«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանը փաստացիորեն հայտնվում է Եվրոպական միության արտաքին կառավարման ներքո. Բալասանյան

Ներքաղաքական

Եվրամիության արտաքին գործերի նախարարներն օրերս «կանաչ լույս» վառեցին Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության մեկնարկին, որը պետք է օգնի Երեւանին իբրեւ պայքարել հիբրիդային սպառնալիքների՝ ընտրական գործընթացների օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբերհարձակումների եւ անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ։ Առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա երկու տարվա մանդատ եւ կկոչվի «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն» (EUPM Armenia)։ Այն գործուղելու համար հայաստանյան օրվա իշխանությունը Եվրամիությանը խնդրանքով դիմել էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։ Բրյուսելում եւ Հայաստանում տեղի ունեցած քննարկումներից հետո դաշինքի դեսպանները միաձայն կողմ քվեարկեցին առաքելությունը ստեղծելու առաջարկին: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

— Ինչպե՞ս եք գնահատում Եվրոպական միության նախաձեռնությամբ Հայաստանում նախատեսվող նոր քաղաքացիական առաքելությունը, եւ արդյո՞ք այն կարող է ազդեցություն ունենալ երկրի ներքին քաղաքական գործընթացների, մասնավորապես՝ ընտրությունների վրա։

— Գաղտնիք չէ, որ Եվրոպական միությունը վաղուց է հետաքրքրվում Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններով: Անվտանգության քողի տակ Հայաստանում գործում է եվրոպացի խորհրդատուներից բաղկացած մի ամբողջ բանակ, որն, ըստ էության, ամեն ինչ անում է Հայաստանի ընտրություններին միջամտելու եւ ընտրական գործընթացին ազդելու համար:

Օրեր առաջ, այո, Եվրոպական միությունում կայացվել է որոշում, եւ շուտով սպասվում է եվրոպացի պաշտոնյաների նոր նախաձեռնող խմբի այցը Հայաստան: Ընտրական օրենսդրությունը խստացվում է, սոցիալական ցանցերում ընդդիմադիր գրառումները եւ մեկնաբանությունները հեռացվում են, եւ այս ամենն արվում է նաեւ եվրոպացի խորհրդատուների խորհրդով եւ անմիջական մասնակցությամբ: Հաջորդ շաբաթ սպասվում է Եվրոպական միության բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան, որը մենք ուղիղ կերպով գնահատում ենք իբրեւ գործող իշխանությանն աջակցություն՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

Ակնհայտ է, որ Եվրոպական միությանը պետք չէ Հայաստանում արդար ընտրությունների անցկացում, ամեն գնով պետք է իշխանությունների վերարտադրություն, որը նաեւ Թուրքիային եւ Ադրբեջանին հաճոյանալու փորձ է: Ըստ էության, այդ քաղաքականությունն իրենք չեն էլ թաքցնում եւ բազմաթիվ պաշտոնյաների կողմից արվում է մեկնաբանություններ, որոնք իբրեւ մտահոգություններ են հայտնում Հայասստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների վրա հնարավոր ճնշումների վերաբերյալ, բայց իրենք են այդ նույնն իրականացնում:

Հայաստանի Հանրապետությունը փաստացիորեն հայտնվում է Եվրոպական միության արտաքին կառավարման ներքո, որը ոչ այլ ինչ է, քան ուղիղ ճանապարհ դեպի Արեւմտյան Ադրբեջան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան