«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ԱՄԵՆ ՎԱՅՐԿՅԱՆ ԶԳՈՒՄ ԵՄ ԵԶԴԻ ԵՎ ՀԱՅ ԱԶԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԵՎՐՈՊԱՅԻ ՀՆԳԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆ

Սպորտ

Վերջերս Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը հաջող հանդես եկավ Հայաստանի հավաքականը, գրանցելով աննախադեպ արդյունք։ Առաջին անգամ Եվրոպայի առաջնությունում հունահռոմեականները նվաճեցին 5 մեդալ։ Ոսկե մեդալի արժանացավ Մալխաս Ամոյանը 77 կգ ։Արծաթե մեդալ նվաճեց Սուրեն Աղաջանյանը 60 կգ ու բրոնզե մեդալ Կարեն Ասլանյանը 63 կգ, Սլավիկ Գալստյանը 67 կգ և Գասպար Տերտերյանը 72 կգ։ Թիմային պայքարում մեր հավաքականը 4-րդն էր։ Ոսկե մեդալակիր, Փարիզի ՕԽ բրոնզե մեդալակիր, Աշխարհի կրկնակի չեմպիոն ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԸ 5-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է Մալխասի հետ։

- Շնորհավորում ենք նախ 2025 թվականի լավագույն մարզիկ ճանաչվելու և Եվրոպայի արդեն հնգակի չեմպիոն հռչակվելու առթիվ։ 5-րդ տարին անընդմեջ Եվրոպայում անգերազանցելի ես։ Հետաքրքիր է, ինչպե՞ս տրվեց այս հաղթանակը քեզ։

- Շատ շնորհակալ եմ։ Անչափ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց 5-րդ անգամ նվաճել այս տիտղոսը։ Իսկապես դժվար տրված հաղթանակ էր սա։ Ամեն տարի էլ ավելի բարդ է տրվում, հաղթելու պատասխանատվությունն ավելի է մեծանում, սակայն ուրախ եմ, որ կարողացա ուժերս հավաքել, կենտրոնանալ ու չեմպիոնի կոչումով ավարտել Եվրոպայի այս առաջնությունը։

- Մալխաս, մինչև եզրափակիչ հասնելը երեք տպավորիչ հաղթանակ տոնեցիր, սակայն եզրափակիչը, կարծես, լարված ստացվեց։ Զոիձեի հետ գոտեմարտը ինչով տարբերվեց, նրա հետ շատ գոտեմարտեր էիր անցկացրել։

- Ճիշտն ասած, կուզենայի ավելի լավ գոտեմարտ անցկացնել եզրափակչում։ Ինձ դուր չեկավ այն գոտեմարտը, որն անցկացրի, սակայն այդ պահին ինձ միայն հաղթանակ էր հարկավոր։ Կարևոր խնդիրն այն էր, որ գորգից միայն հաղթանակով դուրս գայի։ Զոիձեի հետ բազմիցս հանդիպել էինք մրցագորգում, իրար լավ ճանաչում էինք։ Նա տեխնիկապես հարուստ ու վտանգավոր ըմբշամարտիկ է, հենց այդ պատճառով էլ փորձում էի նրա հետ մի փոքր զգույշ գոտեմարտել, որպեսզի սխալ թույլ չտայի։

- Տեղյակ եմ, որ այս ԵԱ-ից առաջ ունեցել ես առողջական խնդիր։ Հետաքրքիր է, թե ինչպես կարողացար կենտրոնանալ, հավաքվել ու մտնել պայքարի մեջ։

- Այո, այս ԵԱ-ից առաջ իրոք հիվանդացել էի տևական ժամանակ, սակայն ամեն ինչ արեցի, որ հանկարծ ինձ չխանգարի։ Աստծո հանդեպ հավատս, իմ անցած ուղու նկատմամբ հավատս ինձ ուժ տվեց այս հաղթանակի համար։ Մրցագորգում ես ամեն վայրկյան զգում եմ եզդի և հայ ազգի աջակցությունը։

- Շնորհակալություն, Մալխաս, մեզ ժամանակ տրամադրելու համար, սպասենք արդեն հաջորդ հաղթանակիդ Աշխարհի առաջնությանը ։

-Շատ զգացված եմ, կաշխատեմ արդարացնել Ձեր հույսերը, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան