ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԸ

Վերլուծություն

Թ­րամ­փի դեմ նա­խօ­րեին տե­ղի ու­նե­ցած հեր­թա­կան մա­հա­փոր­ձի հետ կապ­ված` հե­տաքր­քիր վար­կած են ա­ռաջ քա­շում ի­րա­նա­կան ո­րոշ աղբ­յուր­ներ (Տես նաեւ https://iravunk.com/?p=339415&l=am): Այս­պի­սով, թեեւ Թ­րամփը հիմ­քեր չի տես­նում` տե­ղի ու­նե­ցածն Ի­րա­նի հետ կա­պե­լու հա­մար, բայց ա­հա ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը հե­տաքր­քիր միտք են հու­շում: Ըստ այդմ, որ Թ­րամ­փը սկսել է հան­գել այն մտքին, որ Ի­րա­նի հար­ցով ու­ժա­յին կամ պար­տադ­րան­քա­յին լուծ­ման չի կա­րող հաս­նել եւ պետք է ռեալ կոմպ­րո­մի­սի գնալ: Եվ այս հար­ձա­կու­մը ե­կավ նրան հի­շեց­նե­լու, որ ԱՄՆ նա­խա­գա­հը միան­գա­մայն խո­ցե­լի է, ա­ռա­վել եւս, երբ նրան պաշտ­պա­նող­նե­րը «պա­տա­հա­բար» կա­րող են այս­պես խայ­տա­ռա­կո­րեն ձա­խող­վել, որ թույլ են տա­լիս զին­ված ան­ձանց հաս­նել այն վայ­րին, որ­տեղ ԱՄՆ նա­խա­գա­հը ու­ղիղ հա­սա­նե­լիութ­յան վի­ճա­կում է:

Տ­րա­մա­բա­նութ­յու­նը սա է. ե­թե Թ­րամփն ի­րոք ցան­կա­նում է պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նել, ա­պա կգտնվեն ան­ձինք, ո­րոնք կա­րող են փոր­ձել ան­գամ նրան լիկ­վի­դաց­նե­լու գնով դա թույլ չտալ եւ ի ցույց են դնում, որ դրա հնա­րա­վո­րութ­յունն ու­նեն: Ակ­նար­կը, թե­րեւս, Նե­թան­յա­հու­ին է վե­րա­բե­րում, հաշ­վի առ­նե­լով, որ ներ­կա վի­ճա­կում պա­տե­րազ­մը կանգ­նեց­նելն ա­մե­նա­շա­տը ան­ձամբ նրան է հար­վա­ծե­լու. կա­րող է մին­չեւ կյան­քի վեր­ջը բան­տից դուրս չգալ: Ս­րան զու­գա­հեռ, նա­խօ­րեին Իս­րա­յե­լի եր­կու նախ­կին վար­չա­պետ­նե­րը՝ Լա­պի­դը եւ Բե­նե­թը, հայ­տա­րա­րե­ցին, որ միա­վոր­վել են Նե­թան­յա­հո­ւին տա­պա­լե­լու հա­մար: «Մենք միա­վոր­վում ենք ընտ­րութ­յուն­նե­րում հաղ­թե­լու եւ­ ու­ժեղ, կա­յուն ​​կա­ռա­վա­րութ­յուն ստեղ­ծե­լու հա­մար»,- հայ­տա­րա­րում է Յաիր Լա­պի­դը: Ու մեծ հարց է` իր ար­դեն մշտա­կան պա­տե­րազ­մա­կան հա­կում­նե­րով Նե­թան­յա­հո՞ւն է Թ­րամ­փին ա­վե­լի հո­գե­հա­րա­զատ, թե՞ գե­րա­դա­սում է Իս­րա­յե­լի հետ հե­տա­գա հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կա­ռու­ցել այլ ան­ձանց հետ:

­Բայց, ե­թե ա­ռաջ գնանք այն տրա­մա­բա­նութ­յամբ, թե Թ­րամ­փը փոր­ձում է կանգ­նեց­նել ի­րա­նա­կան պա­տե­րազ­մը, ա­պա ա­մե­նաա­ռաջ­նա­յին հարցն այն է, թե դրա հնա­րա­վո­րութ­յու­նը կա՞: Նախ, օ­րերս ա­մե­րիկ­յան պաշ­տո­նա­կան փաս­տաթղ­թե­րում վեր­ջա­պես ֆիքս­վեց այն տես­լա­կա­նը, թե ԱՄՆ-ն Ի­րա­նի դեմ պա­տե­րազմ է սկսել Իս­րա­յե­լի խնդրան­քով: Սա ցու­ցադ­րա­կան ակ­նարկ է, որ Թ­րամ­փը, ել­նել­ով ԱՄՆ-ի շա­հե­րից, Ի­րա­նի հետ ինչ-որ ա­ռանձ­նա­կի խնդիր­ներ չի տես­նում, այն է` կա­րե­լի է գտնել «դեմ­քը փր­կող» տար­բե­րակ եւ պա­տե­րազ­մը վեր­ջաց­նել:

Եվ մյուս կող­մից, այն «տա­րօ­րի­նակ» ակ­տի­վութ­յու­նը, որն այս օ­րե­րին դրսե­ւո­րում է Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րա­րը, իր հեր­թին է հե­տաքր­քիր մտքեր ա­ռա­ջաց­նում: Այս­պես, Ա­րաղ­չին վեր­ջին օ­րե­րին հե­տաքր­քիր «ճա­նա­պար­հոր­դութ­յան» մեջ է: Նախ` նա Իս­լա­մա­բա­դում էր: Չ­նա­յած դրան, այն­տեղ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ հան­դի­պում չե­ղավ, բայց Թ­րամ­փը դա բա­վա­կա­նին հան­գիստ ըն­դու­նեց: Տ­պա­վո­րութ­յունն այն է, որ պետք էր միջ­նոր­դի` Պա­կիս­տա­նի մի­ջո­ցով ինչ-որ բան փո­խան­ցել Վա­շինգ­տո­նին, ո­րը ե­ղավ «ձեռ­քից` ձեռք» տար­բե­րա­կով: Պա­կիս­տա­նից Ա­րաղ­չին մեկ­նեց Օ­ման, ո­րը եւս տրա­մա­բա­նա­կան է. Օ­մա­նը Հոր­մու­զի նե­ղու­ցի «հա­մա­սե­փա­կա­նա­տերն» է Ի­րա­նի հետ միա­սին: Այ­սինքն, ե­թե կա Հոր­մու­զի նե­ղու­ցի նոր կար­գա­վի­ճա­կի հարց, ա­պա պետք է դա նաեւ Օ­մա­նի հետ ճշգրտել: Այս­տե­ղից, տա­րօ­րի­նակ է, բայց վե­րա­դար­ձավ Իս­լա­մա­բադ, ին­չը Օ­մա­նում պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը եւս Վա­շինգ­տո­նին հասց­նե­լու տեսք ու­նե­ր: Վեր­ջա­պես, ե­րեկ Արաղ­չին թռավ Սանկտ Պե­տեր­բուրգ` նա­խա­գահ Պու­տի­նի հետ հան­դիպ­ման: Իսկ սա նշա­նա­կում է, որ ըն­թա­նում է մի գոր­ծըն­թաց, որ­տեղ ի­րա­կա­նում Իս­լա­մա­բա­դը, թեեւ դեռ հա­մար­վում է միջ­նորդ, սա­կայն ըն­դա­մե­նը «խոսք տա­նող-բե­րո­ղի» կար­գա­վի­ճա­կում է, եւ ա­վե­լի խոր­քա­յին գոր­ծըն­թաց­ներ են ըն­թա­նում Մոսկ­վա­յի մաս­նակ­ցութ­յամբ: Ընդ ո­րում, մինչ Ա­րաղ­չու ՌԴ ժա­մա­նու­մը, Թ­րամ­փը եւս տե­ղե­կաց­րեց, որ խո­սել է Պու­տի­նի հետ:

Այ­սինքն, այս ամ­բողջ շարժն ակ­նարկ է, որ ի­րա­նա­կան թե­մա­տի­կա­յով շատ ակ­տիվ կու­լի­սա­յին քննար­կում­ներ են ըն­թա­նում: Ա­վե­լին, ան­գամ տա­րած­վել են խո­սակ­ցութ­յուն­ներ Ի­րա­նի ա­ռա­ջար­կած բա­նակ­ցա­յին մե­խա­նիզ­մի մա­սին. հաս­տա­տել Ի­րա­նի եւ Լի­բա­նա­նի դեմ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու գա­ղա­փա­րը, ա­պա անց­նել Հոր­մու­զի ներ­ղու­ցի կար­գա­վի­ճա­կի, հա­կաի­րա­նա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րի եւ մյուս հար­ցե­րին: Այս ա­մե­նը հաս­տա­տե­լով, նոր միայն սկսել ա­մե­նա­վի­ճա­հա­րույց` մի­ջու­կա­յին թե­մա­յով քննար­կում­նե­րը:

Թ­րամ­փի հա­մար սա կա­րող է ըն­դու­նե­լի տար­բե­րակ դառ­նալ. դա «դեմ­քը մաք­րող» տար­բե­րակ է, ա­ռա­վել եւս, որ հաշ­տութ­յան պա­րա­մետ­րե­րի մի զգա­լի մասն ար­դեն հա­մա­ձայ­նեց­վել է, իսկ Իրա­նի ա­ռա­ջար­կը` էս­կա­լա­ցիան մեղ­մել աս­տի­ճա­նա­բար, ի­րա­վի­ճա­կը կա­ռա­վա­րե­լիութ­յան մեջ է պա­հում: Այ­լընտ­րան­քը` պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լը մնում է ան­ցան­կա­լի:

Ա­հա այս ընդ­հան­րա­կան պատ­կե­րը գա­լիս է հու­շե­լու, որ պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու ի­րա­կան տար­բե­րակ ներ­կա պա­հին ի­րոք կա: Իսկ ա­հա Նե­թան­յա­հուն մեկ ան­գամ կա­րո­ղա­ցավ այդ շան­սը ձա­խո­ղել` սրե­լով լի­բա­նան­յան պա­տե­րազ­մը, թե` այս հար­ցը պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի մեջ չկար: Երկ­րորդ ան­գամ այդ տրյու­կը հա­զիվ թե աշ­խա­տի. Լի­բա­նա­նի հար­ցը Ի­րա­նի ա­ռա­ջարկ­նե­րում շատ հստակ է ընդգծ­ված: Այ­սինքն, կա­րող է պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լու հար­ցում «վեր­ջին տար­բե­րա­կի» կար­գա­վի­ճակ ու­նե­նալ Թ­րամ­փին ֆի­զի­կա­պես ոչն­չաց­նե­լու սպառ­նա­լիք ցու­ցադ­րե­լու վար­կա­ծը, ո­րի մա­սին  ակ­նար­կում են ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը: Ու­ստիեւ տես­նենք, թե դա որ­քա­նով է ռեալ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում