Արա Արշավիրիչը չի պատրաստվում զիջել իր դիրքերը
ՆերքաղաքականՏեւական ժամանակ է, ինչ սոցցանցերում եւ մամուլում լուրեր են շրջանառվում, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հավակնում է դառնալ Ռուսաստանի հայերի միության նախագահը՝ Արա Աբրահամյանի փոխարեն: Սակայն, ռուսաստանյան մեր աղբյուրների համաձայն, Արա Արշավիրիչը բոլորովին մտադիր չէ անցնել թոշակի: Ավելին՝ նա նեղ շրջանակներում ասել է, որ ո՛չ նախկինները, ո՛չ ներկաները չեն կարող հեռացնել իրեն՝ իր զբաղեցրած դիրքից: Եվ եթե կարողանային, շատ ավելի վաղ արած կլինեին:
Սեփ. լրատվություն

