«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տաքսու վարորդները ահազանգում են, որ հեղուկ գազի դեֆիցիտը խաթարել է բնականոն աշխատանքը. Դանիելյան

Տնտեսություն

Վերջին շաբաթում հեղուկ գազի գինը Երևանում և մարզերում ժամ առ ժամ թանկանում է՝ հասնելով ընդհուպ 260-300 դրամի։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։

 

Նա, մասնավորապես, նշել է. «Որոշ տեղերում նույնիսկ դեֆիցիտ է առաջացել։ Բանը հասել է նրան, որ մեր հայրենակիցները ֆեյսբուքյան խմբերում են միմյանց հուշում, թե որ գազալցակայանից կարելի է ձեռք բերել։ Շատերը սկսում են հրաժարվել գազի բալոններից, ինչը լրացուցիչ ծախսեր է ենթադրում։ Տաքսու վարորդները ևս ահազանգում են, որ հեղուկ գազի դեֆիցիտը խաթարել է իրենց բնականոն աշխատանքը»։

 

Նա նկատում է՝ ապրիլի սկզբերին հեղուկ գազի գինը 170 դրամ էր, ստացվում է, որ գործ ունենք 60-70% թանկացման հետ։

 

«Հայաստանում հեղուկ գազի գնի տատանվող գնային քաղաքականությանն անդրադառնում եմ պարբերաբար՝ կոչ անելով պատկան մարմիններին, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին քայլեր ձեռնարկելու ոլորտը կարգավորելու ուղղությամբ։

 

Մասնավորապես, անհրաժեշտ է հետազոտության իրականացում, որով կպարզվի՝ բնակա՞ն են թանկացման պատճառները, թե՞ կան ընկերություններ, որոնք այնքան էլ «արդար կանոններով» չեն խաղում։

 

Եթե խնդիրը, ինչպես իրենք են ներկայացնում բոլոր նման դեպքերում, միայն մատակարարման մեջ է, հնարավոր չէ՞ վերահսկելի դարձնել տեղափոխումը, սահմանային ուշացումները։

 

Շուկայի կարգավորումը, պատշաճ մատակարարման ապահովումը Կառավարության ուշադրության կենտրոնում պետք է լինեին։

 

Մինչդեռ, բարձիթողի վիճակը հանգեցնում է դիզվառելիքի շարունակական արհեստական թանկացումների, որից տուժում են ոչ թե իշխանությունները, այլ տքնաջան աշխատող մեր քաղաքացիները։

 

Հրատապ գրություններ եմ ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը և ՏՄՊՊՀ-ին՝ պահանջելով պարզաբանել, թե երբ կլուծվի հեղուկ գազի գնի և դեֆիցիտի խնդիրը»,-նշում է Գառնիկ Դանիելյանը։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան