«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ճշմարտությունը չի լռում... Հայը չի կոտրվում. Մկրտիչ սրբազան

Թեմա
Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խոսքը՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով.
 
«Հայոց ցեղասպանությունը մեր օրացույցում պարզապես հիշատակի օր չէ։ Այն տարելից է, որը երբեք չի դառնում անցյալ։ Ավելի քան մեկ դար անց էլ նույն ցավն է, նույն կորստի ահռելի չափը, նույն՝ մարդկության դեմ գործված ոճրի ծանրությունը։ Սա վերք է, որ դեռ չի սպիացել, որովհետև հանցագործությունը մինչ օրս անպատիժ է մնացել։ Եվ երբ փորձում են ասել՝ «մոռանանք ու առաջ գնանք», նշանակում է՝ լռեցնել ճշմարտությունը և թաքցնել ցավը։
 
Բայց ճշմարտությունը չի լռում։ Մեր ժողովրդի մեկ դարից ավելի տևող պայքարը չի մարել և չի մարելու։ Պատմությունը մաքրում է կեղծիքները և պահում միայն իրականը։ Իսկ իրականությունն այն է, որ 1915 թվականը փորձ էր՝ ոչնչացնելու հայ ժողովրդին և ջնջելու նրա հետքը։ Չհաջողվեց։
 
Այդ տարեթիվը փոխեց մեր ճակատագիրը, բայց չկասեցրեց մեր հազարամյա ընթացքը։ Այսօր մենք աղոթում և հայցում ենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը՝ մեր ժողովրդի զորացման, ստեղծագործ կյանքի և արժանապատիվ ընթացքի համար։ Հայը չի կոտրվում։ Հայը չի նահանջում։ Հայը շարունակում է ապրել»։
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան