«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Այս ամենը հետևանք է համակարգային կառավարման բացակայության, պետական կառավարումն անլրջացնելը հասել է չգիտեմ որ աստիճանի. Հեղուկ գազի դեֆիցիտի հետքերով

Հանդիպում

Հայաստանում վերջին օրերին հեղուկ գազի դեֆիցիտ է և գների կտրուկ աճ։  Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ խնդիրը պայմանավորված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով.

- Հայաստանը հեղուկ գազ ներկրող երկիր է, հիմնականում ներկրում ենք Ռուսաստանի Դաշնությունից և մասամբ նաև՝ Իրանից ու Իրաքից։ Վերջին իրադարձություններով պայմանավորված՝ գրեթե դադարեցրել ենք կամ խիստ սահմանափակել ենք Իրանից, Իրաքից հեղուկ գազի ներկրումը և հիմնական, մեծ կախվածություն ունենք արդեն Ռուսաստանից ներկրումների այդ շղթայից։ Սա, անշուշտ, հիմնական պատճառն է Հայաստանի հեղուկ գազի դեֆիցիտի և կտրուկ գների աճի մասով:
համաշխարհային շուկայում նավթի և գազի գների աճ է արձանագրվել։ Բացի այդ, խոշոր արտահանող երկրներից մեկը՝ Քաթարը, կրճատել կամ դադարեցրել է մատակարարումները, ինչն առաջացրել է դեֆիցիտ միջազգային շուկայում։ Արդյունքում՝ ռուսական ընկերությունները նախընտրում են իրենց արտադրանքը բարձր գներով վաճառել ասիական և այլ շուկաներում, քան՝ Հայաստանում: 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ նկատում է.

-Այո, շաֆ լցակայաններում կտրոնով են վաճառում, ավելի շատ կտրոններ ունեն իրավաբանական անձինք, որոնք էլ ավելի մեծ ռեսուրսներ ունեն մեքենան սարքին պահելու համար, քան ֆիզիկական անձինք: 

Այսինքն՝ հասկանալի է, որ երբ հեղուկ գազով մեքենա ունեցող քաղաքացին, հնարավոր է, որ չկարողանա այդ մեքենան բենզինով շահագործել, որովհետև ինչ-ինչ մասեր փչացած են, իսկ դրանք վերանորոգելը այդ մարդու համար բեռ է, դրան հակառակ իրավաբանական անձինք ռեսուրս ունեն, կարող են իրենց մեքենան վերանորոգել: 

Այնպես որ, ռեսուրս ունեցողի համար ավելի լավ պայման է գազի շուկայում, քան՝ ռեսուրս չունեցողի, իսկ սա հետևանք է նրա, որ չկա կառավարում, քանի որ երբ պետք է ադրբեջանական ճանապարհի մասին շոու անել, անում են, բայց երբ իրականում մեկ անգամ այդ ճանապարհը կարող է իսկապես պետք լիներ, որևէ մեկը չհիշեց այդ մասին ու չասաց: 

Ես չեմ ուզում երկար տեսական բաներ թվարկել, որովհետև հնարավոր ելքերն ահավոր շատ են, ես չեմ կարող 42-էջանոց փաստաթուղթ պատմել, ներկայացնել: Ճգնաժամային կառավարման ռազմավարություն է պետք ունենալ՝ ո՛ր օրն ենք հանրությանը տեղեկացնում, որ հինգ օր խնդիր չունենք, նաև դրանով զսպենք գնաճը և այլն: Այս ամեն ինչը հետևանք է համակարգային կառավարման բացակայության, չկա համակարգային մոտեցում, պետական կառավարումն անլրջացնելը հասել է չգիտեմ որ աստիճանի: 

Հանրային իրազեկումն ինքնանպատակ չի լինում, դա բերում է նրան, որ խուճապ չի առաջանում, նաև ավելորդ վաճառք չի լինում, ու չորս օրվա պաշարը դառնում է չորս օրվա, ոչ թե խուճապի հետևանքով դառնում է երեք օրվա պաշար: Բայց դու պետք է իմանաս, որ իրականում քեզ մոտ չորրորդ օրը խնդիր չի լինելու, որովհետև, պայմանական, իրանականը մտնելու է շուկա, եթե դեֆիցիտ է լինելու ի՞նչ իրազեկես, իրազեկման աշխատանքները հանրության հետ արվում են միայն այն դեպքում, երբ մնացածների հետ է աշխատանք արվել, եթե չի արվել այդ աշխատանքը, ի՞նչն ես իրազեկում, իրազեկում ես, որ դու կա՞ս: 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան