Որքանով է վտանգավոր գերմանիայում վերածնվող «չորրորդ ռեյխի» գաղափարը

Վերլուծություն

Ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի շուրջ նկատ­վող ներ­կա­յիս բա­վա­կա­նին տա­րօ­րի­նակ ի­րա­վի­ճա­կի ֆո­նին, խոր­քա­յին հար­ցեր ա­ռա­ջաց­նող զար­գա­ցում­ներ են նկատ­վում նաեւ Ռու­սաս­տան–Եվ­րո­պա հար­թութ­յու­նում: Միայն այն, որ Լավ­րո­վը Եվ­րո­պա­յի մա­սին խո­սում է այն­պի­սի ոչ դի­վա­նա­գի­տա­կան լեզ­վով, ինչ­պի­սին է` այն­տեղ, ինչ­պես եւ Ուկ­րաի­նա­յում, ծաղ­կում է սա­տա­նա­յա­պաշ­տութ­յու­նը, ար­դեն իսկ ակ­նարկ է լար­վա­ծութ­յան այն մա­կար­դա­կի մա­սին, որն առ­կա է այս պա­հին:

­Սա­կայն դի­վա­նա­գի­տա­կան հայ­հո­յա­խո­սութ­յու­ննե­րից զատ, ի­րա­վի­ճա­կը շատ ա­վե­լի ա­ռար­կա­յա­կան եւ վտան­գա­վոր դրսե­ւո­րում­ներ էլ ու­նի: Փաս­տը, որ կոնկ­րետ երկր­ներ Ուկ­րաի­նա­յի հա­մար ա­նօ­դա­չու­ներ (այդ թվում` ծո­վա­յին) են ար­տադ­րում եւ մեծ ծա­վալ­նե­րով, եւ դրանք Ռու­սաս­տա­նին հարվա­ծում են նույն եվ­րո­պա­կան երկր­նե­րի տա­րած­քի օգ­տա­գործ­մամբ, ար­դեն մտել է պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն–­մե­ղադ­րանք­նե­րի դաշտ: Ընդ ո­րում, էլ ա­վե­լի ծանր զար­գա­ցում­նե­ր կա­րող են առ­ջե­ւում լի­նել:

­Հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ այն բա­նից հե­տո, երբ ԱՄՆ–ն սկսեց հետ քաշ­վել Ուկ­րաի­նա­յից, այս ուղ­ղութ­յամբ ա­ռա­ջին պլան է դուրս ե­կել Գեր­մա­նիան: Ա­վե­լին, Բեռ­լինն ար­դեն ան­թա­քույց սկսել է խո­սել մի­լի­տա­րի­զա­ցիա­յի մա­սին, այդ թվում, որ ավ­տոար­տադ­րութ­յան գոր­ծա­րան­ներն անց­նում են զեն­քի ար­տադ­րութ­յան: Դ­րա գա­գաթ­նա­կետն էլ դար­ձավ Գեր­մա­նիա­յի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Բո­րիս Պիս­տո­րիու­սի հաղոր­դու­մը երկ­րի հա­մա­պար­փակ ռազ­մա­կան պաշտ­պա­նութ­յան հա­յե­ցա­կար­գի մշակ­ման մա­սին: Փաս­տա­թուղ­թը նե­րա­ռում է Գեր­մա­նիա­յի ա­ռա­ջին ռազ­մա­կան ռազ­մա­վա­րութ­յու­նը և զին­ված ու­ժե­րի զար­գաց­ման ծրա­գի­րը՝ ուր­վագ­ծե­լով դրանց կա­ռուց­վածքն ու կազ­մը: Այս­տեղ նախ` Ռու­սաս­տա­նը նշվում է որ­պես հիմ­նա­կան սպառ­նա­լիք: Երկ­րորդ, Գեր­մա­նիան մե­ծաց­նում է իր բա­նա­կը:

­Կարճ ա­սած, ե­թե դեռ Մեր­կե­լի ժա­մա­նակ Գեր­մա­նիան Ռու­սաս­տա­նի հիմ­նա­կան տնտե­սա­կան գոր­ծըն­կերն էր Եվ­րո­պա­յում, նրան փո­խա­րի­նած Շոլ­ցի ժա­մա­նակ, թեեւ սրա­ցում­նե­րին, սա­կայն հրա­ժար­վում էր Ուկ­րաի­նա­յին ծանր զի­նա­տե­սակ­ներ տալ, ա­պա նոր գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րը, ո­րոնք, ի դեպ, ինչ­պես քա­նիցս հիմ­նա­վոր­վել է, Երկ­րորդ աշ­խար­հա­մար­տի նա­ցիստ­նե­րի ու­ղիղ սե­րունդ­ներն են, ար­դեն անց­նում է բաց մի­լի­տա­րի­զա­ցիա­յի եւ թշնա­մութ­յան փու­լի: Թե ինչ հո­վա­նա­վո­րութ­յամբ եւ դրդում­նե­րով, դա հար­ցի մի կողմն է: Բայց փաս­տը մնում է փաստ` օ­րա­կար­գում կա, ըստ էութ­յան, Չոր­րորդ ռեյ­խի տե­լա­կա­նը, եւ այն ա­րա­գո­րեն վե­րած­վում է պրակ­տի­կա­յի:

Այլ հարց, թե ներ­կա Գեր­մա­նիա­յին կհա­ջող­վի՞ կրկնել Հիտ­լե­րի եր­բեմ­նի հա­ջո­ղութ­յու­նը, ո­րով նա կա­րո­ղա­ցավ Գեր­մա­նիան կարճ ժա­մա­նա­կում դարձ­նել աշ­խար­հի լա­վա­գույն ռազ­մա­կան ու­ժե­րից մե­կը: Ի­հար­կե, գեր­մա­նա­ցի­նե­րը, ինչ­պես պատ­մութ­յունն է ա­պա­ցու­ցել, լավ զին­վոր­ներ են, ու­նակ են փայ­լուն զի­նա­տե­սակ­ներ ստեղ­ծել: Բայց մյուս կող­մից, պայ­ման­նե­րը, ո­րոնք առ­կա էին ան­ցած դա­րի 30–40–ա­կան­նե­րին, հի­մա շատ են փոխ­վել: Նախ, այն «մա­քուր գեր­մա­նա­կան տարրը», ո­րի վրա հեն­վում էր Հիտ­լե­րը, հի­մա չկա. բա­վա­կան է նա­յել այն միգ­րա­ցիոն ծա­վալ­նե­րին, որն այ­սօր ու­նի Գեր­մա­նիան, որ դրա­նում հա­մոզ­վես: Երկ­րոր­դը, այն ժա­մա­նակ Եվ­րո­պան դեռ ու­ներ հում­քա­յին ծան­րակ­շիռ բա­զա: Դա հի­մա չկա, ա­ռա­վել եւս` է­ներ­գե­տիկ հատ­վա­ծում: Ընդ ո­րում, հերիք չէր ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ա­ռա­ջաց­րած խնդիր­նե­րը, նա­խօ­րեին էլ հայտ­նի դար­ձավ, որ Ռու­սաս­տա­նը փա­կում է դե­պի Գեր­մա­նիա ղա­զա­խա­կան նավ­թի մա­տա­կա­րա­րու­մը «Դ­րուժ­բա» խո­ղո­վա­կա­շա­րով: Իսկ ղա­զա­խա­կան նավ­թը, ո­րը, ի դեպ, Գեր­մա­նիան ստա­նում է պայ­մա­նագ­րա­յին, այլ ոչ թե ներ­կա­յիս շու­կա­յա­կան գնե­րով, իր սպառ­ման մոտ 20 տո­կոսն է: Ընդ ո­րում, դրան փո­խա­րի­նե­լու տար­բե­րակ­նե­րը քիչ են: Չ­նա­յած` մյուս կող­մից էլ Ղա­զախս­տանն էլ իր հեր­թին է ա­ճող խնդիր­նե­րի մեջ Ռու­սաս­տա­նի հետ, եւ սա դառ­նում է «մեկ կրա­կո­ցով եր­կու նա­պաս­տակ խփե­լու» պատ­մութ­յու­նը:

Ա­մե­նագլ­խա­վո­րը, ի­հար­կե, մնում է այն, որ Եվ­րո­պա­յի հետ տե­սա­կան պա­տե­րազ­մի դեպ­քում դժվար թե ա­ռաջ­նա­յի­նը մնա սո­վո­րա­կան սպա­ռա­զի­նութ­յու­նը: Գեր­մա­նիան մնում է ոչ մի­ջու­կա­յին պե­տութ­յու­ն, եւ ե­թե ան­գամ կա­րո­ղա­նա օգտ­վել Ֆ­րան­սիա­յի եւ Բ­րի­տա­նիա­յի մի­ջու­կա­յին փոքր պա­շար­նե­րից, դա փրկութ­յան տար­բե­րակ չէ: Ս­տեղ­ծե­լու հա­մար մի­ջու­կա­յին զեն­քի այն­պի­սի ծա­վալ­ներ, ո­րը Գեր­մա­նիա­յին հնա­րա­վո­րութ­յուն կտա նե­րից ու­նե­նալ աշ­խար­հում լա­վա­գույն բա­նակ­նե­րից մե­կը, եր­կար ժա­մա­նակ եւ հսկա­յա­կան մի­ջոց­ներ են պետք: Բայց ան­գամ այդ դեպ­քում հիտ­լեր­յան «բլից կրի­գի» ո­րե­ւէ տար­բե­րակ չկա. Բեռ­լի­նը Կա­լի­նինգ­րա­դից «Իս­կան­դեր­նե­րի» հար­վա­ծի հե­ռա­վո­րութ­յան վրա է:

­Կարճ ա­սած, թեեւ Եվ­րո­պան եւ Գեր­մա­նիան ակ­տի­վո­րեն խո­սում են եվ­րո­պա­կան ՆԱՏՕ­–ի, սե­փա­կան անվ­տան­գութ­յունն ի­րենց ձեռ­քով ամ­րապն­դե­լու եւ նման բա­նե­րի մա­սին, սա­կայն դրանք գո­նե ներ­կա պա­հին սո­վո­րա­կան հռե­տո­րա­բա­նութ­յան դաշ­տում են մնում: Ընդ ո­րում, ա­վե­լի շատ նման­վե­լով ոչ թե նույ­նիսկ Մոսկ­վա­յին, այլ` Վա­շինգ­տո­նին ուղղ­ված կծոց­նե­րի, թե` չենք վա­խե­նում, որ մե­զա­նից կհրա­ժար­վես: Թեեւ մյուս կող­մից էլ ռե­սուրս­նե­րից զրկված Եվ­րո­պա­յի հա­մար «ջրի ե­րե­սին» մնա­լու միակ տար­բե­րա­կը շա­րու­նա­կում է մնալ ռու­սա­կան ռե­սուրս­նե­րը խլե­լու գա­ղա­փա­րը: Ու դա ար­դեն իսկ իր մշտա­կան վտան­գը պահ­պա­նում է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում