«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հաղթողներին Եվրամիությունը չի ընտրում, համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի Հայաստանի քաղաքացիների ընտրության արդյունքում․ Մարագոս

Միջազգային

Եվրոպական միությունը չի ընտրում հաղթողներին։ Մենք համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի Հայաստանի քաղաքացիների ընտրության արդյունքում՝ առաջնորդվելով նույն սկզբունքներով և նույն օրակարգով։

 

Արմենպրեսի հետ հարցազրույցում ասել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

 

– Այս կարևոր համաշխարհային նշանակություն ունեցող իրադարձություններից անմիջապես հետո Հայաստանը կմտնի խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլ։ Այս համատեքստում, ո՞րն է հիմնական ուղերձը, որը դուք կցանկանայիք փոխանցել Հայաստանի քաղաքացիներին։

 

– Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարևոր հանգրվան են, և իմ ուղերձը Հայաստանի քաղաքացիներին հստակ է․ այս ընտրությունները ձերն են։ Հայաստանի ապագան որոշելու իրավունքը պատկանում է ընտրողներին՝ ազատ և առանց միջամտության, իսկ Եվրոպական միության դերը՝ Հայաստանի իշխանությունների դիմումի հիման վրա, աջակցելն է, որպեսզի այդ գործընթացը լիարժեքորեն ապահովվի:

 

Գործնականում մենք աջակցում ենք այն ինստիտուտներին, որոնք ապահովում են ազատ և արդար ընտրությունների անցկացումը՝ սկսած Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մինչև քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և անկախ մեդիա։ Սա երկարաժամկետ քաղաքացիական առաքելություն է, որը համագործակցում է հաստատությունների հետ և չի հանդիսանում ո՛չ ընտրությունների դիտորդական առաքելություն, ո՛չ էլ ընտրական գործընթացի մասնակից: Մեր աջակցության նպատակը Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությունն է՝ ապահովելու, որ հունիսի 7-ին Հայաստանի ապագան որոշեն բացառապես Հայաստանի քաղաքացիները և ոչ ոք այլ։ Միաժամանակ ցանկանում ենք հստակ ընդգծել, որ այս աջակցությունը որևէ կերպ կապված չէ որևէ քաղաքական ուժի կամ թեկնածուի հետ

 

Եվրոպական միությունը չի ընտրում հաղթողներին։ Մենք համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի Հայաստանի քաղաքացիների ընտրության արդյունքում՝ առաջնորդվելով նույն սկզբունքներով և նույն օրակարգով։ Թե ով կհաղթի, բացառապես Հայաստանի ընտրողների որոշելիքն է, և ես խրախուսում եմ բոլորին օգտվել իրենց այդ իրավունքից՝ չտրվելով ապատեղեկատվական այն նարատիվներին, թե Հայաստանի քաղաքացիները որոշման մեջ դեր չունեն․ իրականում որոշումը պատկանում է միայն և միայն նրանց:

 

Մեզ համար կարևոր է, որ գործընթացը լինի արժանահավատ, որ քաղաքացիները կարողանան ազատորեն կատարել իրենց ընտրությունը, և որ արդյունքներն արտացոլեն հայ ժողովրդի իրական կամքը։ Ահա թե ինչ են նշանակում ժողովրդավարական ընտրությունները, և դա է, ինչին Հայաստանն արժանի է։

 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության