«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան

ՍԻՄ-Որոշումներ

Ընտրություններին Հայաստանում մասնակցելու համար առաջադրվել են 17 կուսակցություն և երկու դաշինք։ Սպասվում էր, որ դրանց թվում կլինի նաև ,, Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման դաշինքը կամ «Սահմանադրական իրավունքի միություն» կուսակցությունը։ Սակայն ցուցակում նրանք չկային։ Ինչո՞ւ։ Այս հարցով դիմեցինք Հայաստանի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման և ՍԻՄ կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանին։

- Մենք ապրիլի 20-ին անցկացրինք հիանալի և հզոր համագումար։ Կարծում եմ՝ ամենալավը բոլորից, քանի որ այնտեղ մանրամասն ներկայացվեց մեր իդեոլոգիական հարթակը։ Մեր ծրագիրը նույնպես ամենալավն է, քանի որ այն պատասխաններ է տալիս մեր երկրի համար բոլոր արդիական հարցերին և չի փորձում խաբել ժողովրդին գեղեցիկ խոստումներով։

Մենք լիովին պատրաստ էինք ԿԸԿ ներկայացնելու 87 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակը։

Բայց, այո, երեկ որոշեցինք, որ լիարժեք արշավի համար մեր ֆինանսները բավարար չեն լինի, օլիգարխների հետ մրցակցությանը մենք չենք կարող դիմանալ, ուստի որոշեցինք չցրել ընդդիմադիր ձայները։

Դիտարկվեց մեր շարժման դաշինքով գնալու տարբերակը, սակայն դա շփոթություն կստեղծեր ընտրությունների ընդդիմադիր ֆավորիտ «Ուժեղ Հայաստան»-ի հետ, ինչը նիկոլյան խունտային ձեռնտու կլիներ։

Մեր ֆինանսական ռեսուրսներով մենք, մեր հաշվարկներով, կստանայինք 3-3,5 տոկոս, դաշինքի դեպքում՝ 6-7 տոկոս, ինչը վնաս կհասցներ ընդհանուր գործին՝ ներկա ամոթալի ռեժիմի փոփոխությանը, ինչը ավելի կարևոր է առանձին կուսակցությունների ամբիցիաներից։ Քանի որ վտանգի տակ է ոչ թե իշխանության բաժանման հարցը, այլ Հայաստանի գոյության հարցը։

Մենք առաջիններն էինք, ովքեր առաջարկեցինք ընդդիմության միավորման նախաձեռնությունը, և բնականաբար, չէինք կարող գործել հակառակ ուղղությամբ։ Բացի իշխող կուսակցությունից, շեմը կանցնեն միայն 2-3 ընդդիմադիր ուժեր, մնացածը՝ ձայներ փոշիացնողներ են, որոնք կհավաքեն զրո- մեկ տոկոս։ Մենք նրանց խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին և հանել իրենց կուսակցությունները ընտրական ցուցակից։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան