Այս անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան ասաց՝ քուանշ Նիկոլ Վովայեվիչ․ Աղազարյանը հայ-ռուսական հարաբերությունների մասին

Հանդիպում

 «Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով մենք  անազնիվ ենք ու անարդարացի՝ անկախ մեր նկատմամբ Ռուսաստանի թույլ տված սխալներից։ Բայց մենք անազնիվ ենք այն իմաստով, որ Ռուսաստանը՝ մեր ռազմավարական դաշնակիցը, որի զորքերը մեր սահմաններն են պաշտպանում, գտնվում է ծանր ռազմաքաղաքական իրողությունների մեջ Ուկրաինայի պատերազմի բերումով և ըստ էության, պատերազմում է աշխարհի ուժեղ կեսի հետ: Ի՞նչ կարիք կա, որ այս ընթացքում դու այդ ձևի քաղաքականություն իրականացնես Եվրոպայի հետ կապված։ Դու օրենք ես ընդունում ԵՄ գնալու հետ կապված, հետո կասես՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչի՞ մասին եք խոսում, օրենք է, թող մնա այդտեղ, ի՞նչ է խանգարում, բայց մի X պահի կասես՝ օրենք ենք ընդունել, չկատարե՞նք։ Այնպես որ բովանդակությունն է կարևոր»,- անդրադառնալով իշխանությունների կողմից հայ-ռուսական հարաբերություններին դիրքորոշմանը, նման դիտարկում է անում ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը ընդգծելով․

-Նիկոլի արջի ընկերությանը այլեւս ՌԴ նախագահը չի հավատում, ու Նիկոլն էլ դա շատ լավ գիտի։ Երեւի նկատել եք ՌԴ նախագահի հետ հանդիպումիվ հետո վարչապետի ելույթները այնպսի բոցաշունչ էին, որ անգամ ամենառուսամետները նման ելույթներով հանդես չեն գալիս։ Իսկ դա պայմանավորված էր նրանով, որ վերջին հանդիպման ընթացքում այլեւս Պուտինը բացահայտ դիմեց հայ ժողովրդին, որ տեսեք՝ Դուք եք որոշում սիրելի հայ ժողովուրդ, կոպիտ ասած, ասեց Ձեր ընտրություննա , բայց դե հետեւանքների մասին նախապես զգուշացնում եմ։ Դրա համար Նիկոլը որոշել է ցույց տալ, որ ինքը բոլոր ռուսամետներից ամենառուսամետն է, բայց այստեղ արդեն ՌԴ նախագահ Պուտինը նրան կոպիտ ասած բլոդի օրենքներով ասեց՝ քուանշ Վովայեվիչ, ցույց տալով, որ այլեւս չի հավատում նրա արջի ընկերությանը։ Դրա համար էլ Պուտինը տեսախցիկների առաջ ասաց․ ես Նիկոլին չեմ հավատում հարգելի հայեր, այս անգամ Դուք եք որոշում, որ հետո չասեք այս կամ այն խնդիրը առաջացավ։

-Ի՞նչ գին ՀՀ-ն կարող է վճարել ՌԴ-ի հետ կապերը խզելու արդյունքում։

-Շատ ցավոտ, հիմա ՌԴ-ն էլ չի հավատում Նիկոլի արցունքներին, հիմա ուղիղ հայ ժողովրդի պատասխանին է սպասում ՌԴ նախագահը։ Ասում է, եթե Եվրոպան կարող է Ձեզ գումար տալ ու ասել, որ ՌԴ-ն վատն է, մենք էլ ասում ենք էսա հայ ժողովուրդ դուք ընտրեք։ Ես անձամբ նորմալ եմ վերաբերում ՌԴ-ի վերաբերմունքին։ Հիմա ե՛ւ Հայաստանը ե՛ւ ՌԴ-ն բաց խաղաքարտերով են խաղում։ Տեսեք, ինչ է անում Հայաստանը՝ գրկաբաց ընդունում է Մակրոնին, ով նախ Կիլիկիան հանձնեց թուրքերին, ապա Արցախը, հիմա էլ գալիս է Հայաստանը հանձնելու թուրքերին, դա իմ խորին համոզմունքն է։

-Պարոն Աղազարյան, եթե Փաշինյանը հիմա մեղմացրել է իր խոսույթը, ապա ԱԺ նախագահ Սիմոնյանը շարունակում է բավականին կոշտ արտահայտվել։ Օրինակ օրերս վերջինս մասնավորապես նշել է, թե տարածաշրջանում խաղաղությունը ձեռնտու չէ գերտերություններին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը, որովհետև այդպես նա լծակ չի ունենա առաջին հերթին Հայաստանի, հետո նաև Ադրբեջանի վրա, որովհետև Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՌԴ-ն համարում են իր ազդեցության գոտի:

-Ալեն Սիմոնյանը եւ Նիկոլ Փաշինյանը այս հարցում միասին են, սինխորն աշխատում են, ուղղակի մեկը ավելի թունդ հակառուս է խաղում, մյուսը՝ համեմատաբար նորմալ, ու տենց պարբերաբար տեղերով փոխվում են, բայց իրականում նրանք միասին, պայմանավորված՝ պասերով իրար հետ հակառուսականություն են տարածում ու կողքից նայում զարգացումներին։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում