«Հրապարակ». ՔՊ նախընտրական շտաբի պետերը, որոնք հիմնական ձայն բերողներն են համարվում, լուրջ կասկածներ ունեն
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 7-ին սահմանադրական մեծամասնություն վերցնելու մասին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների մեծախոս հայտարարությունների հետեւում, պարզվում է՝ թաքնված է իրենց շանսերի վրա խիստ կասկածող եւ պարտություն կանխատեսող շարքային կուսակցականների մի մեծ բազմություն։
Ըստ մեր իշխանական աղբյուրի, շտաբի պետերն ընդհանուր «չաթ» ունեն եւ գրեթե ամենօրյա ռեժիմով այստեղ քննարկում են իրենց խնդիրները, կիսվում են իրենց կասկած-մտահոգություններով։
Օրերս նա մի բոցաշունչ տեքստ է գրել չաթում՝ փորձելով փարատել թիմակիցների կասկածները, վստահեցրել է, որ իրենց շանսերը շատ մեծ են, կասկած թող չունենան հաղթանակի հարցում։ Սակայն մարզային եւ տեղական շտաբի պետերը դրանից չեն մխիթարվել, քանի որ գետնի վրա են կանգնած եւ առանձին զրույցներում սկսել են դժգոհել, թե վերեւներում իրականությունից կտրված են եւ ամեն ինչ անում են, որ վիճակն ավելի վատանա՝ «իշխանությունն ինքն իր դեմ քայլեր է անում․ մե՛կ նոր անձնագրերի թեման, մե՛կ ադրբեջանցիների այցելությունը, իրենք մեզ խանգարում են, հետո մեզնից են արդյունք պահանջելու»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

