«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ժողովուրդ». Արցախցի գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, անցնում է փողերի լվացման գործին

Միջազգային

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում, պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, առանց անուններ տալու հայտարարեց, որ այն գործարարի նկատմամբ, որի Սևանա լճի ափին գտնվող առանձնատան մի հատվածը քանդվել է դատախազության պահանջով, նրան առնչվող «փողերի լվացման վարույթ կա»։ Թե ով է այդ գործարարը և ինչ կարգավիճակ ունի, դատախազը չմանրամասնեց, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է արցախցի գործարար Արման Հակոբջանյանին, որի վերաբերյալ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին պաշտոնական հաղորդում է ներկայացվել դատախազություն։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարվա դեկտեմբերի 30-ին հաղորդում է ներկայացվել Վելես իրավապաշտպան ՀԿ-ի կողմից գլխավոր դատախազին։ Այն վերաբերում է «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ից գումարների հափշտակման և դրանք ՀՀ-ում հետագա օրինականացմանը»։

Հաղորդման հեղինակ Մարինա Պողոսյանը գրել է, որ «Արման Հակոբջանյանը հանդիսացել է «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական։ Մի շարք գործարքներում եղել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ՝ հանրահայտ Գրիգորի Սարկիսյանի որդու՝ Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Կարեն Սարգսյանի հետ, եղել է նաև ԱՀ Պաշտպանության բանակի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (գեներալ Օգանովսկու) բարձր հովանու ներքո և սկզբնական շրջանում ՀՀ-ում, օգտվելով Օգանովսկու կապերից, շարունակել է իր արտոնյալ գործունեությունը արդեն ՀՀ տարածքում»։

Ըստ հաղորդման՝ «փաստացի գումարներն անխափան յուրացնելու և գումարների շարժը թաքցնելու նպատակով 27․04․2002 թ․ Հայաստանում հիմնվում է ԱՀ գրանցված «Կապավոր» ՍՊԸ-ի նույնանուն «Կապավոր» ՍՊԸ-ն, որի իրավանախորդը հանդիսացել է նույն օրը ԼՂ-ում գրանցված «Դորկապ Պլյուս» ՓԲԸ-ն, և որի 100% բաժնետերը հանդիսացել է ՀՀ-ում գրանցված «Կապավոր» ՍՊԸ-ն»։

Ինչ ունեն Հակոբջանյանները

«Կապավոր» ՍՊԸ-ի բաժնետերերն են հանդիսացել Արման Հակոբջանյանը, վերջինիս եղբայր Արայիկ Հակոբջանյանը։ Հարկ է նշել, որ ԼՂ գրանցված «Կապավոր» ՍՊՆ-ն չի կատարել ԱՆՀ-ի հանդեպ 36,822,257 ՀՀ դրամի վարկային պարտավորությունները։

➢ «Ասֆալտագործ» ԲԲԸ, հիմնադրված 06․09․2002 թ․, գրանցված ք․ Երևան, Շիրակի փ․ 47 հասցեով։ ➢ «Ասֆալտագործ» ՍՊԸ, հիմնադրված 16․04․2007 թ․, գրանցված ք․ Երևան, Շիրակի փ․ 47 հասցեով, որի հիմնադիրներն են եղել Արման Հակոբջանյանի հայրը՝ Մարատ Հակոբջանյանը, եղբայրը՝ Արայիկ Հակոբջանյանը և ոմն Գարրի Գրիգորյան՝ տարբեր մասնաբաժիններով։ Հետագայում մասնաբաժինները բաշխվել են վերջինիս մոր՝ Լիրա Գալստյանի և Արման Հակոբջանյանի միջև։ ➢ «Ասֆալտագործ» ՍՊԸ ԱՐՀԿ, հիմնադրված 29․05․2008 թ․, գրանցված ք․ Երևան, Շիրակի փ․ 47 հասցեով։ ➢ «Կապավոր» ՍՊԸ, հիմնադրված 12․10․2023 թ․, գրանցված ք․ Երևան, Շիրակի փ․ 47 հասցեով։ 29․12․2023 թ․ վերանվանվել է «Կապ գրուպ» ՍՊԸ, որի 100% մասնակից է հանդիսացել Արման Հակոբջանյանը, տնօրեն՝ Գրաչիկ Գրիգորիի Սարքիսյանը (այս անձնավորությունը հանդիսանում է Արման Հակոբջանյանի փոխկապակցված անձ այլ կազմակերպություններում ևս)։ ➢ «Կապավոր քոնսթրաքշն» ՍՊԸ, հիմնադրված 21․07․2023 թ․, գրանցված ք․ Երևան, Շիրակի փ․ 47 հասցեով, 100% մասնակից՝ Արման Հակոբջանյան, տնօրենը՝ նույն Գրաչիկ Գրիգորիի Սարքիսյանը։ ➢ «Կապավոր շին» ՍՊԸ, հիմնադրված 14․03․2022 թ․, գրանցված ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Ծովագյուղ 1 թղմ., 4, 2 հասցեով։ Հատկանշական է, որ վերոնշյալ կազմակերպությունը հիմնադրվել է ոմն Մարատ Ռուբիկի Գևորգյանի կողմից՝ 100% բաժնեմասով՝ 50,000 ՀՀ դրամ արժողությամբ։ Երկու ամիս անց սույն կազմակերպության բաժնեմասը փոխանցվել է ոմն Գուրգեն Ռուդիկի Համբարձումյանի, որից 2 ամիս անց՝ 04․07․2023 թ․, Արման Հակոբջանյանը դառնում է նույն կազմակերպության 100% բաժնեմասի սեփականատեր՝ 1,005,050,000 ՀՀ դրամով։ ➢ «Պլատինիում գարդեն» ՍՊԸ, հիմնադրված 07․06․2023 թ․, գրանցված ք․ Երևան, Շիրակի փ․ 47/12 հասցեով, մասնակիցներ՝ Արման Հակոբջանյան և 01․03․2024 թ-ից Էրիկ Դանիելյան։ ➢ «Ֆեմիլի գարդեն» ՍՊԸ, հիմնադրված 28․11․2022 թ․, գրանցված ք․ Երևան, Շիրակի փ․ 47/12 հասցեով, գործունեության հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք, Տալվորիկ գյուղ, 100% մասնակից՝ Արման Հակոբջանյան։ ➢ «Պերֆեկտ գարդեն» ՍՊԸ, հիմնադրված 29․06․2023 թ․, գրանցված ք․ Երևան, Նոր Նորք, 7 զնգվ., 2, բն. 18, գործունեության հասցե՝ մարզ Արմավիր, գյուղ Դալարիկ։ ➢ «Գազ սթրիմ» ՍՊԸ, հիմնադրված 27․09․2022 թ․, գրանցված Կոտայք, Վերին Պտղնի, Սևան-Երևան մայրուղի 20 հասցեով։ ➢ «Ֆլեյմ Գազ» ՍՊԸ, հիմնադրված 27․09․2022 թ․, գրանցված Արմավիրի մարզ, Արգավանդ, Կենտրոնական 2 փ., 8 հասցեով։ ➢ «Գազ փունթ» ՍՊԸ, հիմնադրված 27․09․2022 թ․, գրանցված Կոտայքի մարզ, Եղվարդ, Զովունի 1/183 հասցեով։ ➢ «Գազ շեն» ՍՊԸ, հիմնադրված 27․09․2022 թ․, գրանցված Արարատ, Ազատաշեն 3 փ., 2/3 հասցեով։ ➢ «Դղյակ Հոթել» ՍՊԸ, հիմնադրված 09․12․2010 թ․, գրանցված Դիլիջան, Սայաթ-Նովա 50, գործունեության հասցե՝ Ավան, Աճառյան 37։ ➢ «Էկո տոպ» ՍՊԸ, հիմնադրված 19․04․2021 թ․, գրանցված Լոռի, Վանաձոր, Զորյան փ., շ․ 79, բն. 99, գործունեության հասցե՝ ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Մոնթե Մելքոնյան 24/1։

Փաշինյանը հյուրընկալվեց գործարարին՝ հիանալով նրա 180 հա դեղձի այգիներով

Սակայն այս պատմությունն ունի նաև ակնհայտ քաղաքական շերտ։ 2026 թվականի ապրիլի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Արմավիրի մարզ, որտեղ շրջել էր Արման Հակոբջանյանին պատկանող «խելացի այգիներում»։

Այցի ընթացքում Հակոբջանյանը հայտարարել էր, որ ծրագրի իրականացման համար «մոտ 3 միլիարդ դրամ ներդրվել է իրենց միջոցներով», իսկ մնացածը իրականացվել է պետական աջակցության՝ սուբսիդավորման ծրագրերի շրջանակում։

Այս ֆոնին քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է, որ նման բարձր մակարդակի այցերը կարող են դիտարկվել որպես հովանավորչության ազդակ։ Սակայն նույն ժամանակահատվածում Աննա Վարդապետյանի հայտարարությունը ԱԺ-ում հստակ ուղերձ էր պարունակում՝ օրենքի առաջ արտոնյալներ չեն լինելու։

Եվ այս իրավիճակում ձևավորվում է հակասական պատկեր․ մի կողմից՝ ծանր մեղադրանքներ՝ հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ, մյուս կողմից՝ գործարարի հրապարակային ակտիվություն և բարձր մակարդակի քաղաքական այցեր։

Եթե դատախազության հայտարարությունը հետևողական լինի, ապա այս գործը կարող է դառնալ ցուցիչ՝ արդյոք Հայաստանում իսկապես բացառվում է քաղաքական հովանավորչությունը, թե ոչ։

Մի բան, սակայն, մնում է առանցքային․ եթե ներկայացված կասկածները հաստատվեն իրավական կարգով, ապա խոսքը լուրջ հանցագործությունների մասին է, և այդ դեպքում պատասխանատվությունը պետք է լինի անխուսափելի՝ անկախ որևէ կապից կամ հանգամանքից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության