Կնոջ ներկայությամբ հարված է ստացել դեմքի շրջանում, որից հետո կինը ուշաթափվել է․Ուր են տանում Խորխոռունու սպանության հետքերը․ Բացառիկ մանրամասներ

Հանդիպում

1998թ․ դեկտեմբերի 10-ին՝ Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով մեղադրյալ Հրայր Նարիմանյանը ձերբակալվել է ՌԴ-ում։ Ո՞վ է Հրայր Նարիմանյանը, ի՞նչ հարաբերություների մեջ է եղել Խորխոռունու հետ, ի՞նչ հիմքեր դրված մեղադրանքի հիմքում եւ ո՞ւր են տանում իրականում սպանության թելերը «Իրավունքը» զրուցել է Վահրամ Խորխոռունու սպանության գործով մեղադրյալ Հրայր Նարիմանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանի հետ․

-Հրայր Նարիմանյանը անցյալը կապված է զինվորական ծառայության հետ։ Ունի փառահեղ անցյալ Արցախում տեղի ունեցած մարտական գործողություններում։ Ընդ որում` երիտասարդական տարիքում։ Մշտապես գտնվել է ծառայության մեջ, իսկ 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերում քաջագործություններ է կատարել։ Հայտնվել է շրջապատման մեջ և երեք օրվա ընթացքում լեռներով դուրս է եկել շրջապատումից։ Այստեղ կան կարևոր գործողությունների կատարում որը իմ կողմից հրապարակման ենթակա չէ։ Իսկ որ նա լավագույն մարտիկ էր մոբիլիզացված զորամասում անկասկած է։ Հրայր Նարիմանյանը որևէ առնչություն չունի Խորխոռունու սպանության հետ։ Մեղադրանքը հիմնված է Հրայր Նարիմանյանի ցուցմունքի վրա, որը ստացվել է խոշտանգման միջոցով։ Նա իր ցուցմունքները տվել է բռնի ուժ կիրառելու արդյունքում։ Մի քանի անգամ հարկադրված կեղծ, իբրև ճիշտ ցուցմունքներ է տվել, որոնք նախաքննության ընթացքում չեն հաստատվել։ Ինչը վկայությունն է այն բանի, որ նրա ցուցմունքները բռնության միջոցով ստացված են։

-Կոնկրետ, ի՞նչ խոշտանգումների է ենթարկվել Նարիմանյանը, ինչպիսի՞ ցուցմունքներ են կորզվել։ Ճանաչել է արդյո՞ք Խորխոռունուն եւ գործով մեղադրյալ Առուշանյանին։

-Հրայր Նարիմանյանը, եթե հնարավոր դառնա ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնին, ապա գործում առկա բոլոր հանգամանքների մասին ցուցմունք է տալու։ Մենք պահանջելու ենք, որպեսզի քննության ընթացքում Նարիմանյանի կողմից տրված ցուցմունքները ամբողջովին ստուգվի; Իսկ ինչ խոշտանգումների է ենթարկվել, նշեմ, որ նա կնոջ ներկայությամբ հարված է ստացել դեմքի շրջանում, որից հետո կինը՝ Գոհար Նարիմանյանը ուշաթափվել է; Այդ դեպքից հետո է միայն Հրայր Նարիմանյանը սկսել կեղծ ցուցմունքներ տալ; Բայց քանի որ իր առաջին իսկ ցուցմունքը չի հաստատվել շարունակվել է նրա նկատմամբ բռնությունները; Նա հարկադրված է եղել իր ցուցմունքները կառուցել այն ձևով, որպեսզի հնարավոր լինի զուգադրել գործի մյուս հանգամանքների հետ։ Արդյունքում քննիչի կողմից հավաստիացվել է , որ Նարիմանյանը ինքնամեղսայնացման բովանդակություն ունեցող ցուցմունքներ է տվել; Հետևապես , որոշում է կայացվել քրեական գործով Նարիմանյանի և մյուս անձանց նկատմամբ գործը կարճելու մասին։ Խոռխոռունուն չի ճանաչել, իսկ Սասուն Առուշանյանի  հետ հարաբերությունները զուտ մի քաղաքի բնակիչներ լինելու հետ էր պայմանավորված; Երբեք չի ծառայել Առուշանյանի ենթակայության տակ։


-Փաստորեն, Նարիմանյանի մեղադրանքը հիմնված է իր ցուցմունքների վրա։ Արդյո՞ք չկան այլ ապացույցներ, որոնք բավարար են հիմնավորելու Նարիմանյանի ենթադրյալ հանցանքի կատարումը։

-Ես ամբողջ գործի նյութերին ծանոթ չեմ։ Նախաքննությունը Նարիմանյանի մասով ավարտված չէ; Այնքանով, որքանով տիրապետում եմ ապացույցների շարքին դրված է դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերված պարկուճները և գնդակները։ Ըստ փորձաքննության եզրակացության կրակվել է ,,Մակարով,, տեսակի ատրճանակից և գնդակի վրա առկա են եղել օտարածին հետքեր։ Այդ փորձաքննության եզրակացությունը բազմաթիվ խոցելի տեղեր ունի, որոնց մասին ներկայումս թողնում եմ գաղտնիության տիրույթում։ Բացի դրանից հայտնաբերվել է ծխախոտ, որի թուքը նույնականացվել է այլ անձի թուքի հետ։Քրեագիտությունում թուքը նույնականացնող հատկություն չունի, այն իրենից ներկայացնում է, որպես բացառող տեղեկություն։Մենք գործի քննության ընթացքում, հատկապես դատարանում, հանրության մասնակցությամբ ենք դատաքննություն իրականացնելու։ Ամենօրյա ռեժիմով իրազեկելու ենք հանրությանը դատական քննության ընթացքի մասին և կարծում եմ,հանրությունը մեզ հետ պետք է գնահատի ապացույցները։ Մի խոսքով ամեն ինչ պարզ ընթացք է լինելու։ Այդ թվում՝ փորձաքննությունների եզրակացության գիտական վերլուծություններով։ Սրանք հատկապես կարևոր են, քանի որ գիտական վերլուծությունները կարող է քննչական մարմնի համար հետագայում օգտակար լինել։


-Պարոն Մարտիրոսյան Ձեր դիտարկումներից հետևում է, որ Դուք պարզապես վստահ եք , որ Հրայր Նարիմանյանի վերաբերյալ կկայացվի արդարացման դատավճիռ։Բայց տեսեք, կան անհանգստություններ, որ ՀՀ դատական մարմինները երբեմն կայացնում են ոչ արդարացի դատավճիռներ; Այս դեպքում Դուք մտավախություններ չունե՞ք։


- Իմ գործերով ևս կան դատավճիռներ, որոնց հետ չեմ համաձայնվում և դա ընդհանրապես քաղաքական երանգներ չունեն։ Ես դատողություն եմ անում իմ փորձից ելնելով, և չեմ ուզում մտածել նման տեսակի դատավճիռների մասին։ Դրանով ես կարձանագրեմ մի բան, որ արդարացման ուղղությամբ ջանքեր գործադրելը պարզապես անիմաստ է։ Իսկ նման մոտեցումը  պարտությունը երաշխավորելու պայման է։
Տեղեկություններ կան, որ Հրայր Նարիմանյանը կալանավորվել է ՌԴ-ում։ Դուք կապ ունեք արդյոք Հ․Նարիմանյանի հետ։Ինչու չի հանձնվում կամ ինչու ՀՀ իրավապահ մարմինները չեն ներկայացնում Նարիմանյանին։
Հրայր Նարիմանյանը ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզման և ՀՀ դատարանի որոշման հիման վրա 2026 թվականի մարտի 06-ին կալանավորվել է 40 օր ժամկետով, ապա այն երկարաձգվել է; Նարիմանյանի հետ կապը միջնորդավորված է փաստաբանի միջոցով; Հրայր Նարիմանյանը դիմել է ՀՀ գլխավոր Դատախազին էքստրադիցիաի ընթացքը արագացնելու խնդրանքով։ Դա նշանակում է, որ ինքը չի խուսափում վարույթից։Ընդհանրապես էքստրադիցիայի հարցը լուծվում է ՌԴ գլխավոր դատախազի և տեղակալի կողմից , եթե հանձնման պահանջը բխում է մինչդատական վարույթից։ Առ այսօր հանձնման մասին որոշում չկա։ Այստեղ մեր կատարված ձեռնարկումները՝փաստաթղթային տեսքով ուղարկվել է ՌԴ արագացնելու Նարիմանյանի հանձնման հարցը։ Դա կոնվեցիաով երաշխավորված իրավական ռեժիմ է, եթե անձը իր համաձայնությունը տալիս է ներկայանալ քրեական վարույթ իրականացնող մարմնին։Այստեղ ՀՀ իրավապահ մարմինները չունեն որևե բան անելու։Այլ հարց է, որ հանձնման մասին որոշում լիներ։Նկատենք, որ իմ գրության համաձայն, ՀՀ գլխավոր դատախազությունը արձագանքել է և միջնորդել է ՌԴ դատախազությանը արագացնել էքստրադիցիաի հարցը։     Համաձայն միջազգային ակտերի՝ /Minsk Convention on Legal Assistance and Legal Relations in Civil, Family and Criminal Matters  1993թ հունվարի 22/սահմանվում է փոխադարձ իրավական օգնությունը և անձանց հանձնման պարտադիր բնույթը, ինչպես նաև թույլ է տալիս կիրառել պարզեցված ընթացակարգ, երբ անձը տալիս է իր համաձայնությունը։ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (մասնավորապես՝Mamatkulov and Askarov v.Turkey,Soering v. United Kingdom)
հաստատում է, որ արտահանձնման գործընթացը պետք է իրականացվի իրավաչափ, արդյունավետ և ողջամիտ ժամկետներում՝ բացառելով անհարկի ձգձգումները։

-Դուք պնդում եք, որ Հ․Նարիմանյանը մասնակցություն չունի Խորխոռունու սպանության գործում, ապա ինչո՞ւ նա փախուստի մեջ է։

-Ես ոչ միայն պնդում եմ, որ  Հ ․ Նարիմանյանը չի մասնակցել, այլև պնդում եմ , որ Ս․Առուշանյանը ևս մասնակցություն չունի  և ընդհանրապես Խորխոռունու սպանության հետքերը Արցախ չեն տանում։ Իսկ փախուստի մասին նշեմ, որ Ս․Առուշանյանը 2025 թվականի  հուլիսին կալանավորվելուց հետո, Հ․ Նարիմանյանը գտնվել է Երևան քաղաքում և նա  սահմանը հատել է 2025 թվականի հոկտեմբերին;Ավելի ճիշտ կլինի այդ հարցը ուղղել քննչական մարմնին, ինչու Ս․ Առուշանյանից հետո չի կալանավորվել Հ․Նարիմանյանը։ Ինչպես է հնարավոր պատկերացնել, որ հուլիսից մինչև հոկտեմբեր ամիսը գտնվելով Երևանում  Հ․Նարիմանյանը փախուստի է դիմել։ Գուցե ավելի քիչ ժամանակահատվածում է գտնվել, սակայն մի բան ակնհայտ է, որ եթե Նարիմանյանը փախուստի նպատակ ուներ, ապա չէր կարող իր կնոջ հետ գալ ք․ Երևան։
  
-Եվ վերջին հարցը․մի՞թե քննչական կոմիտեն սխալվել է մեղադրանքի ապացուցվածության մեջ։ Կարծես թե հավատ չի ներշնչվում։

-Բոլորը  երաշխավորված չեն անսխալականում։Ինձ համար խորապես սրտացավ է, երբ իրական հանցագործներն ազատության մեջ են։ Հավանաբար նրանք, ովքեր այդ ծայրահեղ դաժանությունը կատարել են ,հրճվում են ։ Ահա թե ինչն է  ինձ զայրացնում։ Խորխոռունը սպանությունը պետք է բացահայտվի։ Նա մարդ էր, ով կանգնած էր երևելի Սպարապետի կողքին; Իսկ դա նշանակում է, որ Խորխորունին սովորական մարդ չէր։ Նա ապրում էր իր հայրենիքի ճակատագրով և ջանք չէր խնայում հանցավորության պայքարի գործում։ Նա առաջնորդվել է մի սկզբունքով․ հաղթանակները ձեռք են բերվում առողջ և ամուր հասարակություն ունենալու միջոցով։ Ահա թե ինչու, նաև  պետք է բացահայտվի նրա նկատմամբ կատարված սպանությունը։

 


ՀԻՇԵՑՆԵՆՔ․Պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը տեղի է ունեցել 1998թ․ դեկտեմբերի 10-ին՝ Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում։ Այդ տարիներին մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ սպանության թելերը տանում էին դեպի ՀՀՇ և Վազգեն Սարգսյան, սակայն քրեական գործը շուրջ 30 տարի չի բացահայտվել, մնացել է՝ կասեցված վիճակում։  Աղմկահարույց սպանությունների բացահայտման անհրաժեշտության մասին հայտարարել էր 2018թ․ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ կոլեգիայի նիստի ժամանակ։ Քրեական գործը, սակայն, տևական ժամանակ չի բացահայտվել, իսկ կասեցված գործի վերսկսումը պայմանավորված է եղել՝ Քրդատ օրենսգրքի փոփոխությամբ։ 2025թ, հուլիսի 18-ին ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց՝ սպանության գործի բացահայտման և քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ։ Ըստ ՔԿ-ի՝ Սասուն Առուշանյանը նպատակադրվել է շահադիտական շարժառիթով կազմակերպել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը: Սասուն Առուշանյանը եղել է Սամվել Բաբայանի նախկին թիկնազորի պետը, թե ինչ կապ է ունեցել Խորխոռունու հետ՝ պարզ չէ։ Պաշտոնապես չի հայտարարվել նաեւ սպանության շարժառիթի, պատվիրատուների մասին։ Նշենք, որ տարիներ առաջ շրջանառվում էին տարբեր վարկածներ, այդ թվում՝ այն, որ Խորխոռունին բացահայտել էր զենքի ապօրինի շրջանառության, այսինքն՝ վաճառքի դեպքեր։ Այս վարկածի օգտին էր խոսում նաև այն, որ նրա չհրկիզվող պահարանից անհետացել էր կարևոր նշումներով նոթատետրը։ Ի դեպ,  գործով որպես իրեղեն ապացույց է ճանաչվել երեք հատ «Մակարով» տեսակի ատրճանակ, սակայն պարզ չէ, թե արդյո՞ք հենց այդ զենքերն են եղել սպանության գործիքը, թե՝ ոչ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում