Նիկոլի ու Ալիեվի խաղերը չէ, որ վերջում որոշելու են մեր երկրի ապագան

Միջազգային

Նոր Սահ­մա­նադ­րութ­յու­նը չպետք է հղում պա­րու­նա­կի ան­կա­խութ­յան հռչա­կագ­րին։ Այս մա­սին հեր­թա­կան ան­գամ հայ­տա­րա­րել է Նի­կոլ Փա­շին­յա­նը։ Ա­վե­լին, ըստ նրա` «Ե­թե շա­րու­նա­կում ենք Ղա­րա­բաղ­յան շար­ժու­մը, դա նշա­նա­կում է, որ վերսկ­սում ենք կոնֆ­լիկտն Ադր­բե­ջա­նի հետ: Ե­թե վերսկ­սում ենք կոնֆ­լիկտն Ադր­բե­ջա­նի հետ, դա նշա­նա­կում է ար­դեն, որ խա­ղա­ղութ­յու­նը հնա­րա­վոր չէ»: Իսկ դա, ըստ Նի­կո­լի, նշա­նա­կում է ըն­դու­նել Արեւմտ­յան Հա­յաս­տա­նի, ծո­վից ծով Հա­յաս­տա­նի մա­սին խո­սույ­թը:

ՆԻԿՈԼԸ ԼՐԻՎ ԲԱՑ Է ԽԱՂՈՒՄ

Այս­պի­սով, ռազ­մա­վա­րութ­յու­նը, ո­րով Նի­կո­լը պատ­րաստ­վում է ա­ռաջ գնալ, ե­թե նո­րից հայտն­վի Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի ա­թո­ռին, ա­ռա­վել քան հստակ է. պետք է ու­րա­նալ այն ա­մե­նը, ո­րը վեր­ջին 100 տա­րի­նե­րին հայ ժո­ղովր­դի եւ պե­տա­կա­նութ­յան հիմքն է հան­դի­սա­ցել: Քա­ղա­քա­կան տեր­մի­նա­լո­գիա­յով դա նշա­նա­կում է մեկ բան` թուր­քա­կան վեկ­տոր: Ընդ ո­րում` ա­սել, թե այդ ու­րա­ցում­նե­րին գնա­լը, Նի­կո­լի ա­սած, «խա­ղա­ղութ­յու­նը» դարձ­նում է հնա­րա­վոր, ա­ռա­վել քան միա­միտ բան կլի­ներ: Նախ, որ­քան էլ որ Նի­կո­լը հա­մա­ռո­րեն խո­սում է «խա­ղա­ղութ­յուն» տեր­մի­նից, մեկ է, նրա խոս­տա­ցած «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը», ո­րը պետք է դրվեր դրա տակ, չկա ու չկա: Այ­սինքն, ե­թե նա ան­ցած ընտ­րութ­յուն­նե­րում հենց այդ միտքն էր ա­ռաջ­նա­յին դարձ­րել` «ինձ ընտ­րեք, որ խա­ղա­ղութ­յան հաս­նենք», ա­պա կա­ռա­վար­ման իր այս շրջա­փու­լում դա տե­ղի չու­նե­ցավ, չնա­յած այն բա­զում խոս­տում­–ու­րա­ցում­նե­րին, ո­րոնք նա տվեց թուրք­–ա­զե­րիա­կան տան­դե­մին: Այ­սինքն, չկա նաեւ այն ե­րաշ­խի­քը, որ Սահ­մա­նադ­րութ­յան մա­կար­դա­կով ու­րա­նա­լով մեր երկ­րի հար­յու­րամ­յա կուր­սը, նրա ա­սած խա­ղա­ղութ­յու­նը կլի­նի:

Ա­ռա­վել եւս, երբ սրան ենք միաց­նում թարմ փաս­տը: Այն է. Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան 111-րդ տա­րե­լի­ցի շե­մին հայտ­նի դար­ձավ, որ Նի­կո­լի ա­զե­րի «խա­ղա­ղա­սեր գոր­ծըն­կե­րը» Ս­տե­փա­նա­կեր­տում ոչն­չաց­րել է Սուրբ Աստ­վա­ծա­մոր Հո­վա­նու ե­կե­ղե­ցին: Այն, որ սա Ար­ցա­խի հայ­կա­կան ար­մատ­նե­րի լիո­վին ոչն­չաց­նե­լու քա­ղա­քա­կա­նութ­յան դրվագ­նե­րից է, ե­րե­ւի երկ­րորդ կար­ծիք չլի­նի: Նաեւ, որ Ար­ցա­խը մին­չեւ վերջ մար­սե­լու դեպ­քում, թուրք­–ա­զե­րիա­կան հա­յաց­քը լիո­վին շրջվե­լու է դե­պի Ս­յու­նիք եւ ոչ միայն: Ու թե այդ ի­րա­վի­ճա­կում ինչ է նշա­նա­կում ներ­սից մեր ար­մատ­նե­րը վա­ռե­լը, ին­չի մա­սին գործ­նա­կա­նում բա­ցա­հայտ է խոս­վում, ե­րե­ւի ան­գամ մեկ­նա­բա­նե­լու կա­րիք չկա:

Ա­հա այս ֆո­նին, Փա­շին­յա­նը մեկ այլ կա­րե­ւոր հար­ցում եւս կոնկ­րե­տա­ցում մտցրեց: Թե իր պատ­կե­րաց­մամբ, Հա­յաս­տա­նը որ դեպ­քում պաշ­տո­նա­պես կդի­մի Եվ­րա­միութ­յա­նը՝ Միութ­յան լիար­ժեք ան­դամ դառ­նա­լու հար­ցով: Հաս­կա­նա­լի է, այն դեպ­քում, ե­թե նրան հա­ջող­վի վե­րար­տադր­վել: Եր­կար–­բա­րակ եվ­րո­պա­ցի­նե­րին գո­վեր­գե­լով, նա հա­սավ այս մտքին. «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը շա­րու­նա­կե­լու է Եվ­րո­պա­կան միութ­յանն ան­դա­մագր­վե­լու չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ բա­րե­փո­խում­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը, մինչեւ այդ չա­փա­նիշ­նե­րին լիար­ժեք հա­մա­պա­տաս­խա­նե­լը։ Երբ Հա­յաս­տա­նը կհա­մա­պա­տաս­խա­նի այդ չա­փա­նիշ­նե­րին, ԵՄ-ին ան­դա­մագր­վե­լը կդառ­նա քա­ղա­քա­կան ո­րոշ­ման հարց եւ կախ­ված կլի­նի նրա­նից, թե արդ­յոք ԵՄ–ն պատ­րա՞ստ է ըն­դու­նել Հա­յաս­տա­նին։ Ե­թե ա­յո՝ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը կդի­մի ԵՄ-ի լիար­ժեք ան­դամ դառ­նա­լու հա­մար...»: Ընդ ո­րում, նա այս ան­գամ հստակ ֆիք­սեց, որ պարզ գի­տակ­ցում է` հնա­րա­վոր չէ միա­ժա­մա­նակ լի­նել թե՛ Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան միութ­յան ան­դամ, թե՛ Եվ­րո­պա­կան միութ­յան ան­դամ, մի բան, որն ա­ռաջ­նե­րում փոր­ձում էին սղաց­նել «ե՛ւ­–ե՛ւ» սխե­մա­յի տակ, թե ինչ եք ա­սում, Ռու­սաս­տա­նը մեր դա­րա­վոր բա­րե­կամն է, մենք նրա­նից չենք հրա­ժար­վում: Ու հի­մա պարզ ա­սում է` լավ էլ կհրա­ժար­վեն, ե­թե ԵՄ­–ից մի թե­թեւ «շվվաց­նեն»: «Բայց քա­նի դեռ Եվ­րո­պա­կան միութ­յան հետ մո­տարկ­ման, ԵՄ ան­դա­մակ­ցութ­յան չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նե­լուն ուղղ­ված բա­րե­փո­խում­նե­րը հա­մա­տե­ղե­լի են Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան միութ­յան ան­դամ լի­նե­լու հետ, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը կշա­րու­նա­կի մնալ ԵԱՏՄ ան­դամ եւ կ­զար­գաց­նի առեւտ­րատն­տե­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը նրա ան­դամ երկր­նե­րի հետ»,- նշում է Նի­կո­լը: Սա ար­դեն ան­գամ «շուստ­րիութ­յուն» չէ, այլ Մոսկ­վա­յին ձեռք առ­նե­լու պես մի բան է: Այս ի­մաս­տով. քա­նի դեռ այլ տեղ մեզ չեն կան­չում, կմնանք ձեզ հետ, որ փող աշ­խա­տենք: Բայց ի­մա­ցեք, հենց «շվվաց­նեն», կվա­զենք նրանց մոտ: Ու այս­տե­ղից շատ պարզ հարց է ա­ռա­ջա­նում` իսկ Մոսկ­վա­յին պե՞տք է նման դաշ­նա­կից, որն ան­համ­բեր «շվվաց­նե­լուն» է սպա­սում:

Էլ չա­սած հար­ցի մյուս կող­մի մա­սին. իսկ այդ ո՞ր մի «եվ­րա­չա­փա­նիշ­նե­րի» եւ «անհ­րա­ժեշտ բա­րե­փո­խում­նե­րի» մա­սին է խո­սում Նի­կո­լը: Այն նույն չա­փա­նիշ­նե­րի՞, ո­րոնք այս պա­հին Եվ­րո­պան է կա­մաց–­կա­մաց սկսում հա­մա­րել իր հա­մար կոր­ծա­նա­րար: Օ­րի­նակ այն, որ Բր­յու­սե­լից պետք է հրա­մա­յեն` սրա­նից գազ մի գնիր, նրա­նից գնիր, ե­թե ան­գամ նա գազ չու­նի քեզ վա­ճա­ռե­լու:

Այս­պի­սով, հան­րա­գու­մա­րում Նի­կո­լը շատ հստակ ընդգ­ծեց այն կուր­սը, ո­րը կու­նե­նանք նրա վե­րար­տադր­ման դեպ­քում: Այն է` ազ­գա­յին կու­րսից հրա­ժար­վե­լու, այն է` «վի­լա­յե­թաց­ման» վատ քո­ղարկ­ված տար­բե­րակ, դա հա­մե­մե­լով «դե­պի Եվ­րո­պա» կեղծ գա­ղա­փար­նե­րի ներ­քո երկ­րի անվ­տան­գութ­յան վեր­ջին նշույլ­նե­րը վտան­գի տակ դնե­լով: Այլ բան չես ա­սի, երբ խո­սում են «եվ­րաար­ժեք­նե­րի» մա­սին, աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով հա­րեւ­ան Վ­րաս­տա­նի օ­րի­նա­կը, ո­րին այդ նույն «եվ­րաար­ժեք­նե­րի» ներ­քո պար­տադ­րում էին Ռու­սաս­տա­նի հետ պա­տե­րազ­մի մեջ մտնել:

ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ ԱԼԻԵՎԸ

Ու նման ի­րա­վի­ճա­կը մեր երկ­րի հա­մար էլ ա­վե­լի է ծան­րա­նում, հաշ­վի առ­նե­լով այն միան­գա­մայն պրագ­մա­տիկ կուր­սը, որն այ­սօր ի­րա­կա­նաց­նում է Ա­լիե­ւը:

Օ­րերս նա հեր­թա­կան ան­գամ գո­վեր­գեց այն «պատ­մա­կան ա­ռա­ջըն­թա­ցը», ո­րը ձեռք է բեր­վել անց­յալ տար­վա օ­գոս­տո­սին Վա­շինգ­տո­նում կա­յա­ցած գա­գաթ­ա­ժո­ղո­վի ժա­մա­նակ: Ու ան­մի­ջա­պես էլ հեր­թա­կան ան­գամ ֆիք­սեց, որ այդ «ա­ռա­ջըն­թա­ցը» լայն դուռ է բա­ցում «Մի­ջին մի­ջանց­քի» հա­մար, ո­րը, չմո­ռա­նանք, «Թ­յուր­քա­կան մի­ջանցք» հաս­կա­ցութ­յան «փա­թե­թա­վո­րում­նե­րից» մեկն է: Ընդ ո­րում, ե­թե ան­գամ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» հաս­կա­ցութ­յունն այդ­տեղ փո­խա­րին­վում է «Թ­րամ­փի ու­ղիով», դա բան չի փո­խում:

Ա­լիե­ւի այդ հայ­տա­րա­րութ­յունը, չնա­յած, նոր բան չի պա­րու­նա­կում, բայց հենց դա է գլխա­վոր նո­րութ­յու­նը: Այ­սինքն, ա­մեն դեպ­քում Հեյ­դա­րո­վի­չը, ան­կախ այն տե­ղա­շար­ժե­րից, ո­րոնք տե­ղի են ու­նե­նում մեծ տա­րա­ծաշր­ջա­նում, տե­սա­նե­լի դիր­քե­րում է պա­հում Ա­րե­ւելք–Ա­րեւ­մուտք կո­մու­նի­կա­ցիոն սխե­ման, ո­րը Ի­րանն ու Ռու­սաս­տա­նը հա­մա­րում են թշնա­մա­կան: Բայց չնա­յած դրան, Ա­լիե­ւի մոտ նաեւ պարզ տե­սա­նե­լի է զգու­շա­վո­րութ­յու­նը, ել­նե­լով ի­րա­վի­ճա­կին ա­րա­գո­րեն հար­մար­վե­լու անհ­րա­ժեշ­տութ­յու­նից: Այս­պես, այն պա­հին, երբ Նի­կոլն ար­դեն միան­շա­նակ է խո­սում «դե­պի Եվ­րո­պա» սցե­նա­րի մա­սին, Ա­լիե­ւի մոտ ի­րա­վի­ճա­կին տրվող ար­ձա­գան­քը բո­լո­րո­վին այլ դի­նա­մի­կա­յով է: Մի կող­մից, ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը խո­սում են, որ Ադր­բե­ջա­նը կա­րող է վե­րած­վել Ի­րա­նի դեմ ցա­մա­քա­յին հար­ձակ­ման պալց­դար­մի, ին­չը հու­շում է, որ այդ ուղ­ղութ­յամբ Ա­լիե­ւը ո­րո­շա­կի քայ­լեր ի­րա­կա­նաց­նում է: Բայց դրան զու­գա­հեռ էլ, ինչ­պես Politico-ն­ է պնդում` վկա­յա­կո­չե­լով Պետ­դե­պար­տա­մեն­տին, ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի արդ­յուն­քում. «Ադր­բե­ջա­նում նախ­կի­նում զգա­լիո­րեն բա­րե­լավ­վող հա­րա­բե­րութ­յուն­նե­րը լա­վա­գույն դեպ­քում նույն հար­թութ­յան վրա են եւ, կար­ծես, վատ­թա­րա­նում են»: Ու նշված դրվագ­նե­րը ոչ թե բա­ցա­ռութ­յուն­ներ են, այլ օ­րի­նակ­ներ, երբ մի ձեռ­քով Ա­լիեւն աշ­խա­տում է ա­մե­րիկ­յան ուղ­ղութ­յան վրա, մյու­սով` ռուս­–ա­մե­րիկ­յան, դեռ չհաշ­ված այն խոր­քա­յին խա­ղե­րը, ո­րոնք կան Իս­րա­յե­լի եւ Թուր­քիա­յի հետ կապ­ված: Այ­սինքն, ո՞ր ուղ­ղութ­յամբ կզար­գա­նա ի­րա­նա­կան պա­տե­րազ­մը, Բա­քուն մա­նեւ­րե­լու հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը պահ­պա­նում է: Ու, թե­րեւս, ան­գամ հա­մե­մա­տել պետք չէ այն «քա­ղա­քա­կա­նութ­յան» հետ, ո­րը վա­րում է Նի­կո­լը:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Չ­նա­յած, մեկ բան նույնն է ինչ­պես Նի­կո­լի, այն­պես էլ` Ա­լիե­ւի մոտ: Եր­կուսն էլ ըն­դա­մե­նը ի­րա­վի­ճա­կին հե­տե­ւող­նե­րի դիր­քե­րում են, այ­սինքն` ա­ռա­վե­լա­գույ­նը, ո­րին կա­րող են հաս­նել, նույ­նիսկ ոչ թե ե­ղած ընդ­հան­րա­կան ի­րա­վի­ճա­կին հա­մա­պա­տաս­խան դիրք ընտ­րելն է, այլ մե­խա­նի­կո­րեն այդ դիր­քում հայտն­վե­լը:

Ա­մեն դեպ­քում, ներ­կա պա­հին տա­րա­ծաշր­ջա­նա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րը են­թարկ­վել են մեկ էա­կան տրանս­ֆոր­մա­ցիա­յի. Ի­րանն ակն­հայ­տո­րեն դար­ձել է պե­տութ­յուն, ո­րի «կար­միր գծե­րը» հաշ­վի չառ­նել գործ­նա­կա­նում չի կա­րո­ղա­նում ան­գամ ԱՄՆ–ն: Ու չմո­ռա­նանք, որ ի­րա­նա­կան «կար­միր գծե­րի» թվում է նաեւ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը», ե­թե ան­գամ այն ան­հա­ջող քո­ղար­կում են «Թ­րամ­փի ու­ղի» ան­վան տակ: Ի­հար­կե, ե­թե Թ­րամ­փին հա­ջող­վի անհ­նա­րին թվա­ցո­ղը` Ի­րա­նին ծնկի բե­րե­լը, կու­նե­նանք այլ պատ­կեր: Հի­մա մյուս պատ­կերն է` Ի­րա­նը դառ­նում է հա­մաշ­խար­հա­յին չորս հիմ­նա­կան «հարց լու­ծող­նե­րից» մե­կը` «Թ­րամ­փի ու­ղու» իր «հաստ կար­միր գծով» հան­դերձ:

Արդ­յուն­քում, նո­րից ակն­հայտ է մեկ փաստ. ո՞ւր կգնան ի­րա­նա­կան եւ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմ­նե­րը, հենց դա է ո­րո­շե­լու մեր տա­րա­ծաշր­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի ա­պա­գան, այլ ոչ թե Նի­կո­լի ու Ա­լիե­ւի խա­ղե­րը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում