«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել

Տնտեսություն

ՎՏԲ-Հայաստան Բանկն արձանագրում է փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտի նկատմամբ պահանջարկի կայուն աճ։ Վարկատեսակն ունի ձևակերպման պարզեցված ընթացակարգ՝ առանց գրավի ապահովման և լրացուցիչ ֆինանսական վերլուծության։ 2025թ. արդյունքներով` դրա մասնաբաժինը տվյալ սեգմենտի ընդհանուր վարկավորման ծավալում հասել է 24%-ի, ինչը վկայում է ձեռնարկատերերի բարձր հետաքրքրության մասին։

«Նոր գործընկեր» վարկային պրոդուկտը հատկապես նպատակահարմար է այն ընկերությունների համար, որոնք արդեն ունեն գործող վարկեր այլ բանկերում․ ֆինանսավորումը տրամադրվում է դրական վարկային պատմության հիման վրա։ Առանց գրավի և լրացուցիչ ֆինանսական վերլուծության՝ ձևակերպման պարզեցված ընթացակարգը հնարավորություն է տալիս ձեռնարկատերերին կարճ ժամանակում ստանալ անհրաժեշտ միջոցներ և արդյունավետ կերպով լուծել բիզնես խնդիրները։

Վարկային միջոցները կարող են ուղղվել ընթացիկ գործունեությանը, գործող պարտավորությունների մարմանը և այլ բիզնես նպատակների, ինչն այն դարձնում է փոքր ձեռնարկատիրության համար ունիվերսալ ֆինանսական գործիք։

«2025թ. արդյունքներով՝ այս պրոդուկտի պորտֆելը ցուցաբերում է դրական դինամիկա՝ նախորդ տարվա համեմատ աճելով 18%-ով։ Նման աճ է գրանցվել նաև հաճախորդների թվի մասով, ինչը վկայում է հաճախորդների բազայի ընդլայնման և շուկայում պրոդուկտի դիրքերի ամրապնդման մասին։ Պրոդուկտի մասնաբաժինը փոքր բիզնեսի վարկավորման ընդհանուր ծավալում հասել է 24%-ի, ինչը հաստատում է դրա բարձր պահանջարկը ձեռնարկատերերի շրջանում։ Միևնույն ժամանակ, վարկի միջին գումարը պահպանվում է կայուն մակարդակում՝ արտացոլելով դրա արդյունավետությունը փոքր բիզնեսի առօրյա խնդիրների լուծման գործում»,- մեկնաբանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։  

Վարկը մեծ պահանջարկ ունի մանրածախ առևտրի, արտադրության և ծառայությունների ոլորտներում գործող ընկերությունների շրջանում։ Դա պայմանավորված է բիզնեսի կողմից շրջանառու միջոցների համալրման, ապրանքների ձեռքբերման և կայուն գործունեության ապահովման համար արագ ֆինանսավորման անհրաժեշտությամբ։

«Նոր գործընկեր» վարկի առավելագույն գումարը կազմում է մինչև 5 մլն ՀՀ դրամ։ Վարկը տրամադրվում է առանց գրավի՝ մինչև 48 ամիս ժամկետով՝ տարեկան 18% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 19.56%)։

Վարկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում