Ինչու հանկարծ Զելենսկին սկսեց «հայհոյել» Թրամփին

Վերլուծություն

Թե որ ուղ­ղութ­յամբ է զար­գա­նա­լու Ի­րա­նի եւ ԱՄՆ­–ի հա­կա­մար­տութ­յու­նը, գո­նե ե­րեկ օր­վա ա­ռա­ջին կե­սի դրութ­յամբ դեռ ա­նո­րոշ էր (Տես նաեւ https://iravunk.com/?p=339043&l=am): Ա­մե­րի­կա­ցի­նե­րը խո­սում էին բա­նակ­ցութ­յու­ննե­րից, Թեհ­րա­նը` հեր­քում: Ու քա­նի դեռ պատ­վի­րա­կութ­յուն­նե­րը չեն հա­սել Պա­կիս­տան եւ սկսել բա­նակ­ցութ­յուն­նե­րը, ո­րե­ւէ հստակ բան ա­սել չի լի­նի: Բայց մեկ բան ակն­հայտ է` կու­լի­սա­յին ակ­տիվ շփում­նե­րը շա­րու­նակ­վում էին, եւ այն փաս­տը, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը բաց թո­ղե­ցին նա­խօ­րեին գրավ­ված ի­րա­նա­կան տան­կե­րը, ե­կավ ակ­նար­կե­լու, որ Վա­շինգ­տո­նի կող­մից ո­րո­շա­կի զի­ջումներ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կա­յին:

Բայց փո­խա­րե­նը, բա­վա­կա­նին հե­տաքր­քիր ի­րա­վի­ճակ է սկսում նկատ­վել ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ: Այս­պես, Զե­լենս­կու հեր­թա­կան հայ­տա­րա­րութ­յու­նը ե­կավ հաս­տա­տե­լու այն գնա­հա­տու­մը, որ Կիեւն ար­դեն հույ­սեր չի կա­պում Թ­րամ­փի հետ: Բայց այն բա­ռա­պա­շա­րը, որն ի­րեն թույլ տվեց Ուկ­րաի­նա­յի ժամ­կե­տանց նա­խա­գա­հը, շատ ա­վե­լիի մա­սին է ակ­նար­կում: Այս­պես, Զե­լենս­կին հայ­տա­րա­րեց, որ Թ­րամ­փը չի կա­րող լի­նել Ուկ­րաի­նա­յում խա­ղա­ղութ­յան ե­րաշ­խա­վո­րը։ «Օ­րի­նակ, ԱՄՆ-ն­ ա­սում է «նա­խա­գահ Թ­րամփ»։ Նա­խա­գահ Թ­րամ­փը այս­տեղ է եւս 2.5 տա­րի, եւ­ ի՞նչ ենք ա­նե­լու հե­տո»,- ա­սում է նա: Վեր­ջա­պես, նաեւ կոչ ա­րեց «սեն­սա­ցիա չստեղ­ծել» Ո­ւիտ­կո­ֆի եւ Քուշ­նե­րի՝ Կիեւ կա­տա­րած նախ­կի­նում հայ­տա­րար­ված, բայց դեռեւս չի­րա­կա­նաց­ված այ­ցից: «Սա ոչ թե մեզ է պետք, այլ նրանց»,- ծաղ­րի ան­ցավ Զե­լենս­կին: Այդ ֆո­նին, նա հեր­թա­կան ան­գամ հրա­ժար­վեց զոր­քե­րը դուրս բե­րել Դոն­բա­սից:

Սա մեկ բան է նշա­նա­կում` Զե­լենս­կին ցու­ցադ­րա­բար հրա­ժար­վում է Թ­րամ­փի միջ­նոր­դութ­յու­նից: Ի­հար­կե, նրան «դուխ» է տվել այն վի­ճա­կը, ո­րում Թ­րամ­փը հայտն­վել է Ի­րա­նում: Բայց ե­րե­ւի ոչ միայն դա. եվ­րո­պա­կան տիկ­նի­կա­վար­նե­րը եւս սկսել են ցու­ցադ­րա­կան ար­հա­մա­րհան­քի անց­նել Թ­րամ­փի հան­դեպ եւ հաս­տատ նույն բանն են խոր­հուրդ տվել նաեւ Կիե­ւին: Կարճ ա­սած, Զե­լենս­կին այս ան­գամ ա­վե­լի քան հստակ ցույց տվեց, թե ի­րա­կանում ով է ուկ­րաի­նա­կան «շքեր­թը ղե­կա­վա­րում», եւ դա Վա­շինգ­տո­նը չէ: Ան­կախ այն հան­գա­ման­քից, թե ԱՄՆ­–ից ինչ կար­գի փո­ղեր եւ զենք–­զի­նամ­թերք է ստա­ցել:

Բայց ան­կախ պատ­ճառ­նե­րից, սա Թ­րամ­փին ուղղ­ված շատ լուրջ հար­ված է: Նա, մի կող­մից, հա­մա­ռո­րեն ինչ­–որ բան է պա­հան­ջում Ի­րա­նից: Բայց հենց այդ պա­հին այն­պի­սի անձ­նա­վո­րութ­յուն, ինչ­պի­սին է ԱՄՆ­–ի կող­մից տա­րի­նե­րով կե­րակր­ված Զե­լենս­կին, ո­րին Թ­րամ­փը պատ­կե­րաց­նում էր ա­մեն մի պա­հանջ վա­զե­լով, կա­տա­րո­ղի դե­րում, ոչ միայն բա­ցա­հայ­տո­րեն հրա­ժար­վում է ԱՄՆ­–ի բա­նակ­ցա­յին «ծա­ռա­յութ­յուն­նե­րից», այլ նաեւ բա­ցա­հայ­տո­րեն ծաղ­րում է Թ­րամ­փի բա­նագ­նաց­նե­րին: Էլ չա­սած ցու­ցադ­րա­կան ակ­նար­կի մա­սին, թե մեկ է, Թ­րամ­փին իշ­խե­լու շատ ժա­մա­նակ չի մնա­ցել, 2.5 տա­րի, եւ նա այ­լեւս չի լի­նի: Սա կա­րե­լի է ա­սել` հե­ղի­նա­կութ­յա­նը հասց­ված հար­ված, ո­րին չպա­տաս­խա­նե­լը կա­րող է ու­նե­նալ շատ լուրջ հե­տե­ւանք­ներ, հատ­կա­պես եվ­րո­պա­կան խա­ղա­տախ­տա­կին Թ­րամ­փի դիր­քե­րի հետ կապ­ված. ե­թե Զե­լենս­կին կա­րող է նրան այդ­պես «հայ­հո­յել», ա­պա ի՞նչ է ե­ղել, որ ա­վե­լի ծան­րակ­շիռ եվ­րա­լի­դեր­ներ էլ նույ­նը չա­նեն: Գու­մա­րած, Զե­լենս­կու նման մո­տե­ցու­մը նաեւ պարզ ակ­նարկ է, որ Ուկ­րաի­նա­յի հետ կապ­ված ԱՄՆ­–ի կուր­սը բա­ռա­ցիո­րեն ձա­խող­ման եզ­րին է, ին­չը նաեւ ու­ղիղ հար­ված է այն բո­լոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նն­երին, ո­րոնք Թ­րամփն ու­ներ Մոսկ­վա­յի հետ, եւ ո­րոնց հիմ­քում դրված էր ուկ­րաի­նա­կան թե­ման:

Մի խոս­քով, պա­տաս­խա­նի հեր­թը Թ­րամ­փինն է, եւ ե­թե պա­տաս­խա­նը չլի­նի բա­ռա­ցիո­րեն «պատ­ժիչ» բնույ­թի, ա­պա նրան կա­րող են առ­հա­սա­րակ դուրս նե­տել ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից: Մի բան, ո­րը նա ա­նում էր Եվ­րո­պա­յի հետ: Իսկ դա, կրկնենք, ծանր հար­ված կդառ­նա, ա­ռա­վել եւս, երբ այն հա­ջոր­դում է Օր­բա­նի հետ կապ­ված Թ­րամ­փի ձա­խող­մա­նը:

Թեեւ մյուս կող­մից էլ Զե­լենս­կու հա­մար եւս ի­րա­վի­ճա­կը ծայ­րա­հեղ բարդ է, եւ նման հանդգ­նութ­յու­նը կա­րող է նաեւ հու­սա­հա­տութ­յան նշան լի­նել: Նախ, ե­թե նրա հա­մար հիմ­նա­կան հե­ղի­նա­կութ­յու­նը Բ­րի­տա­նիան է, ա­պա այս­տեղ չա­փա­զանց խա­ռը ժա­մա­նակ­ներ են սպաս­վում: Վար­չա­պետ Քիր Ս­թար­մե­րի եւ նրա ղե­կա­վա­րած Լեյ­բո­րիս­տա­կան ​​կու­սակ­ցութ­յան վի­ճա­կը դար­ձել է գրե­թե ան­հու­սա­լի: Ս­թար­մե­րի վար­կա­նիշն այս պա­հին գնա­հատ­վում է 15-20%-ի կար­գի, եւ սա այն դեպ­քում, երբ մա­յի­սին կա­յա­նա­լու են տե­ղա­կան ընտ­րութ­յուն­ներ, որ­տեղ լեյ­բո­րիստ­նե­րը կա­րող են կա­տաստ­րո­ֆիկ պար­տու­թյուն կրել: Իսկ դա եր­կի­րը խոս­տա­նում է տա­նել այն­պի­սի հա­մա­կար­գա­յին ցնցում­նե­րի, ո­րի արդ­յուն­քում, հարց է, Զե­լենս­կու հետ կապ­ված ծրագ­րե­րը Բ­րի­տա­նիա­յում ո­րե­ւէ մե­կին կհե­տաքրք­րե՞ն: Ա­ռա­վել եւս, որ հենց ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յունն էր, որ բրի­տա­նա­կան մի քա­նի վար­չա­պետ­նե­րի ի­րար հե­տե­ւից տա­րավ տա­պալ­ման:

Ս­րա­նից զատ, Թ­րամ­փը դեռ միան­գա­մայն կոնկ­րետ հաղ­թաթղ­թեր ու­նի Զե­լենս­կու դեմ: Քնն­վում է Ուկ­րաի­նա­յին տրա­մադր­ված փո­ղե­րի թե­ման, ո­րը ցան­կա­ցած պա­հի կա­րող է պայթ­յու­նա­յին բա­ցա­հայտ­ման վե­րած­վել: Վեր­ջա­պես, Թ­րամփն ու­նի Զե­լենս­կու լե­գի­տի­մութ­յու­նը չըն­դու­նե­լու, ինչ­պես նաեւ ուկ­րաի­նա­կան թե­ման մի կողմ դնե­լով, Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կար­գա­վո­րե­լու քայ­լե­րի հնա­րա­վո­րութ­յու­նը: Ու սրան­ցից հատ­կա­պես վեր­ջի­նը կա­րող է նաեւ Եվ­րո­պա­յին ուղղ­ված ծանր ապ­տակ դառ­նալ: Ն­կա­տի ու­նենք, որ Մոսկ­վան ար­դեն բա­ցա­հայտ է խո­սում եվ­րո­պա­կան այն օբ­յեկտ­նե­րին հար­վա­ծե­լու տար­բե­րա­կի մա­սին, ո­րոնք Ուկ­րաի­նա­յի հա­մար զենք–­զի­նամ­թերք են ար­տադ­րում կամ ի­րենց օ­դա­յին տա­րածք­նե­րը տրա­մադ­րում են Ռու­սաս­տա­նին հար­վա­ծե­լու հա­մար: Այս թե­մա­յով Գեր­մա­նիա­յի արտ­գործ­նա­խա­րա­րութ­յունն ան­գամ հրա­վի­րեց ՌԴ դես­պա­նին` բո­ղոք հայտ­նե­լով: Բայց ե­թե չլի­նի ԱՄՆ­–ի ռազ­մա­կան կշի­ռը, ա­պա գեր­մա­նա­կան այդ բո­ղոք­նե­րը հա­զիվ թե ո­րե­ւէ է­ֆեկտ ու­նե­նան: Այլ դեպք. Էս­տո­նիան շտա­պեց կոպ­տո­րեն հեր­քել Զե­լենս­կու այն «բա­ցա­հայ­տու­մը», թե Մոսկ­վան կա­րող է հար­վա­ծել բալթ­յան երկր­նե­րին: Դեռ չէր ե­ղել դեպք, որ պաշ­տո­նա­կան Տալ­լի­նը կամ բալթ­յան այլ մայ­րա­քա­ղաք Զե­լենս­կուն հրա­պա­րա­կավ փաս­տա­ցի ստա­խոս հա­մա­րեր, այն էլ` ի օ­գուտ Մոսկ­վա­յի, ընդ ո­րում, նաեւ ակ­նար­կե­լով, որ «նման հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը չեն նպաս­տում հա­մա­գոր­ծակ­ցութ­յա­նը»: Բայց ա­հա, նման բան էլ ե­ղավ, եւ դա նշա­նա­կում է, որ բալթ­յան գո­տուն եւս լրջո­րեն վա­խեց­րել են Մոսկ­վա­յից ե­կած մե­սիջ­նե­րը, որ նրանց կհա­մա­րի Ռու­սաս­տա­նի հետ պա­տե­րազ­մող երկր­ներ, եւ այդ ի­րա­վի­ճա­կում մեծ հարց է` ԱՄՆ­–ից ա­ջակ­ցութ­յուն կստա­նա՞ն:

Մի խոս­քով, ա­վե­լի նման է, որ որ­քան էլ Թ­րամ­փի մոտ թու­լութ­յան նշան­ներ կան, սա­կայն Զե­լենս­կին ա­վե­լի շուտ վատ կան­խա­տե­սում­նե­րից ել­նե­լով է, որ ո­րո­շեց նրա դեմ ցու­ցադ­րա­կան քայ­լե­րի գնալ: Իսկ վատ կան­խա­տե­սում­ներ նրա մոտ ի­րոք կա­րող են լի­նել. ռուս­նե­րը պատ­րաստ­վում են մեծ հար­ձակ­ման, այ­սօր–­վաղն այն կսկսվի, ու այս ան­գամ ա­մեն բան կա­րող է շատ ա­վե­լի լուրջ լի­նել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում