Արաղչիի այցը Ռուսաստան կդառնա՞ իրանական պատերազմի ավարտը

Վերլուծություն

­Շատ նման է, որ ի­րա­նա­կան եւ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմ­նե­րը, այս­պես ա­սենք, շո­շափ­ման մեկ ընդ­հա­նուր կետ են ձեռք բե­րում: Ա­մեն դեպ­քում, Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րար Ա­րաղ­չիի ռու­սաս­տան­յան այ­ցը եւ Պու­տի­նի հետ հան­դի­պու­մը նման տպա­վո­րութ­յուն թող­նում է:

­Թե կոնկ­րետ դե­տա­լա­յին ի­մաս­տով ինչ են խո­սել եւ պայ­մա­նա­վոր­վել ռու­սա­կան եւ ի­րա­նա­կան կող­մերն այդ հան­դիպ­ման ժա­մա­նակ, բնա­կա­նա­բար, կա­րե­լի է միայն են­թադ­րել: Բայց ընդ­հան­րա­կան ի­մաս­տով պատ­կե­րը, թե­րեւս, բա­վա­կա­նին հաս­կա­նա­լի է: Նախ այն, որ այդ հան­դի­պու­մը Ա­րաղ­չիի ընդ­նա­հուր այ­ցե­րի հա­մա­տեքս­տում էր` Պա­կիս­տան-Օ­ման-Ռու­սաս­տան ուղ­ղութ­յամբ, ար­դեն իսկ հիմք էր տա­լիս են­թադ­րե­լու, որ դրա ուղղ­վա­ծութ­յու­նը ԱՄՆ-ի հետ լե­զու գտնե­լու հարցն է: Բուն ռու­սա­կան այ­ցի շրջա­նակ­նե­րում եւս շատ խոս­վեց պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին, ո­րը եւս այդ մա­սին է ակ­նար­կում: Վեր­ջա­պես, ՌԴ նա­խա­գա­հի խոս­նա­կը պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց, որ Մոսկ­վան կա­րող է միջ­նորդ դառ­նալ, ե­թե կող­մերն ու­նեն նման ցան­կութ­յու­ն: Ե­թե հա­ջող­վի, ա­պա հենց դա էլ կդառ­նա ի­րա­նա­կան եւ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմ­նե­րի հի­շա­տակ­ված շո­շափ­ման ընդ­հա­նուր կե­տը. ԱՄՆ-ն այն մե­կում է միջ­նոր­դում, ՌԴ-ն` այս մե­կում, եւ ձեռ­քի հետ էլ ի­րար մեջ ընդ­հան­րա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հարց են լու­ծում:

Այս­տեղ ամ­բողջ հար­ցը մի փոքր այլ է: Այն, որ ի­րա­նա­կան թե­ման կար ի սկզբա­նե, եւ այն էա­պես շո­շա­փում էր ինչ­պես ԱՄՆ-ի, այն­պես էլ` ՌԴ-ի շա­հե­րը, ակն­հայտ էր դեռ ան­ցած տա­րի` Ալ­յաս­կա­յում Պու­տի­նի եւ Թ­րամ­փի հան­դիպ­ման ժա­մա­նակ: Հան­դի­պու­մից հե­տո պարզ դար­ձավ, որ Ուկ­րաի­նա­յի հետ կապ­ված կան կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ: Իսկ Ի­րա­նի հար­ցով պայ­մա­նա­վոր­վե՞լ էին, դա է, որ դեռ հստակ պա­տաս­խան չու­նի: Ե­թե պայ­մա­նա­վոր­վել էին, ա­պա այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յո­նը կա­րո՞ղ էր պա­տե­րազ­մի տար­բե­րա­կը լի­նել. ֆան­տաս­տիկ է թվում, բայց ին­չու ոչ: Ա­ռա­վել եւս, որ, ինչ­պես ար­դեն են­թադ­րե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, այդ պա­տե­րազ­մը Ի­րա­նին տա­լիս է գեր­տե­րութ­յան կար­գա­վի­ճակ, դրա­նով նաեւ հիմ­քից փո­խե­լով Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի այն կա­ռուց­ված­քը, ո­րը Բ­րի­տա­նիան «կա­րել» էր «իր հա­գով» դեռ 19-իդ դա­րում: Ու ե­թե փոր­ձենք ա­ռաջ գնալ այդ ֆան­տաս­տիկ տար­բե­րա­կով, ա­պա ներ­կա ի­րա­վի­ճա­կը մեկ բան է նշա­նա­կում` հա­սել է խա­ղա­վար­տի պա­հը, ո­րը կա­րող է ֆիքս­վել ԱՄՆ-Ի­րան պաշ­տո­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի տես­քով:

Այս­պի­սով, հնա­րա­վո՞ր են այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը: ԱՄՆ-ի հա­մար պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լը մի շարք ի­մաստ­նե­րով մեծ խնդիր է: Ու այդ խնդի­րը միայն մե­ծա­նա­լու է. ար­դեն մա­յի­սին ծրագր­ված է ԱՄՆ-­Չի­նաս­տան գա­գա­թա­ժո­ղո­վը, հե­տո ֆուտ­բո­լի աշ­խար­հի ա­ռաջ­նութ­յունն է ԱՄՆ-ում: Մի­ջո­ցա­ռում­ներ, ո­րոնք ա­վե­լի կծան­րաց­նեն Թ­րամ­փի վի­ճա­կը, ե­թե զու­գա­հե­ռա­բար պա­տե­րազմ վա­րի: Ի­րա­նին եւս ար­դեն ո­րե­ւէ պա­տե­րազմ պետք չէ. նրան ար­դեն աշ­խար­հում ըն­դու­նում են, որ­պես գեր­տե­րութ­յուն, ըն­դա­մե­նը պետք է այդ կար­գա­վի­ճա­կը պա­հել: Չի­նաս­տա­նի հա­մար եւս բա­վա­կա­նին հար­մա­րա­վետ վի­ճակ է. Թ­րամփն իր բա­զում ներ­քին եւ ար­տա­քին խնդիր­նե­րով ար­դեն դժվար թե մաք­սի­մա­լիս­տութ­յան գնա:

­Կա նաեւ Նե­թան­յա­հու­ի հար­ցը: Միայն թե ար­դեն այս հոկ­տեմ­բե­րին Իս­րա­յե­լում ընտ­րութ­յու­ններ են, Նե­թան­յա­հուն հա­զիվ թե կա­րո­ղա­նա վար­չա­պե­տի ա­թո­ռը պա­հել: Չ­նա­յած, վեր­ջերս Իս­րա­յել ե­կավ Ար­գեն­տի­նա­յի նա­խա­գահ Խա­վիեր Մի­լեյն: Այս այ­ցի ֆո­նին տա­րած­վել են ծան­րակ­շիռ խո­սակ­ցութ­յուն­ներ մինչեւ 300 000 հրեա­յի Ար­գեն­տի­նա­յում տե­ղա­վո­րե­լու եւ ն­րանց հա­մար երկ­րի հա­րա­վա­յին գո­տում` Պա­տա­գո­նիա­յում ա­ռան­ձին ինք­նա­կա­ռա­վար­վող տա­րածք ստեղ­ծե­լու ծրա­գի­րը: Թե ինչ կա­րող է սա իր տակ են­թադ­րել, խո­սակ­ցութ­յան այլ թե­մա է: Բայց ե­թե նման միա­վոր կա­րող է ստեղծ­վել, ի՞նչն է խան­գա­րում, որ այն Նե­թան­յա­հուն ղե­կա­վա­րի. իս­րա­յե­լա­կան եւ այլ երկր­նե­րի դա­տա­րան­նե­րից հե­ռու, «Մեծ Իս­րա­յե­լի» գա­ղա­փա­րա­խո­սութ­յամբ: Ե­րու­սա­ղե­մից մի քիչ հե­ռու է, բայց դե կլի­ման ան­հա­մե­մատ լավն է: Ե­թե հրեա­կան մեծ փո­ղեր գան, կա­րող է շատ հետաքր­քիր բան ստաց­վել: Ա­ռա­վել եւս, որ դո­լա­րի հե­գե­մո­նիան հաս­տատ եր­կար պա­հել այ­լեւս հնա­րա­վոր չէ, պետք է մի այլ բան գտնել:

Այ­սինքն, նման է, որ Ի­րա­նի եւ ԱՄՆ-ի մի­ջեւ Մոսկ­վա­յի միջ­նոր­դութ­յան ա­ռա­ջարկն ար­ված է ճիշտ պա­հին: Ու, թե­րեւս, ե­թե ա­ռա­ջի­կա մեկ-եր­կու շա­բաթ­նե­րին պա­տե­րազ­մը չվերսկս­վի, այս մե­խա­նիզ­մը կա­րող է աշ­խա­տել:

Ինչ վե­րա­բե­րում է ուկ­րաի­նա­կան ճա­կա­տին, ա­պա այս­տեղ ար­դեն գործ­նա­կա­նում սկսվել է ռուս­նե­րի գար­նա­նա­յին կոմ­պա­նիան, եւ այն կա­րող է բո­լո­րո­վին նոր ի­րո­ղութ­յուն­ներ ա­ռա­ջաց­նել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում