Երեւանում կայացավ «Ոսկե բանալի» ռուսալեզու թատերական փառատոնը՝ միավորելով հեքիաթն ու իրականությունը

Մշակութային

Պատմական երազանքներով ու մանկական հուշերի կախարդանքով լցված բեմում հեքիաթն ու իրականությունը միահյուսվեցին մեկ ամբողջության մեջ։ Հայկական եւ ռուսական հեքիաթների սիրելի հերոսները, պատմական ու գրական կերպարները կենդանացան հանդիսատեսի աչքի առաջ՝ փոխանցելով զգացմունքներ, արժեքներ եւ երեւակայության թեւեր։

Այս յուրահատուկ մթնոլորտում էլ անցկացվեց ռուսերեն լեզվով դպրոցական ներկայացումների 19-րդ հանրապետական «Ոսկե բանալի» («Золотой ключик») փառատոնը, որը կազմակերպվել էր «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն հասարակական կազմակերպության կողմից՝ «Ռուսական աշխարհ» հիմնադրամի, Երեւանի Մոսկվայի տան եւ Երևանում Ռուսաստանի Գիտության եւ մշակույթի կենտրոնի աջակցությամբ։

«Իրավունք»-ի հետ զրույցում Հայաստանում ռուս հայրենակիցների հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ եւ «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի ղեկավար ԱԻԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշեց, որ «Ոսկե բանալի» թատերական փառատոնն իր հեղինակային ծրագիրն է, որն արդեն 19 տարեկան է:

— Աիդա Սերգեեւնա, կպատմե՞ք, թե ովքեր են մասնակցում փառատոնին եւ տարեցտարի որքանո՞վ է հեշտ կամ ավելի բարդ դառնում իրականացնել այս թատերական տոնը:

Մասնակցում են խմբեր Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներից։ Իհարկե, դպրոցներին հիմա հեշտ չէ, շատ բան հիմնված է ռուսաց լեզվի ուսուցիչների էնտուզիազմի վրա։ Բայց կան դպրոցներ, որոնք ամեն տարի գալիս են մեզ մոտ ու մասնակցում, այդ թվում՝ հայկական դպրոցներ:

Օրինակ, Մասիսի դպրոցներից են արդեն շատ տարիներ մասնակցում երեխաներ: Ռուսերենը նրանց համար միշտ չէ, որ հեշտ է տրվում, բայց նրանք ընտրում են այնպիսի խաղացանկ, որը թույլ է տալիս դա լրացնել՝ օրինակ, Հովհաննես Թումանյանի հեքիաթները ռուսերենով՝ հայկական առոգանությամբ։ Այստեղ կարեւոր է ոչ այնքան կատարյալ արտասանությունը, որքան դերասանական տաղանդը։

Ի դեպ, մեր փառատոնի մի քանի մասնակիցներ հետագայում ընդունվել են թատերական քոլեջներ եւ բուհեր։ Ես շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվում է աշխատել նաեւ այս ուղղությամբ։

— Մասնավորապես այս տարի ո՞ր թատերական խմբերը մասնակցեցին փառատոնին:

Երեւանի Մոսկվայի տան բեմում այս տարի ելույթ ունեցան ութ դպրոցական թատերական խումբ: Այդ շարքում էին Հրազդանի թատերական ստուդիայի սաները, Մասիսի «Նոր սերունդ» արվեստի կենտրոնի թատերական խմբի անդամները, Մասիսի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի «Սիրոն» թատերական խումբը, ինչպես նաեւ Երեւանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 դպրոցի, Ներսես Մեծի անվան թիվ 124, ՌԴ ՊՆ թիվ 21 դպրոցների, թիվ 181 դպրոցի եւ Գյումրիի ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի թիվ 19 դպրոցի աշակերտները:

Փառատոնի ավարտին մասնակցած բոլոր դպրոցներն ու թատերական խմբերը պարգեւատրվեցին դիպլոմներով եւ խրախուսական նվերներով։ Իսկ ժյուրիի որոշմամբ «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթած երկու մասնակիցներն արժանացան հատուկ մրցանակի. Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի աշակերտ Էրիկ Անտոնյանը եւ Գյումրիի ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի թիվ 19 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արման Խաչատրյանն այս ամառ կմեկնեն հետաքրքիր ճանապարհորդության «Բարեւ, Ռուսաստան» ծրագրի շրջանակում։ Երեւանի Ռուսական տան հատուկ մրցանակն էլ հանձնվեց ՌԴ ՊՆ թիվ 21 դպրոցի թատերական խմբին։

— Ինչպե՞ս կգնահատեք աշակերտների պատրաստվածությունը՝ որպես ժյուրի:

Բարդ քննարկումներ ենք ունեցել, որովհետեւ բոլորն էլ լավն էին: Մենք փորձեցինք գոնե յուրաքանչյուր դպրոցին ինչ-որ կերպ առանձնացնել։ Բոլոր ներկայացումները շատ հետաքրքիր եւ գրավիչ էին։ Եվ ամենակարեւորը՝ մենք կարողացանք վայելել մեր երիտասարդ դերասանների հրաշալի խաղն ու կերպարները: Աշակերտներն էլ հնարավորություն ունեցան ներկայանալու մեծ բեմում: Մեծ բեմ՝ մեծ դահլիճի առջեւ։ Այո՛, դա դժվարությամբ է ձեռք բերվում։ Եվ մենք ամեն ինչ անում ենք, որ այս երեխաները կամաց-կամաց ընտելանան։ Երեխաները հաճույքով ելույթ են ունենում, եւ մենք էլ փորձում ենք նրանց խրախուսել։ Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին եւ հանդիսատեսին, ինչպես նաեւ Երեւանի Մոսկվայի տանը, որի դահլիճը դարձել է փառատոնի հարազատ տունը։

Նյութը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում