«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ըմբշամարտի ԵԱ․ Ազատոճայինները մտնում են պայքարի մեջ

Սպորտ

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ներկայացուցիչներին փոխարինելու են գալիս ազատոճայինները: Ապրիլի 24-ին տրվում է ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի մեկնարկը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականը հանդես կգա 8 ըմբիշով։ Նրանցից չորսը պայքարի մեջ կմտնեն հենց առաջին մրցումային օրը՝ փորձելով հաջողությամբ հաղթահարել որակավորման փուլի արգելքը։

Մեկնարկային օրը մրցագորգ դուրս կգան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ) և Հրայր Ալիխանյանը (79 կգ)։ Վիճակահանության արդյունքում Խնձրցյանն ուժերը կչափի գերմանացի Հորսթ Լեռի հետ, իսկ Թևանյանի մրցակիցը կլինի Ֆրանսիան ներկայացնող Խամզատ Արսամերզուևը։ Իրենց հերթին, Դավիթ Մարգարյանն ու Հրայր Ալիխանյանը որակավորման փուլում կգոտեմարտեն համապատասխանաբար ուկրաինացի Ալեքսանդր Բորուտայի և ռուսաստանցի Ախմեդ Ուսմանովի հետ: Հավաքականի մյուս չորս անդամները՝ Արսեն Հարությունյանը, Նարեկ Հարությունյանը, Մուշեղ Մկրտչյանն ու Խաչատուր Խաչատրյանը պայքարը կսկսեն ապրիլի 25-ին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի առաջնությունում իրենց ելույթներն էին ավարտել հունահռոմեական ոճի մեր ըմբիշները՝ ընդհանուր առմամբ նվաճելով 5 մեդալ (1 ոսկե, 1 արծաթե, 3 բրոնզե)։ Հայաստանի հավաքականի կազմում Մալխաս Ամոյանը (77 կգ) 5-րդ տարին անընդմեջ հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն, մեծահասակների պայքարում նորամուտը նշող Սուրեն Աղաջանյանը (60 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանն (67 կգ) ու Գասպար Տերտերյանը (72 կգ) կանգնել էին պատվո հարթակի երրորդ աստիճանին։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան