գամ միան­գա­մայն շա­հա­վետ դառ­նալ: Այ­սինքն, Հոր­մու­զի նե­ղու­ցը վե­րահս­կե­լով, Ի­րա­նը վե­րահս­կում է ոչ թե միայն է­ներ­գա­ռե­սուրս­նե­րի շարժն այդ հատ­վա­ծով, այլ նաեւ, թե այդ ռե­սուրս­ներն ինչ­պես են մտնում շու­կա: Օ­րի­նակ, Հնդ­կաս­տանն ար­դեն սկսել է ի­րա­նա­կան նավթ գնել չի­նա­կան յո­ւա­նով` դո­լա­րի փո­խա­րեն: Այլ օ­րի­նա­կով, ԱՄԷ–ն է բա­ցա­հայտ սպառ­նում ԱՄՆ­–ին, որ իր հեր­թին կա­րող է հրա­ժար­վել դո­լա­րա­յին հա­մա­կար­գից: Ընդ ո­րում, Չի­նաս­տանն ար­դեն չի էլ թաքց­նում, որ Պար­սից ծո­ցի երկր­նե­րի հետ քննար­կում է նավ­թի վճա­րում­նե­րը յո­ւա­նով կա­տա­րե­լու հա­մա­ձայ­նագ­րե­րի հար­ցը՝ դա ներ­կա­յաց­նե­լով որ­պես նավ­թա­դո­լա­րա­յին հա­մա­կար­գի այ­լընտ­րանք։ Ե­թե այս ամ­բող­ջա­կան գոր­ծըն­թա­ցը հա­ջող­վի, դա, ի­հար­կե, կար­ճա­ժամ­կետ հատ­վա­ծում ծանր հար­ված է լի­նե­լու դո­լա­րի հե­գե­մո­նիա­յի հա­մար: Բայց ա­հա եր­կա­րա­ժամ­կետ կտրված­քով ԱՄՆ–ն հնա­րա­վո­րութ­յուն է ստա­նում ու­նե­նալ վե­րագ­նա­հատ­ված դո­լար, ո­րը շատ հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­ներ հա­մա­րում են ա­մե­րիկ­յան տնտե­սութ­յան ներ­կա «փու­չի­կա­յին» վի­ճա­կից ա­ռող­ջաց­ման անց­նե­լու միակ ռեալ տար­բե­րա­կը: Նաեւ, որ դրան վաղ թե ուշ ԱՄՆ–ն պար­տա­դիր գնա­լու է, եւ ե­թե հի­մա «վի­րա­բու­ժա­կան մե­թո­դով» հար­ցը լուծ­վի, շատ ա­վե­լի լավ:

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՆ–Ի ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԻ ՁԵՌՆՏՈՒ ԼԻՆԵԼ

­Մի խոս­քով, թեեւ նոն­սեն­սա­յին տեսք ու­նի, սա­կայն այս պա­տե­րազ­մը հենց նման ստա­տուս–ք­վո­յով տա­նուլ տալն ԱՄՆ­–ի հա­մար կա­րող է ա­ռող­ջա­րար լի­նել: Չ­նա­յած, Թ­րամ­փի հա­մար այդ սցե­նա­րի դեպ­քում շատ մեծ է իշ­խա­նութ­յու­նը կորց­նե­լու ռիս­կը, ու թե­րեւս նաեւ դա է, որ օ­րա­կար­գում է պա­հում պա­տե­րազ­մը շա­րու­նակ­վե­լու թե­ման: Ու­րեմն, որն է դրա հնա­րա­վոր հե­տե­ւան­քը:

Գ­լո­բալ հե­տե­ւան­քը, թե­րեւս, բա­վա­կա­նին դի­պուկ է գնա­հա­տում ԻՀՊԿ-ի գե­նե­րալ Նաք­դին. «Ե­թե պա­տե­րազ­մը շա­րու­նակ­վի, այն կա­րող է վե­րած­վել Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի»:

Այս ռիս­կը, ի­հար­կե, միշտ էլ կա: Ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի վերսկս­ման պա­րա­գա­յում էլ այն, ի­րոք էա­պես ա­ճում է, նաեւ հաշ­վի առ­նե­լով այն հնա­րա­վոր սցե­նար­նե­րը, ո­րոն­ցով կա­րող է պա­տե­րազ­մը զար­գա­նալ: Այս­պես, մինչ հրա­դա­դարն ԱՄՆ–ն փոր­ձեց Ի­րա­նին ծնկի բե­րե­լու բո­լոր ռազ­մա­կան մե­թոդ­նե­րը, բայց ան­հա­ջող. այ­լա­պես հրա­դա­դար աս­վա­ծը չէր լի­նի: Այս պա­հին, ի­հար­կե, Վա­շինգ­տո­նը մե­ծաց­նում է ու­ժե­րը, ո­րի մա­սին  են վկա­յում այն բա­զում ինք­նա­թի­ռա­յին թռիչք­նե­րը, ո­րոնք ա­մե­րիկ­յան տար­բեր բա­զա­նե­րից սպա­ռա­զի­նութ­յուն եւ նոր զոր­քեր են տե­ղա­փո­խում դե­պի ի­րա­նա­կան ուղ­ղութ­յուն: Միայն թե, ե­թե ԱՄՆ–ն այս նոր փու­լում ա­ռաջ­նորդ­վի հին տար­բե­րա­կով, այն է` հույ­սը դրած հե­ռա­հար հար­ված­նե­րի վրա, ա­պա հա­զիվ թե ինչ­–որ էա­կան փո­փո­խութ­յուն ա­ռա­ջա­նա: Ա­մեն դեպ­քում, ինչ­պես նաեւ բա­զում ռազ­մա­կան փոր­ձա­գետ­ներ են վստահ, բե­կում մտցնե­լու հա­մար ԱՄՆ–ն պետք է փո­խի մե­թո­դի­կան: Իսկ այդ տար­բե­րա­կով եր­կու հիմ­նա­կան հնա­րա­վո­րութ­յուն կա` մի­ջու­կա­յին հար­վա­ծը կամ ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիան:

Ա­ռա­ջին տար­բե­րա­կը, ի­հար­կե, Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նը դարձնում է գործ­նա­կա­նում ե­րաշ­խա­վոր­ված: Ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա­յի հա­մար, նման է, որ ԱՄՆ–ն ո­րոշ նա­խա­պատ­րաս­տա­կան քայ­լեր այս ըն­թաց­քում ա­րեց: Օ­րի­նակ, ինչ­պես հայտ­նում է ի­րան­ցի պրո­ֆե­սոր, Հոր­դա­նա­նում Ի­րա­նի նախ­կին դես­պան Մոս­տա­ֆա Մոս­լեհ­զա­դեն. «ԱՄՆ-ն Սի­րիա­յից հա­զա­րա­վոր զին­յալ­նե­րի է տե­ղա­փո­խել Ադր­բե­ջան, Ի­րաք­յան Քուր­դիս­տան եւ Պա­կիս­տան, որ­պես­զի նրանք կա­րո­ղա­նան մտնել Ի­րան պա­տե­րազ­մի սկսվե­լուց ան­մի­ջա­պես հե­տո եւ տա­պա­լել Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յու­նը: Ի­րա­նա­կան է­լեկտ­րա­կա­յան­նե­րի եւ­ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ոչն­չաց­ման մա­սին Թ­րամ­փի բո­լոր սպառ­նա­լիք­նե­րը սկզբից ի վեր ստեր եւ բ­լեֆ­ներ էին: Քա­նի որ նա հաս­կա­նում էր, որ Ի­րա­նի են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ոչն­չա­ցու­մը կհան­գեց­նի տա­րա­ծաշր­ջա­նի բո­լոր են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ոչն­չաց­մա­նը»:

Այն, որ ԱՄՆ–ն հա­նեց իր բո­լոր զոր­քե­րը Սի­րիա­յից, հայտ­նի փաստ է, եւ են­թադ­րութ­յու­նը` դրանք կի­րա­ռե­լու է Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ, միան­գա­մից է ի հայտ գա­լիս: Բա­ցի այդ, ինչ­պես Ի­րաք­յան Քուր­դիս­տա­նի, այն­պես էլ` Ադր­բե­ջա­նից ցա­մա­քա­յին հար­ված­ներ հասց­նե­լու տար­բե­րակ­նե­րը եւս շատ են քննարկ­վել, եւ փոր­ձա­գետ­նե­րը կար­ծում են, որ եր­կուսն էլ ու­նեն բա­վա­կա­նին բարձր հա­վա­նա­կա­նութ­յու­ն: Միայն թե այդ բո­լոր սցե­նար­նե­րը նոր չէ, որ քննար­կում­նե­րի դաշ­տում են հայտն­վել. դրանք կային դեռ մին­չեւ հրա­դա­դա­րը: Եվ ԱՄՆ–ն, թե­րեւս, ա­մե­նե­ւին էլ ու­ժե­րի պա­կա­սի պատ­ճա­ռով չէ, որ ցա­մա­քա­յին հար­վա­ծի փո­խա­րեն նա­խընտ­րեց հրա­դա­դա­րը: Վեր­ջին հաշ­վով, մի­գու­ցե այդ ժա­մա­նակն ա­մե­րի­կա­ցի­նե­րին պետք էր հա­վել­յալ ու­ժեր բե­րե­լու հա­մար, չնա­յած պա­տե­րազ­մի ժա­մա­նակ եւս կար հա­վել­յալ ու­ժեր ա­ռաջ քա­շե­լու հնա­րա­վո­րութ­յուն: Բայց մեկ հան­գա­մանք պետք չէ մո­ռա­նալ. այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Ի­րա­նը եւս ան­գործ նստած չէր, եւ ե­թե խո­րը նա­յենք, շունչ քա­շե­լու հա­մար ժա­մա­նակ ստա­նա­լը մի­գու­ցե Թեհ­րա­նին ա­վե­լի էր անհ­րա­ժեշտ, քան Վա­շինգ­տո­նին: Հան­րա­գու­մա­րում. ե­թե ըն­դու­նենք, որ այս ըն­թաց­քում ԱՄՆ–ն պատ­րաստ­վել է ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա­յին, ա­պա մեկ է, պատ­րաստ­վել է նաեւ Ի­րա­նը: Այն է, Թ­րամ­փի ա­մե­նա­մեծ խնդի­րը, որ կա­րո­ղա­նա քիչ ար­յու­նով հաս­նել հաղ­թա­նա­կի, մնում է ա­վե­լի քիչ հա­վա­նա­կան, քան հրա­դա­դա­րից ա­ռաջ էր: Ու հենց դա է Թ­րամ­փի հիմ­նա­կան խնդի­րը. այն մեծ կո­րուստ­նե­րը «մար­սե­լու» փոքր հե­ռան­կա­րը, ո­րը ան­խու­սա­փե­լի է ցա­մա­քա­յին պա­տե­րազ­մի դեպ­քում:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

­Մի խոս­քով, բուն ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յու­նն­երի հետ կապ­ված այս հրա­դա­դա­րը էա­պես ի­րա­վի­ճակ հա­զիվ թե փո­խել է. Ի­րանն ու­նի բա­վա­րար ցա­մա­քա­յին ու­ժե­րի պո­տենց­իալ, մեծ եւ մո­տի­վաց­ված մո­բի­լի­զա­ցիոն հա­մա­կա­րգ, եւ նոր հար­ձա­կումն ԱՄՆ­–ի հա­մար, մեղմ ա­սած, հա­ճե­լի զբո­սան­քի չի վե­րած­վե­լու: Լա­վա­գույն դեպ­քում կա­րե­լի է սպա­սել այն, ին­չին հա­սավ Իս­րա­յե­լը Հա­րա­վա­յին Լի­բա­նա­նում. սո­ղա­ցող ա­ռա­ջըն­թաց, ա­մեն մի գյու­ղի հա­մար կռիվ, եւ, բնա­կա­նա­բար, մեծ կո­րուստ­նե­րով: Ի­րա­նի եւ ԱՄՆ­–ի պա­րա­գա­յում պար­զա­պես մասշ­տաբ­ներն են շատ ա­վե­լի մեծ լի­նե­լու, ու այն դեպ­քում, երբ ա­մեն մի կո­րուս­տը Թ­րամ­փի հա­մար նե­րա­մե­րիկ­յան հար­թա­կում հեր­թա­կան խնդիրն է ստեղ­ծում եւ ստեղ­ծե­լու. դե­մոկ­րատ­նե­րը հաս­տատ այդ հար­ցում ա­մե­նաակ­տիվ աշ­խա­տան­քը կա­նեն:

Այս տե­սանկ­յու­նից, Թ­րամ­փի հա­մար ինչ­–որ կերպ խա­ղա­ղութ­յան հաս­նե­լը, ըստ ա­մե­նայ­նի, մնում է ա­մե­նաան­ցան­կա­լի սցե­նա­րը, եւ պա­տա­հա­կան չէ, որ պատ­րաստ­վում է Պա­կիս­տան իր պատ­վի­րա­կութ­յա­նը գոր­ծու­ղել այն դեպ­քում, երբ Ի­րա­նը բա­ցա­հայտ հայ­տա­րա­րում է` ոչ մի բա­նակ­ցութ­յուն: Մ­յուս կող­մից, Ի­րա­նի հա­մար եւս պա­տե­րազ­մի շա­րու­նա­կութ­յու­նը, բնա­կան է, ցան­կա­լի սցե­նար չէ. խո­շոր հաշ­վով, հաղ­թում ես, թե` ոչ, պա­տե­րազ­մը հենց Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յան տա­րած­քում է, այդ եր­կիրն է քանդ­վում ա­մեն մի ռում­բից: Այս ա­ռու­մով, թե­րեւս, ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է մնում այն, որ բա­նակ­ցութ­յուն­նե­րը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, դեռ կշա­րու­նակ­վեն, եւ որ գո­նե կհաս­նեն հրա­դա­դա­րի ժամ­կե­տի եր­կա­րաց­ման:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում