Հնդկաստանում` հրավառության պարագաների գործարանում պայթյունից զոհվել է 13 մարդ (Տեսանյութ)
ՀասարակությունՀնդկաստանում` հրավառության պարագաների գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 13 մարդ, տասնյակները վիրավորվել են։
Ողբերգությունը տեղի է ունեցել Հնդկաստանի Կերալա նահանգում։ Պայթյունի պահին արհեստանոցում գտնվել է մոտ 40 աշխատող։
Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ գործարանը հանգստյան օրերին ապօրինի է գործել և հնարավոր է՝ խախտել է անվտանգության կանոնները։
Պատճառը հետաքննվում է, և ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։

